Մերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ֆր.՝ Meyrin
ֆր.՝ Meyrin-Unie
Զինանշան
Meyrin-coat of arms.svg

Eglise Saint-Julien (Meyrin) 01.jpg
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես9,94 կմ²
ԲԾՄ435 մետր, 443 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն25 249 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ022
Փոստային ինդեքսներ1217
Ավտոմոբիլային կոդGE
Պաշտոնական կայքmeyrin.ch
##Մերեն (Շվեյցարիա)
Red pog.png

Մերեն (ֆր.՝ Meyrin), քաղաք Շվեյցարիայում՝ Ժնևի կանտոնում

1955 թվականին Մերենում, 20 տարբեր երկրների մասնակցությամբ, հիմնադրվել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության հիմնական հարթակը (CERN — ֆր.՝ Conseil Européen pour la Recherche Nucléaire)[2]:

Մերենի տարածքում է մասամբ գտնվում Ժնևի միջազգային օդանավակայանը[3]։

Քաղաքի նշանավոր տեսարժան վայրերից է «Միկրոաշխարհ» (անգլ.՝ Microcosm) թանգարանը[4], որի ամենակարևոր ցուցանմուշն է NeXTcube կայանը՝ աշխարհի առաջին վեբ սերվերը, որի վրա 1990 թվականին Թիմ Բերներս Լին գործարկել է աշխարհի առաջին կայքէջը (web-cite)` info.cern.ch[5][6]:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Մերենն ունեցել է 24 հազարից ավելի բնակիչ, որի 41,5 տոկոսը՝ օտարազգիներ[7][8]։ Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[9]

Hearth tax

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական փաստաթղթերում Մերինն առաջին անգամ հիշատակվել է 1153 թվականին՝ Mairin անվանաձևով և միջուկային հետազոտությունների եվրոպական հարթակի՝ CERN-ի հիմնադրմանը նախորդած ժամանակաշրջանում եղել է գրեթե ոչնչով աչքի չընկնող, սակավաթիվ բնակչությամբ, ոչ մեծ գյուղաքաղաք։ CERN-ի արխիվն ու Mani House-ը այժմ համարվում են համազգային կարևորություն ունեցող պատմամշակութային վայրեր և ընդգրկված են Շվեյցարական ժառանգության ցանկում[10]։

Հին սերվերը CERN-ի թանգարանում

Անվանի մերենցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուի Ռենդու (ծնվել է 1789 թվականին, Մերենում – 1859) ֆրանսիացի կաթոլիկ եպիսկոպոս, գիտնական
  • Էմմա Կամախեր (ծնվել է 1904 թվականին, Մերենում – 1981) իրավաբան, քաղաքական գործիչ
  • Սևերին Պոն-Կոմ (Séverine Pont-Combe) (ծնվել է 1979 թվականին, Մերենում) լեռնադահուկորդուհի[11]
  • Ալեքսանդր՝ Ավստրիայի արքիդուքս (ծնվել է 1990 թվականին, Մերենում) [12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018FSO, 2019.
  2. https://www.yahoo.com/news/science-shines-light-anti-matter-164631485.html
  3. "Plan de commune Archived 2011-07-06 at the Wayback Machine.." Meyrin. Retrieved on 29 September 2009.
  4. «Самый первый Web сервер в мире» (ռուսերեն)։ Howgadget.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-19 
  5. «Welcome to info.cern.ch» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-19 
  6. «A Little History of the World Wide Web» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-19 
  7. Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 Archived 2010-06-28 at the Wayback Machine. (գերմ.) accessed 19 June 2010
  8. Swiss Federal Statistical Office Archived 2016-01-05 at the Wayback Machine. accessed 27-April-2011
  9. Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Archived 2014-09-30 at the Wayback Machine. (գերմ.) accessed 29 January 2011
  10. «Kantonsliste A-Objekte»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 28, 2010-ին։ Վերցված է ապրիլի 25, 2011 
  11. Cajeux Gaëlle (դեկտեմբերի 18, 2009)։ «Les Suisses aux sommets»։ Le Matin։ Վերցված է ապրիլի 28, 2011 
  12. Bortrick William։ «The Grand Ducal Family of Luxembourg: House of Nassau»։ www.burkespeerage.com։ Burke's Peerage։ Վերցված է հունիսի 19, 2017։ «4b •HI&RH Archduke Alexander Hector Marie Karl Leopold Marcus d’Aviano OF AUSTRIA, born at Meyrin, Switzerland 26 September 1990.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]