Մեսրոպ Մաքսուդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսրոպ Մաքսուդյան
Ծնվել է1876[1]
Մահացել է1918[1]
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1] և Փարիզի համալսարան[1]
Մասնագիտությունբանասեր և թարգմանիչ
ԱշխատավայրԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1]

Մեսրոպ Մաքսուդյան (1876[1] - 1918[1]), բանասեր, թարգմանիչ։

Սկզբնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում։ Այնուհետև սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Սորբոնի համալսարանում, հետևել լեզվաբանության դասընթացներին, աշակերտել Ա. Մեյեին։ 1902 թվականին Էջմիածնում ձեռնադրվել է վարդապետ, դասավանդել Գևորգյան ճեմարանում։ 1912 թվականին Փարիզում (ֆրանսիա) լույս է տեսել նրա «Ակնա բարբառը» աշխատությունը։ 1914 թվականին Մաքսուդյանը դարձել է Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ։ Գրել է հոդվածներ, կատարել թարգմանություններ Հաֆեզից ու Սաադիից, որոնք տպագրել է «Անահիտ», «Լումա», «Արարատ», «Տարազ» պարբերականներում։ Լույս է ընծայել Հաֆեզի թարգմանությունների մի ժողովածու («Օտար փունջեր», 1905), ինքնուրույն և թարգմանական գործերի ժողովածու («Հույզեր», 1915), Կալիդասայի «Շակունտալա»-ն (հրատարակություն 1949) և այլն։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Անդերսէն։ Մայրական սէր.- Դավրէժ։ Հայ. թեմ. տպարան, 1905.- 15 էջ։
  • Ժուկովսկի Վ. Ա. Երեք գօտի։ Ռուսական հեքիաթ.- Դավրէժ։ Տպարան Թեմական, 1905.- 31 էջ։
  • Հաֆեզ Շամսեդդին Մոհամմեդ։ Լիրիկա.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 133 էջ.- Բովանդ-ից՝ Վարդը բացվեց; Միշտ նոր ու նորից; Լուսաբացին; Ի՞նչ է, յարաբ; Արի՛, հովիկ; Քեզ սիրելս։
  • Հաֆըզ։ Հնգեակները, քառեակներն ու տաղերից։ Օտար փունջեր։ Բ հիւսք.- Դավրէժ։ Թեմ. տպարան Հայ. Ատր., 1905.- 96 էջ Վերատպությունը տե՛ս Հնգեակներ, քառեակներ ու տաղեր.- Կ. Պօլիս։ Տպ. Մ. Տէր-Սահակեան, 1922.- 32 էջ։
  • Մաքսուդեանց Մեսրոպ։ Յոյզեր։ (Ինքնորոյն եւ թարգմանական).- Բագու։ Էլեկտրական տպարան Ն.Ա. Երեւանցեանի, 1915.- 86, 4 չհ. էջ.- (Վարսենիկեան գրաշար № 1):
  • Շիլլեր Ֆրիդրիխ։ Օտար փունջեր։ Ա. հիւսք Շիլլէրից.- Թավրիզ։ Տպ. Հայոց առաջնորդական, 1904.- 70, 1 չհ. էջ։
  • Պետրով Գր. քհն. Ժուժկալ գինետները.- Վաղարշապատ։ Տպ. Ս. Էջմիածնի, 1907.- 32 էջ։
  • Վիասա։ Շակունտալա.- Էջմիածին։ Տպարան Մայր Աթոռոյ, 1914.- 58, 4 չհ. էջ.- (Կովկասի հայոց հրատարակչական ընկերութիւն, Վաղարշապատի ճիւղ N 1):
  • Րանգաբե Ալեքսանդրոս Ր. Ոսկէ խարազանը.- Պարիս։ Բազմալեզուեան տպարան Բասմաջեանի, 1906.- 26 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 370.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեսրոպ Մաքսուդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 370