Մեծ փոքր ստեր (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ փոքր ստեր
անգլ.՝ Big Little Lies
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԼիանա Մորիարթի
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունPenguin Group
Հրատարակվել էհուլիսի 29, 2014[1]
ՆախորդThe Husband's Secret?

«Մեծ փոքր ստեր» (անգլ.՝ «Big Little Lies»), վեպ, որը գրել է Լիանա Մորիարթին 2014 թվականին։ Այն հրապարակվել է 2014 թվականի հուլիսին Penguin Publishing հրատարակչության կողմից[2]։ Վեպն ընդգրկվել է New York Times-ի բեսթսելերների ցանկում[3]։ 2015 թվականին արժանացել է Դավիթ մրցանակի։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատմության ստեղծման համար Մորիարթին հիմնականում ոգեշնչվել է իր լսած ռադիոհարցազրույցից, որում կինը պատմել է իր ծնողների դաժան վերաբերմունքի մասին։ Կինը պատմել է, թե ինչպես է ինքը նույնիսկ հասուն տարքիում թաքնվել մահճակալի տակ, որպեսզի խուսափի ծնողների ծեծկռտուքից։ Մորիարթին, ի վերջո, այս դրվագը օգտագործել է որպես գրքի տեսարան[4]։ Սկզբում գիրքը ներառել է երեք գլխավոր հերոսներից յուրաքանչյուրի պատմությունը առաջին դեմքով, սակայն Մորիարթին շուտով հրաժարվել է դրանից՝ փոխարենը պատմության մասերի միջև դնելով երկրորդական կերպարների արտահայտությունները[5]։

Քնադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը, ընդհանուր առմամբ, դրական արձագանք է ստացել քննադատների կողմից, որոնք բարձր են գրքում հումորի և ավելի լուրջ խնդիրների հավասարակաշռումը, ինչպիսին է ընտանեկան բռնությունը։ The New York Times-ից Ջանեթ Մասլինը գրել է․ «Առաջին հայացքից մեղմ գիրքը հանկարծակի բախվում է արատավոր իրականության հետ, և դա կարող է «Մեծ փոքրիկ ստերին» հաղորդել նույնիսկ ավելի մեծ ուժ, քան «Ամուսնուս գաղտնիքը» գիրքը [Մորիարթիի նախորդ գիրքը]»[6]։ USA Today-ից Ռոբերտա Բեռնստայնը վեպին տվել է չորս աստղերից երեքը՝ այն համարելով «զվարճալի, հետաքրքիր ու երբեմն տագնապալի»[7]։ Entertainment Weekly-ից Լիա Գրինբլատը վեպին տվել է յոթ աստղից հինը և նշել, որ թեև գիրքը հայտնվել է «չիկլիտ» կատեգորիայում, Մորիարթին նախկինի պես առաջարկել է «իմաստուն, ճշմարիտ» գաղափարներ[8]։ Washington Post-ից Քերոլ Մեմոթը գրել է․ «նա վճռականորեն դեմ է հանդես գալիս ընտանեկան բռնությանը, նույնիսկ եթե ստիպում է մեզ ծիծաղել մեծահասակների վրա, որոնց զգեստավորված հիմար երեկույթներն ավելի շատ հիշեցնում են ավագ դպրոցի պարեր»։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Big Little Lies» վեպի հիման վրա հեռուստատեսային մինի-սերիալ է նկարահանվել Կալիֆորնիայի Մոնտերեյ նահանգի HBO ալիքով։ Սերիան ստացել է «Էմմիի» 8 մրցանա[9][10]։

Չնայած այն կոչվել է մինի-սերիալ, HBO-ն 2017 թվականի դեկտեմբերին հայտարարել է, որ սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան[11], որը հիմնված կլինի Մորիարթիի գրքի վրա[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Big Little Lies». Barnes & Noble. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  3. «Combined Print & E-Book Fiction Books - Best Sellers - August 17, 2014 - The New York Times». Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  4. Patrick, Bethanne (2014 թ․ հուլիսի 22). «Liane Moriarty: 'We're all capable of things that are breathtakingly cruel'». The Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  5. Stevens, Reagan (2014 թ․ դեկտեմբեր). «Interview with Liane Moriarty». Goodreads. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  6. Maslin, Janet (2014 թ․ հուլիսի 25). «How Was School? Deadly In Big Little Lies, Liane Moriarty Finds New Complications». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  7. Bernstein, Roberta (2014 թ․ հուլիսի 28). «The truth hurts in page-turning 'Big Little Lies'». USA Today. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  8. Greenblatt, Leah (2014 թ․ օգոստոսի 7). «Big Little Lies». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  9. Andreeva, Nellie (2015 թ․ մայիսի 8). «'Big Little Lies' With Nicole Kidman & Reese Witherspoon Lands At HBO». Deadline. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  10. Goldberg, Lesley (2015 թ․ դեկտեմբերի 5). «Shailene Woodley Joins HBO's Reese Witherspoon, Nicole Kidman Drama». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  11. Hibberd, James (2017 թ․ դեկտեմբերի 8). «Big Little Lies renewed for season 2 with new director». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. Moreau, Jordan (2019 թ․ փետրվարի 26). «Everything You Need to Know About 'Big Little Lies' Season 2». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.