Մեռած ինձ համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեռած ինձ համար
Изображение логотипа
Ժանրհումորային դրամա
ԹեմաԹախիծ, Սուգ և ընկերություն
ՍտեղծողLiz Feldman?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Լինդա Քարդելինի, Քրիստինա Էփլգեյթ, Ջեյմս Մարսդեն, Max Jenkins? և Sam McCarthy?
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ30
Էկրաններին էմայիսի 3, 2019-ից նոյեմբերի 17, 2022
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

«Մեռած ինձ համար» (անգլ.՝ Dead to Me), ամերիկյան կատակերգական դրամա, որն ստեղծել է Լիզ Ֆելդմանը։ Շոուի պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 3-ին Նեթֆլիքսում։ Սերիալում գլխավոր դերերը խաղացել են Քրիստինա Էփլգեյթը, Լինդա Քարդելինին, Ջեյմս Մարսդենը, Մաքս Ջենքինսը, Սեմ Մաքքարթին և Լյուք Ռոսլերը։

Շոուն քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Քրիստինա Էփլգեյթն իր դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների։ 2019 թվականի հունիսին սերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանի համար, որի պրեմիերան կայանալու է 2020 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրի Ջենը (Քրիստինա Էփլգեյթ) որոշում է զբաղվել իր ամուսնու մահվան հետաքննությամբ, որը մահացել է մեքենայի վրաերթի հետևանքով։ Աջակցության խմբում նա հանդիպում է Ջուդիին (Լինդա Քարդելինի), որի հետ ընկերություն է անում։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստինա Էփլգեյթ` Ջեն Հարդինգ, անշարժ գույքի վաճառող, որի ամուսին Թեդը մահացել է ավտոմեքենայի ուժգին հարվածից։
  • Լինդա Քարդելինի` Ջուդի Հեյլ, կին, որին Ջենը հանդիպել է աջակցության խմբում։
  • Ջեյմս Մարսդեն` Սթիվ Վուդ (1 եթերաշրջան), Ջուդիի նախկին ամուսինը և փաստաբան։
  • Մաքս Ջենքինս` Քրիստոֆեր Դոյլ, Ջենի բիզնես-ընկերը և գործընկերը։
  • Սեմ Մաքքարթի` Չառլի Հարդինգ, Ջենի ավագ որդին։
  • Լյուք Ռոսլեր` Հենրի Հարդինգ, Ջենի կրտսեր որդին։

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սյուզի Նակամուրա` Կարեն
  • Դիանա Մարիա Ռիվա՝ Անա Պերես
  • Էդ Ասներ` Էյբ Ռիֆկին (1-ին եթերաշրջան)
  • Քեոնգ Սիմ` պաստոր (բողոքականների քահանա) Ուեյն
  • Թելմա Հոփկինս` Յոլանդա
  • Լիլի Նայթ` Լինդա
  • Բլեր Բեքեն` Ուենդի
  • Էդվարդ Ֆորդեմ կրտսեր` Քայլ
  • Չելսի Սփեկ` Հայդի
  • Բրենդոն Սքոթ` Նիք Փրեյգեր
  • Վալերի Մահաֆեյ` Լոռնա Հարդինգ
  • Նատալի Մորալես` Միշել (2-րդ եթերաշրջան)

Դրվագներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին եթերաշրջան (2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

No.
overall
No. in
season
TitleDirected byWritten byOriginal air date
11"Pilot"Էմի Յորք ՌուբինԼիզ Ֆելդման2019 թվականի մայիսի 3
22"Maybe I'm Crazy"Էմի Յորք ՌուբինԼիզ Ֆելդման2019 թվականի մայիսի 3
33"It's All My Fault"Էյբ ՍիլվիաԷնթոնի Քինգ2019 թվականի մայիսի 3
44"I Can't Go Back"Էյբ ՍիլվիաՔեյթ Ռոբին2019 թվականի մայիսի 3
55"I've Gotta Get Away"Մինկի ՍփիրոԷյբ Սիլվիա2019 թվականի մայիսի 3
66"Oh My God"Մինկի ՍփիրոՆժերի Բրաուն2019 թվականի մայիսի 3
77"I Can Handle It"Քեթ ՔոյրոԷմմա Ռեթբոուն2019 թվականի մայիսի 3
88"Try to Stop Me"Քեթ ՔոյրոՔելլի Հատչինսոն2019 թվականի մայիսի 3
99"I Have to Be Honest"Գիտա ՓատելՌեբեկա Ադելման2019 թվականի մայիսի 3
1010"You Have to Go"Գիտա ՓատելԼիզ Ֆելդման և Էյբ Սիլվիա2019 թվականի մայիսի 3

