Մեսրոպ Ամատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսրոպ Ամատունի
Դիմանկար
Ծնվել է1857
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1940

Մեսրոպ Ամատունի (1857, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1940), հայ կրթական գործիչ։

Ծնվել է Կ. Պոլսում, կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցներում, մեկնել Ֆրանսիա, շարունակել ուսումը Փարիզում։ Վերադառնալով Կ. Պոլիս, զբաղվել է մանկավարժական աշխատանքով, միաժամանակ պարբերական մամուլում գրել է հոդվածներ։ 1881 թվականին Կ. Պոլսում առանձին գրքով լույս է տեսել նրա «Մոլության մը զոհերը» աշխատությունը։ Երկար տարիներ պաշտոնավարել է Թուրքիայի, Սիրիայի և Բուլղարիայի հայկական դպրոցներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 79