Մեծ ընտանիք
Մեծ ընտանիք ռուս.՝ Большая семья | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1954 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իոսիֆ Խեյֆից |
Սցենարի հեղինակ | Վսեվոլոդ Կոչետով և Իոսիֆ Խեյֆից |
Դերակատարներ | Ալեքսեյ Բատալով, Բորիս Անդրեև, Իյա Արեպինա, Կլարա Լուչկո, Վերա Կուզնեցովա, Սերգեյ Լուկյանով, Պավել Կադոչնիկով, Նիկոլայ Գրիցենկո և Սերգեյ Կուրիլով |
Օպերատոր | Սերգեյ Իվանով |
Երաժշտություն | Վենեդիկտ Պուշկով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 108 րոպե |
A Big Family (1954 film) Վիքիպահեստում |
«Մեծ ընտանիք» (ռուս.՝ «Большая семья»), 1954 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Իոսիֆ Խեյֆիցը Վսեվոլոդ Կոչետովի «Ժուրբինները» (ռուս.՝ «Журбины») վեպի հիման վրա (1952)։
Ֆիլմը 1955 թվականի Կաննի կինոփառատոնի դափնեկիր է «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում։ Ֆիլմի նկարահանումներն արժեցել են 3419000 ռուբլի[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է ժառանգական նավաշինարարներ Ժուրբինների մեծ ընտանիքի մասին։ Միասին ապրում են երեք սերունդներ՝ Մատվեյ պապը, նրա որդին՝ Իլյա Մատվեևիչը, Իլյա Մատվեևիչի չորս որդիները (Վիկտոր, Կոնստանտին, Անտոն և Ալեքսեյ) և կրտսեր դուստրը՝ Անտոնինան։ Երկրորդ որդին՝ Անտոնը, գալիս է Լենինգրադից՝ նավերի հավաքման նոր մեթոդ ներդնելու համար։ Ավագ որդին՝ Վիկտորը, որն ապագա նավերի մոդելներ պատրաստելու վարպետ է, փորձում է ունիվերսալ մեքենա կառուցել մոդելներ պատրաստելու համար։ Ամենաբարդ բնավորությամբ տարբերվում և սյուժեի ամենաբարդ շրջադարձերի միջով անցնում է Իլյա Մատվեևիչի կրտսեր որդին՝ Ալեքսեյը․ նա բաժանվել է ընտանիքից՝ մտադրվելով ամուսնանալ, բայց նրա սիրած աղջիկը՝ Կատյան, սիրահարվում է ակումբի ղեկավարին, որը լքում է նրան, երբ իմանում է, որ նա հղի է։ Ալեքսեյը ուժ է գտնում ներելու նրան և վերադարձնելու նրան փոքրիկ երեխայի հետ միասին։ Լիդան՝ Վիկտորի կինը, որը իրեն օտար է զգում մի ընտանիքում, որտեղ բոլորի ամբողջ կյանքը հիմնականում կապված է նավերի կառուցման հետ, հեռանում է Ժուրբինների ընտանիքից։ Արտադրության վերակազմակերպման պատճառով ընտանիքի շատ անդամներ ստիպված են փոխել մասնագիտությունը։ Իլյա Ժուրբինը փորձում է սովորել հանրահաշվի հիմունքները, որպեսզի հետ չմնա մյուսներից և վիճում է իր հին ընկերոջ՝ վարպետ Բասմանովի հետ, որը կարծում է, որ իրենց ժամանակն արդեն անցել է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Լուկյանով – Մատվեյ Դորոֆեևիչ Ժուրբին
- Բորիս Անդրեև – Իլյա Մատվեևիչ Ժուրբին
- Վերա Կուզնեցովա – Ագաֆյա Կարպովնա Ժուրբինա, Իլյայի կինը
- Ալեքսեյ Բատալով – Ալեքսեյ Իլյիչ (Ալյոշա) Ժուրբին, Մատվեյ Դորոֆեևիչի կրտսեր թոռը
- Ելենա Դոբրոնրավովա – Եկատերինա (Կատյա) Ժուրբինա (Տրավնիկովա), Ալյոշայի կինը
- Սերգեյ Կուրիլով – Վիկտոր Իլյիչ (Վիտյա) Ժուրբին, Մատվեյ Դորոֆեևիչի ավագ թոռը
- Կլարա Լուչկո – Լիդիա (Լիդա) Ժուրբինա, Վիկտորի նախկին կինը
