Մեսրոպ Ամատունի
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամատունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Մեսրոպ Ամատունի | |
---|---|
Ծնվել է | 1857 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1940 |
Մեսրոպ Ամատունի (1857, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1940), հայ կրթական գործիչ։
Ծնվել է Կ. Պոլսում, կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցներում, մեկնել Ֆրանսիա, շարունակել ուսումը Փարիզում։ Վերադառնալով Կ. Պոլիս, զբաղվել է մանկավարժական աշխատանքով, միաժամանակ պարբերական մամուլում գրել է հոդվածներ։ 1881 թվականին Կ. Պոլսում առանձին գրքով լույս է տեսել նրա «Մոլության մը զոհերը» աշխատությունը։ Երկար տարիներ պաշտոնավարել է Թուրքիայի, Սիրիայի և Բուլղարիայի հայկական դպրոցներում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 79.