Հալո
Հալո (հին հունարեն՝ ἅλως շրջան, սկավառակ, նաև՝ լուսապսակ, ճաճանչապսակ), օպտիկական երևույթ, ֆոտոմետեոր, լույսի աղբյուրի շուրջը երևացող լուսարձակող օղակ։
Ֆիզիկական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալոն սովորաբար առաջանում է Արեգակի կամ Լուսնի շուրջը, երբեմն՝ լույսի հզոր աղբյորների, ինչպես օրինակ փողոցի լույսերն են։ Հալոյի շատ տիպեր գոյություն ունեն։ Առավելաբար առաջանում են փետրավոր ամպերում առկա սառույցի բյուրեղների պատճառով, տրոպոսֆերայի վերին շերտերում՝ 5-10 կմ բարձրության վրա։ Հալոյի տեսքը կախված է բյուրեղների ձևից և տեղաբաշխումից։ Սառույցի բյուրեղներից անդրադարձված և բեկված լույսը հաճախ տրոհվում է սպեկտրի, ինչի հետևանքով հալոն նմանվում է ծիածանի։ Առավել վառ և գունաշատ են պարհելիումները (կեղծ Արեգակ) և զենիթային աղեղները, պակաս պայծառ՝ փոքր և մեծ հալոյի շոշափողները։ Փոքր 22-աստիճանի հալոյում տարբերակվում են սպեկտրի գույների միայն մի մասը (կարմիրից դեղին), մնացածը սպիտակ է երևում բեկված ճառագայթների բազմակի միախառնվելու պատճառով։ Պարհելիումային շրջանը և հալոյի մի շարք ուրիշ տեսակներ գրեթե միշտ սպիտակ են։ Մեծ 46 աստիճանի հալոն հետաքրքիր առանձնահատկություն ունի՝ այն աղոտ է և սակավ գույներով, այն դեպքումմ, երբ հորիզոնից Արեգակի փոքր բարձրության դեպքում հալոյի հետ գրեթե համընկնող վերին շոշափող աղեղն ունի արտահայտված ծիածանային գույներ[1]։
Աղոտ լուսնային հալոյի գույներն աքչին տեսանելի չեն, ինչը կապված է մթնշաղային տեսողության հետ։
Երբեմն սառցամանիքային եղանակին հալոն առաջանում է Երկրի մակերևույթին շատ մոտ բյուրեղներով։ Այս դեպքում բյուրեղները շողացող թանկարժեք քարեր (այսպես կոչված ալմաստե փոշի) են հիշեցնում, իսկ հալոյի ներքեևի մասը կարող է տեսանելի դառնալ շրջակա բնապատկերի ֆոնին, եթե արեգակը բավականաչափ ցածր է հորիզոնից։
Պետք է հալոն տարբերել պսակներից։ Վերջիններիս անկյունային չափը փոքր է (մինչև 5°)։ Դրանք բացատրվում են ամպ կամ մառախուղ գոյացնող ջրի կաթիլների վրա լույսի աղբյուրի ճառագայթների դիֆրակցիոն ցրումով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում հալոյին, ինչպես մյուս երկնային երևույթներին, վերագրվում էր նախանշաններին հատուկ միստիկական իմաստ (որպես կանոն՝ վատ, հատկապես երբ հալոն խաչաձև է, ինչը մեկնաբանվում էր որպես խաչ կամ սուր, կամ երբ առաջանում էր լուսատուի (Արեգակի, Լուսնի) կրկնակը։ Այդ մասին վկայված է բազմաթիվ տարեգրություններում[2]։
1551 թ․, երբ Կառլոս V-ը երկարատև պաշարման մեջ էր պահում գերմանական Մագդեբուրգը, երկնքում՝ քաղաքի վերևում կեղծ արևներով հալո է առաջանում, ինչը իրարանցում է առաջացնում։ Հալոն ընկալվում է որպես երկնային նշան՝ ի պաշտպանություն պաշարվածների, և կայսրը հրամայում թողներ քաղաքը[3]։
Այն ժամանակներում, երբ օդերևութաբանությունը դեռ գոյություն չուներ, հալոն և նմանատիպ օպտիկական երևույթները օգտագործվում էին եղանակը կանխատեսելու համար։ Ռուսական ժողովրդական մեկնաբանության համաձայն, եթե Լուսնի շուրջը երևում են լուսավոր օղակներ, աղեղներ, բծեր կամ սյուներ, ուրեմն անձրև է գալու, չուվաշների համաձայն՝ ցրտելու է։ Ըստ անգլիական ասացվածքի՝ օղակները լուսնի շուրջը նշանակում են, որ շուտով անձրև է գալու[4][5]։ Դա մեծ մասամբ ճիշտ է, քանի որ բարձր փետրավոր ամպերը կազմավորվում են փոթորկից առաջ[6]։
