Մեն (ծոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեն (այլ կիրառումներ)
Մեն
Hampton Beach, New Hampshire 2004.jpg
Տեսակծովախորշ և Ծոց
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Խորություն200 մետր
Մակերես93 000 կմ²
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա
ԳետաբերանԱտլանտյան օվկիանոս
Հոսող հոսքերՊենոբսկոտ (գետ), Տուսկետ (գետ), Քեննեբեկ գետ, Սակո (գետ) և Շեպսկոտ (գետ)

Մեն (անգլ.՝ Gulf of Maine), ծոց Հյուսիսային Ամերիկայում:

Ծոցը տեղակայված է Քեյփ-Կոդ և Նոր Շոտլանդիա թերակղզիների միջև: Առավելագույն խորությունը՝ 329 մետր[1]:

Ծոցի հյուսիսարևմտյան մասում տեղակայված է Ֆանդի ծոցը, որը հայտնի է իր ռեկորդային մակընթացություններով: Հարավարևմտյան մասում տեղակայված է մեկ այլ խոշոր ծոց՝ Մասսաչուսեթսը: Կենտրոնական մասում՝ Մեն նահանգի խոշորագույն քաղաք Պորտլենդի մոտ՝ Կասկո ծոցը:

Ծոցի ափերի խոշորագույն նավահանգիստներն են՝ Բոստոնը, Պորտլենդը (ԱՄՆ), Սենթ-Ջոնը (Կանադա):

Խոշորագույն գետեր, որոնք լցվում են ծոցը՝ Աննապոլիս, Քեննեբանկ, Քեննեբեկ, Սակո, Սենթ-Կրուա, Մերրիմակ, Փենոբսկոթ, Սենթ-Ջոն, Պիսկատակա և այլն: Մեն ծոց թափվող գետերի ավազանների մակերեսը կազմում է 179 008 կմ²:

Փոքր կղզյակները՝ Մակիաս-Սիլ և Նորթ-Ռոկ, հանդիսանում են տարածքային վեճի առարկա ԱՄՆ և Կանադայի միջև:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեն (Maine), Ատլանտյան օվկիանոսի ծոցերը // Մորշին - Նիկիշ - Մ.: Սովետական հանրագիտարան, 1974. - էջ 166 - (Սովետական մեծ հանրագիտարան: [ 30 հ.] / գլխ. խ.՝ Ա. Մ. Պրոխորով, 1969-1978, հ. 17)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]