Jump to content

Մերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մերեն
ֆր.՝ Meyrin
ֆր.՝ Meyrin-Unie
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՀամայնքԺնև, Léman?, Էն և Էն
Մակերես9,94 կմ²
ԲԾՄ435 մետր, 443 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն25 249 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ022
Փոստային դասիչ1217
Ավտոմոբիլային կոդGE
Պաշտոնական կայքmeyrin.ch
Մերեն (Շվեյցարիա)##
Մերեն (Շվեյցարիա)

Մերեն (ֆր.՝ Meyrin), քաղաք Շվեյցարիայում՝ Ժնևի կանտոնում

1955 թվականին Մերենում, 20 տարբեր երկրների մասնակցությամբ, հիմնադրվել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության հիմնական հարթակը (CERN — ֆր.՝ Conseil Européen pour la Recherche Nucléaire)[2]:

Մերենի տարածքում է մասամբ գտնվում Ժնևի միջազգային օդանավակայանը[3]։

Քաղաքի նշանավոր տեսարժան վայրերից է «Միկրոաշխարհ» (անգլ.՝ Microcosm) թանգարանը[4], որի ամենակարևոր ցուցանմուշն է NeXTcube կայանը՝ աշխարհի առաջին վեբ սերվերը, որի վրա 1990 թվականին Թիմ Բերներս Լին գործարկել է աշխարհի առաջին կայքէջը (web-cite)` info.cern.ch[5][6]:

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Մերենն ունեցել է 24 հազարից ավելի բնակիչ, որի 41,5 տոկոսը՝ օտարազգիներ[7][8]։ Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[9]

Hearth tax

Պատմական փաստաթղթերում Մերինն առաջին անգամ հիշատակվել է 1153 թվականին՝ Mairin անվանաձևով և միջուկային հետազոտությունների եվրոպական հարթակի՝ CERN-ի հիմնադրմանը նախորդած ժամանակաշրջանում եղել է գրեթե ոչնչով աչքի չընկնող, սակավաթիվ բնակչությամբ, ոչ մեծ գյուղաքաղաք։ CERN-ի արխիվն ու Mani House-ը այժմ համարվում են համազգային կարևորություն ունեցող պատմամշակութային վայրեր և ընդգրկված են Շվեյցարական ժառանգության ցանկում[10]։

Հին սերվերը CERN-ի թանգարանում

Անվանի մերենցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լուի Ռենդու (ծնվել է 1789 թվականին, Մերենում – 1859) ֆրանսիացի կաթոլիկ եպիսկոպոս, գիտնական
  • Էմմա Կամախեր (ծնվել է 1904 թվականին, Մերենում – 1981) իրավաբան, քաղաքական գործիչ
  • Սևերին Պոն-Կոմ (Séverine Pont-Combe) (ծնվել է 1979 թվականին, Մերենում) լեռնադահուկորդուհի[11]
  • Ալեքսանդր՝ Ավստրիայի արքիդուքս (ծնվել է 1990 թվականին, Մերենում)[12]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018FSO, 2019.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  3. "Plan de commune Արխիվացված 2011-07-06 Wayback Machine." Meyrin. Retrieved on 29 September 2009.
  4. «Самый первый Web сервер в мире» (ռուսերեն). Howgadget.com. 09.07.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  5. «Welcome to info.cern.ch» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  6. «A Little History of the World Wide Web» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  7. Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 Արխիվացված 2010-06-28 Wayback Machine (գերմ.) accessed 19 June 2010
  8. Swiss Federal Statistical Office Արխիվացված 2016-01-05 Wayback Machine accessed 27-April-2011
  9. Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Արխիվացված 2014-09-30 Wayback Machine (գերմ.) accessed 29 January 2011
  10. «Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Cajeux, Gaëlle (2009 թ․ դեկտեմբերի 18). «Les Suisses aux sommets». Le Matin. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  12. Bortrick, William. «The Grand Ducal Family of Luxembourg: House of Nassau». www.burkespeerage.com. Burke's Peerage. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին. «4b •HI&RH Archduke Alexander Hector Marie Karl Leopold Marcus d'Aviano OF AUSTRIA, born at Meyrin, Switzerland 26 September 1990.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերեն» հոդվածին։