Մեղմ քամի, պարզ առավոտ
Մեղմ քամի, պարզ առավոտ ճապ.՝ 凱風快晴 | |
---|---|
տեսակ | Փայտաբլոկի տպագրություն, Ուկիյո-է |
նկարիչ | Կացուշիքա Հոքուսայ |
տարի | 1830–1832 |
բարձրություն | 25.72 սմ |
լայնություն | 38 սմ |
ստեղծման երկիր | Ճապոնիա |
ժանր | բնանկար, meisho-e? և ուկիյո-է |
հավաքածու | Ինդիանապոլիսի արվեստի թանգարան, Tokyo Fuji Art Museum?, MOA Museum of Art? և Բրիտանական թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
South Wind, Clear Sky Վիքիպահեստում |
Մեղմ քամի, պարզ առավոտ (ճապոներեն։ 凱風快晴, հեփբուրն։ Gaifū kaisei, բառացի՝ հարավային քամի, պարզ երկինք)՝ հայտնի նաև որպես Կարմիր Ֆուձի։ Փայտաբլոկի տպագրություն է ճապոնացի արտիստ Կացուշիքա Հոքուսայի կողմից(1760–1849), իր՝ «Ֆուձի լեռան 36 տեսարան» շարքից է, որը թվագրվում է 1830-ից 1832 թվականներին[1][2]։ Աշխատանքը նկարագրվում է որպես «ամենապարզ, միևնույն ժամանակ ճապոնական ամենաակնառու փորագրություններից մեկը»[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշնան սկզբին, ինչպես և վերնագիրն է հուշում, հարավային տաք քամու և պարզ երկնքի ու ծագող արևի ուղկեցությամբ Ֆուձի լեռը կարող է կարմրել։ Հոքուսայը պահը նկարագրում է կոմպոզիցիոն վերացականությամբ, բայց հավելում է օդերևութաբանական առանձնահատկությամբ և հատկապես, երբ համեմատությունը տարվում է շարքի մնացած մասերի հետ։ Երկնքի թանձրացող կապույտի երեք երանգները արտացոլում են լեռան երեք գույները։ Լեռան գագաթին մնացած ձյան հետևանքները, և ստորոտում՝ անտառը շրջապատող մութ ստվերները, համադրվում են բացառիկ ճշգրտությամբ։ Ֆուձի լեռան եռակյունաձև համաչափ կառուցվածքը նկարի աջ մասում հավասարակշռվում է ձախ մասում պատկերված ջինջ ամպերի հետ՝ ստեղծելով պատկերի զարմանալի համադրություն[3]։
Այնուամենայնիվ, ի տարբերություն իր մյուս աշխատանքների, այստեղ հստակ տեղանքի անվանումը բացակայում է, այդ է պատճառը, որ այն վայրը, որտեղից վերցված է տեսարանը, մնում է առեղծված։
Փորագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ փորագրությունները կարծես խամրում են, երբ համեմատվում են սովորաբար հանդիպած մեկնակերպերի հետ, բայց և ավելի մոտ են Հոքուսայի սկզբնական գաղափարախոսությանը։ Նրանք հայտնի են որպես «Վարդագույն Ֆուձիի փորագրություններ» և շատ հազվադեպ են հանդիպում։ Վաղ փորագրություններն ունեն կանխամտածվածորեն անհավասար բաշխված կապույտ երկինք, որն էլ պայծառություն է հաղորդում երկնքին և շարժում՝ ամպերին։ Գագաթը վեր է խոյանում պրուսական կապույտի հալոյով։ Հետագա փորագրություններում նկատվում է կապույտի թունդ, հարթ երանգ և տպիչն էլ ավելացրել է մեկ այլ բլոկ՝ հորիզոնում երկնագույնով վերատպելով սպիտակ ամպերը։ Հետագա փորագրությունները ունեն ուժեղ արտահայտված կապույտ երանգ։ Օգտագործվել է նաև խիտ բենիգարա (բենգալական կարմիր) գունանյութ, որն էլ կտավին տվել է իր հայտնի «Կարմիր Ֆուձի» անվանումը։ Կանաչ գույնի օգտագործումը նորից կրճատվել է՝ նվազեցնելով անտառի և լեռան լանջի միջև հատման գիծը[4][5]։
Փորագրության այլընտրանքային դրոշմներ պատրաստվեցին բոլորովին այլ գունային համակցությամբ։ Այս տարբերակում ամպերը միայն տեսանելի են վերին հատվածից։ Երկինքը հիմնականում պատկերվում է միօրինակ լուրթ երանգով, վերևում՝ մոխրագույնի բարակ մի շերտ, և հորիզոնի երկայնքով, աստիճանական շարքով ձգվում է Պրուսական կապույտը, որը տարածվում է լեռան լանջին[2]։