- Վադիմ Մեդվեդև – Անտոն Իլյիչ Ժուրբին, Մատվեյ Դորոֆեևիչի երկրորդ թոռը
- Բորիս Բիտյուկով – Կոնստանտին (Կոստյա) Իլյիչ Ժուրբին, Մատվեյ Դորոֆեևիչի երրորդ թոռը
- Եկատերինա Սավինովա – Եվդոկիա (Դունյաշա) Ժուրբինա, Կոստյայի կինը
- Իյա Արեպինա – Անտոնինա (Տոնյա) Իլյինիչնա Ժուրբինա, Մատվեյ Դորոֆեևիչի կրտսեր թոռնուհին
- Նիկոլայ Սերգեև-Ալեքսանդր (Սանյա) Ալեքսանդրովիչ Բասմանով
- Պավել Կադոչնիկով – Եվսեյ Կոնստանտինովիչ Սկոբելև, ինժեներ, տեխնիկական տեղեկատվության բյուրոյի պետ
- Լարիսա Կրոնբերգ – Զինաիդա Պավլովնա Իվանովա, երիտասարդ մասնագետ, կորպուսի տեխնոլոգ
- Նիկոլայ Գրիցենկո – Վենիամին Սեմյոնովիչ, ակումբի ղեկավար
- Բորիս Կոկովկին – Իվան Ստեպանովիչ, գործարանի տնօրեն
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Վսեվոլոդ Կոչետով, Սոկրատ Կարա-Դեմուր (Սոկրատ Կարա-Դեմուր-Վարդանյան), Իոսիֆ Խեյֆից
- Ռեժիսոր՝ Իոսիֆ Խեյֆից
- Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Իվանով
- Բեմադրող նկարիչներ՝ Վիկտոր Վոլին, Վիկտոր Սավոստին
- Կոմպոզիտոր՝ Վենեդիկտ Պուշկով
- Ձայնը՝ Առնոլդ Շարգորոդսկու
- Խմբագիր՝ Դ. Լանդեր
Նկարահանման վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրական տեսարանները, այդ թվում՝ «Մատվեյ Ժուրբին» նավի իջնելու դիտարժան դրվագը նկարահանվել է Նիկոլաև քաղաքի 61 կոմունարների անվան նավաշինական գործարանում[2]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը 1955 թվականի Կաննի կինոփառատոնի դափնեկիր է «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում («Լավագույն դերասանական կազմի համար», ֆր.՝ «Prix d’interprétation collectif», անգլ.՝ «Collective Acting Prize»)[3]։ Պարգևատրվող դերասանական անսամբլի կազմում ընդգրկված են եղել հետևյալ անձինք[4]․
|
|
Բացի այդ, նույն փառատոնում Իոսիֆ Խեյֆիցը առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղի»[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Записка министра культуры СССР Н. А. Михайлова О серьёзных недостатках в советском киноискусстве // doc20vek.ru
- ↑ «12 фильмов, в которых засветился Николаев // НикLife». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Festival de Cannes: Awards 1955(անգլ.), Festival de Cannes: Awards 1955(ֆր.)
- ↑ 4,0 4,1 IMDb — Bolshaya semya (1954) — Awards(անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лукин Ю. — Журбины… которые Ивановы и не Ивановы (О фильме «Большая семья». Постановщик И. Хейфиц) // Искусство кино. — 1955. — № 1. — с . 43-51
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեծ ընտանիք» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
- «Большая семья» (1954 год, режиссёр Иосиф Ефимович Хейфиц) // Фильмография киностудии «Ленфильм». — Раздел «Аннотированный каталог фильмов».
- «Մեծ ընտանիք»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ընտանիք» հոդվածին։ |
|