Հալոները ուսումնասիրելու և դասակարգելու մեջ մեծ է հոլանդացի աստղագետ Մարսել Մինարթի ավանդը։
Հայերենում Արեգակի կամ լուսնի շուրջը երևացող հալոն անվանել են «բակ արեգական», «բակ լուսնի»[7][8]։
Դիտելու և լուսանկարելու տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալոն դիտելիս անհրաժեշտ է արևը ծածկել որևէ միջոցով, թեկուզ ձեռքով՝ աչքերը չվնասելու համար։ Լուսանկարելիս մեծ մասամբ նույնպես պետք է փակել արևը։ Նախընտրելի է մուգ ապակիներով (արևային) ակնոցը, քանի որ հալոյի որոշ տարրեր երբեմն խիստ վառ են լինում։ Հալոն հնարավոր է նկարել ցանկացած ֆոտոապարատով՝ ցանկացած կարգավորումներով, սակայն պայծառության պատճառով պատկերն այնքան էլ հստակ չի ստացվում[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հալո Արեգակի շուրջը, Արգենտինա, 28 հունվարի, 2013 թ․ ժամը 11։58։
-
Ամբողջական հալո, Պորտլենդ, ապրիլի 28, 2014, ժամը 15։53։
-
Արեգակնային սյուն Սան Ֆրանցիսկոյում
-
22° հալո Լուսնի շուրջը
-
Կեղծ Արեգակով (պարհելիում, արևային շուն) հալո Հեսսենում, օգոստոսի12, 2012։
-
Հալոն լուսանկարելիս
-
Արևային հալո Բրյանսկում
-
Արևային հալո Ֆալկոպինգում, Շվեդիա
-
Արևային սյուն Արևմտյան Վիրջինիայում
-
Ջերմային ֆոտոխցիկով երևացող սառույցի բյուրեղներ 22° հալոյի շուրջը (°C)։ Հալոն չի երևում ջերմային սպեկտրում։ Նկարի վերևի մասում մասնակիորեն երևում է արևը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Галынский В. (26 сентября 2012). «Մեծ հալոյի շոշափող աղեղները (ռուս.)».
- ↑ Арабаджи В. И., Загадки простой воды, Радуга, венцы, гало, М., Знание, 1973. [https://web.archive.org/web/20100128030357/http://n-t.ru/ri/ar/zv.htm Արխիվացված 2010-01-28 Wayback Machine Տես առցանց (ռուս.)
- ↑ Галынский В. (12 июля 2008). «Гало: приметы и суеверия». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
- ↑ http://www.theweatherprediction.com
- ↑ (անգլ.)A ring around the sun or moon, means rain or snow coming soon.
- ↑ Ինչն է Լուսնի շուրջը հալո առաջացնում (անգլ.)
- ↑ Առձեռն բառարան հայկազնեան լեզուի
- ↑ Նոր բառագիրք հայերէն լեզուի
- ↑ Галынский В. (31 мая 2008). «Как фотографировать гало». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зверева С. В., [ http://vzgljadnamir.narod.ru/biblioteka/Zvereva/ В мире солнечного света], Л., Гидрометеоиздат, 1988. — 160 с. ссылка =
- Frederick K. Lutgens, Edward J. Tarbuck, Dennis Tasa The Atmosphere։ An Introduction to Meteorology. — 11. — Prentice Hall, 2009. — 508 p. — ISBN 0321587332.
- Alf Nyberg Himlasken och andra ljusfenomen. — Ingenjörsförlaget, 1985. — 133 p. — ISBN 9172841923.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալո» հոդվածին։ |
|