Պատմական տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մեղմ քամի, պարզ առավոտ»-ը, ինչպես նաև Հոքուսայի հայտնի այլ փորագրությունները «Ֆուձի լեռան 36 տեսարան» շարքից՝ «Կանագավայի մեծ ալիք»-ը, հավանաբար ճապոնական արվեստի ամենալայն ճանաչում գտած գործերն են աշխարհում[6]։ Երկուսն էլ ճապոնական ուկիյո-է արվեստի կամ՝ «լողացող աշխարհի նկարներ»-ի սքանչելի օրինակներ են։ Չնայած նրան, որ «ուկիյո-է»-ն կարող է պատկերել ցանկացած բան՝ սկսած ժամանակակից քաղաքային կյանքից մինչև դասական գրականություն, և Հոքուսայի հուշատետրերն էլ ցույց են տալիս, որ իր հետաքրքրությունների սահմանը հավասարապես է բաշխված, այնուամենայնիվ, այս բնապատկերն էին, որ նրան այդ համբավը բերեցին։ Նման փորագրություններում վառ գույներն ու ոճավորված ձևերը տասնամյակներ անց նպաստեցինիմպրեսիոնիստական և հետիմպրեսիոնիստական շարժման ոգեշնչմանը[7]։ «Կարմիր Ֆուձին» Ճապոնիայում մեծապես գնահատվում և արժևորվում է, և ավելին, քան «Մեծ ալիքը», որն աշխարհում շատ ավելի մեծ տարածում ունի։
Փորագրությունները կարելի է գտնել աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թվում ՝ Բրիտանական թանգարանում, Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում և Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարանում[1][3][8]։
2019 թվականի մարտին, «Մեղմ քամի, պարզ առավոտ»-ը Նյու Յորքի աճուրդում վաճառվեց 507,000 դոլարով[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «South Wind, Clear Sky (Gaifû kaisei), also known as Red Fuji, from the series Thirty-six Views of Mount Fuji (Fugaku sanjûrokkei)». The Metropolitan Museum of Art. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Calza, Gian Carlo (2003). Hokusai. Phaidon. էջ 471. ISBN 0714844578.
- ↑ 3,0 3,1 «Katsushika Hokusai, 'South Wind, Clear Sky' (Gaifū kaisei) 'Red Fuji', a colour woodblock print». The British Museum. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Keyes, Roger S. (2007). «Pink Fuji: The Print Hokusai Saw». Impressions (29): 68–75. JSTOR 42598013.
- ↑ Korenberg, C.F., Pereira-Pardo, L., McElhinney, P.J. et al. Developing a systematic approach to determine the sequence of impressions of Japanese woodblock prints: the case of Hokusai’s ‘Red Fuji’. Herit Sci 7, 9 (2019). https://doi.org/10.1186/s40494-019-0250-5
- ↑ Crossland, Thomas; Grundtitle, Dr. Andreas (2004). «The 'Faked' Fuji Print». Ukiyoe-Gallery. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Day, Holliday T. (1988). Indianapolis Museum of Art Collections Handbook. Indianapolis: Indianapolis Museum of Art. ISBN 0936260203.
- ↑ «Fine Wind, Clear Morning (Gaifū kaisei)». Indianapolis Museum of Art. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Hokusai woodblock prints fetch high prices in NY». NHK World-Japan. 2019 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.