Մեկ հնարավորություն երկուսի համար
Մեկ հնարավորություն երկուսի համար ֆր.՝ Une chance sur deux | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | արկածային ֆիլմ, մարտաֆիլմ և կինոկատակերգություն |
Թվական | մարտի 25, 1998[1] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Պատրիս Լեկոնտ |
Պրոդյուսեր | Քրիստիան Ֆեշներ |
Սցենարի հեղինակ | Սերժ Ֆրիդման, Պատրիս Լեկոնտ և Patrick Dewolf? |
Դերակատարներ | Ժան Պոլ Բելմոնդո, Ալեն Դելոն, Վանեսա Պարադի, Ժակ Ռոման, Mbembo?, Միշել Օմոն, Ֆիլիպ Մանիան, Philippe Vieux? և Sandrine Caron? |
Օպերատոր | Սթիվեն Փոսթեր |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա և Կլոդ Բոլլին |
Մոնտաժ | Ժոել Աշ |
Տևողություն | 110 րոպե |
Բյուջե | 32 000 000 $ |
Մեկ հնարավորություն երկուսի համար (ֆր.՝ Une chance sur deux, այսինքն երկու հնարավորությունից մեկը), 1998 թվականի ֆրանսիական կատակերգական մարտաֆիլմ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիսը սիրում է համարձակություն և արկածներ։ Նրա սիրած զբաղմունքը թանկարժեք մեքենաներ գողանալն է, ինչի համար արդեն մի քանի անգամ հայտնվել է ճաղերի հետևում։ Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ փաստաբանը նրան փոխանցում է ձայներիզ, որը մահից առաջ ձայնագրել է նրա մայրը, ով որոշում է այդ ձևով տեղեկացնել աղջկան, թե ով է նրա հայրը։ Ավելի ճիշտ Ալիսը ինքը պետք է ճշտի, քանի որ հնարավոր հայրերը երկուսնն են։ Բանտից դուրս գալուց հետո Ալիսը գնում է նրանց փնտրելու։ Այդպես նա ծանոթանում է Լեո Բրասակին, ով ունի ավտոսրահ ու հազվագյուտ ավտոմեքենաների հավաքածու և Ժուլյեն Վինյալյի՝ ռեստորանի սեփականատիրոջ ու ադամանդների գողի հետ։ Լեոն և Ժուլյենը սկզբում բոլորովին հիացած չէին այն մտքից, որ նրանք այժմ պետք է հոգ տանեն չափահաս դստեր մասին, քանի որ երկուսն էլ համառ ամուրիներ են և չեն պատրաստվում որևէ բան փոխել իրենց կյանքում։
Բայց հանկարծ վրա է հասնում չսպասված շրջադարձ՝ Ալիսը փախչելով խուլիգաններից՝ մեքենա է գողանում, որը պատկանում է ռուսական մաֆիային և որի բեռնախցիկում կա փողերով լի ճամպրուկ։ Մեքենան թողնելով ճանապարհին, Ալիսը թաքնվում է, իսկ ճամպրուկը ընկնում է ոստիկանության ձեռքը։ Բայց մաֆիայի պարագլուխ Անատոլի Շարկովը համոզված է, որ գումարը աղջկա մոտ է։
Նոր գտնված հայրերը ստիպված են օգնել աղջկան դուրս գալ այդ վտանգավոր իրավիճակից։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժան Պոլ Բելմոնդո՝ Լեո Բրասակ
- Ալեն Դելոն՝ Ժուլյեն Վինյալյ
- Վանեսա Պարադի՝ Ալիս Թոմազո
- Ալեքսանդր Յակովլև՝ ռուսական վարձու մարդասպան
- Միշել Օմոն՝ Լեդոյեն
- Վալերի Գատաև՝ Անատոլի Շարկով, ռուսական մաֆիայի պարագլուխ
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այս ֆիլմի սցենարը ստեղծվել է երեք տարում
- Բելմոնդո - Դելոն դուետը այս ֆիլմում հայտնվել է նրանց վերջին միասնական աշխատանքից երեսուն տարի հետո։
- Չնայած որ Ֆրանսիայում այս ֆիլմը դիտել են 1,056,000 կինոդիտողներ, ծրագրի նկարը ձախողվել է։
Այլ երկրներում ֆիլմը դիդել են՝
- Բելգիայում՝ 55 164 դիտող,
- Հունգարիայում։ 69 955 դիտող,
- Իտալիայում։ 13 488 դիտող,
- Իսպանիայում։ 33 303 դիտող։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինֆո կայքում Bebelworld(չաշխատող հղում) (ֆր.)
|