Մեն (ծոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեն (այլ կիրառումներ)
Մեն
Տեսակծովախորշ և ծոց
Երկիր ԱՄՆ և  Կանադա
ՎարչատարածքԲաց ծով
Խորություն200 մետր
Մակերես93 000 կմ²
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա
ԳետաբերանԱտլանտյան օվկիանոս
Լիճ հոսող գետՊենոբսկոտ, Տուսկետ (գետ), Քեննեբեկ գետ, Սակո (գետ) և Շեպսկոտ (գետ)
Քարտեզ
Քարտեզ

Մեն (անգլ.՝ Gulf of Maine), ծոց Հյուսիսային Ամերիկայում։

Ծոցը տեղակայված է Քեյփ-Կոդ և Նոր Շոտլանդիա թերակղզիների միջև։ Առավելագույն խորությունը՝ 329 մետր[1]։

Ծոցի հյուսիսարևմտյան մասում տեղակայված է Ֆանդի ծոցը, որը հայտնի է իր ռեկորդային մակընթացություններով։ Հարավարևմտյան մասում տեղակայված է մեկ այլ խոշոր ծոց՝ Մասսաչուսեթսը։ Կենտրոնական մասում՝ Մեն նահանգի խոշորագույն քաղաք Պորտլենդի մոտ՝ Կասկո ծոցը։

Ծոցի ափերի խոշորագույն նավահանգիստներն են՝ Բոստոնը, Պորտլենդը (ԱՄՆ), Սենթ-Ջոնը (Կանադա)։

Խոշորագույն գետեր, որոնք լցվում են ծոցը՝ Աննապոլիս, Քեննեբանկ, Քեննեբեկ, Սակո, Սենթ-Կրուա, Մերրիմակ, Փենոբսկոթ, Սենթ-Ջոն, Պիսկատակա և այլն։ Մեն ծոց թափվող գետերի ավազանների մակերեսը կազմում է 179 008 կմ²։

Փոքր կղզյակները՝ Մակիաս-Սիլ և Նորթ-Ռոկ, հանդիսանում են տարածքային վեճի առարկա ԱՄՆ և Կանադայի միջև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեն (Maine), Ատլանտյան օվկիանոսի ծոցերը // Մորշին - Նիկիշ - Մ.: Սովետական հանրագիտարան, 1974. - էջ 166 - (Սովետական մեծ հանրագիտարան։ [ 30 հ.] / գլխ. խ.՝ Ա. Մ. Պրոխորով, 1969-1978, հ. 17)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (անգլ.)«Gulf of Maine Research Institute». www.gma.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեն (ծոց)» հոդվածին։