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 5-ին հայտարարվել է, որ Նեթֆլիքսը պատվիրել է տասը դրվագից բաղկացած առաջին եթերաշրջանի արտադրությունը։ Շոուն ստեղծել է Լիզ Ֆելդմանը, իսկ որպես գործադիր պրոդյուսեր հանդես են եկել հենց Ֆելդմանը, Ուիլ Ֆերրելը, Ադամ Մաքքեյը և Ջեսիկա Էլբաումը[2][3][4]։

2019 թվականի ապրիլի 1-ին հայտարարվել է, որ շոուի պրեմիերան կայանալու է 2019 թվականի մայիսի 3-ին[5]։ 2019 թվականի հունիսի 3-ին հայտարարվել է, որ սերիալն ունենալու է երկրորդ եթերաշրջան[1]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 11-ին հայտարարվել է, որ Քրիստինա Էփլգեյթը մարմնավորելու է երկու գլխավոր դերերից առաջինին[6]։ 2018 թվականի օգոստոսի 3-ին հայտարարվել է, որ Լինդա Քարդելինին մարմնավորելու է երկու գլխավոր դերերից երկրորդին[7]։ Նույն ամսում հայտարարվել է, որ դերասանական կազմին միացել են Մաքս Ջենքինսը և Լյուք Ռոսլերը[8]։ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին հայտարարվել է, որ շոուին միացել են Ջեյմս Մարսդենը և Էդ Ասները[9]։ 2018 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ շոուին միացել են Սեմ Մաքարթին, որը խաղացել է հիմնական դերերից մեկին, և Դիանա Մարիա Ռիվան, որը խաղացել է կրկնվող դեր[10][11]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի առաջին եթերաշրջանը կինոքննադատների կողմից ստացել է մեծ մասամբ դրական արձագանքներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 86% է, ըստ 36 գրախոսությունների միջին բալը 10-ից 6,51[12]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 68 միավոր՝ ըստ քննադատների 20 գրախոսությունների, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական արձագանքներ» կարգավիճակին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ramos, Dino-Ray (2019 թ․ հունիսի 3). «'Dead To Me' Renewed For Season 2 By Netflix». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն).
  2. Goldberg, Leslie (2018 թ․ ապրիլի 5). «Netflix Orders Dark Comedy Series From Will Ferrell, Liz Feldman». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն).
  3. Otterson, Joe (2018 թ․ ապրիլի 5). «Netflix Orders Comedy 'Dead to Me' From Liz Feldman, Will Ferrell, Adam McKay». Variety (ամերիկյան անգլերեն).
  4. Burch, Sean (2018 թ․ ապրիլի 5). «Netflix Orders Dark Comedy 'Dead to Me' From Liz Feldman, Will Ferrell». TheWrap (ամերիկյան անգլերեն).
  5. Petski, Denise (2019 թ․ ապրիլի 1). «'Dead To Me' Trailer: First Look & Premiere Date For Netflix Dark Comedy». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն).
  6. Andreeva, Nellie (2018 թ․ հուլիսի 11). «Christina Applegate To Star In Netflix Dark Comedy Series 'Dead To Me'». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն).
  7. Andreeva, Nellie (2018 թ․ օգոստոսի 3). «Linda Cardellini To Star In Netflix Dark Comedy Series 'Dead To Me'». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն).
  8. Petski, Denise (2018 թ․ օգոստոսի 10). «'Dead To Me': Max Jenkins & Luke Roessler Cast As Series Regulars In Netflix Dark Comedy». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն).
  9. Andreeva, Nellie; Petski, Denise (2018 թ․ սեպտեմբերի 12). «'Dead To Me': James Marsden & Ed Asner To Co-Star In Netflix Dark Comedy Series». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Petski, Denise (2018 թ․ հոկտեմբերի 4). «'Dead To Me' Casts Sam McCarthy; Fabrizio Guido Joins 'Mr. Iglesias'». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն).
  11. Petski, Denise (2018 թ․ հոկտեմբերի 19). «'Dead To Me': Diana Maria Riva To Recur In Netflix Dark Comedy». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն).
  12. «Dead to Me: Season 1». Rotten Tomatoes (անգլերեն).
  13. «Dead to Me». Metacritic (անգլերեն).