Մեգավատի Սուկարնոպուտրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգավատի Սուկարնոպուտրի
ինդոն.՝ Megawati Soekarnoputri, Megawati Sukarnoputri
 
Կուսակցություն՝ Indonesian Democratic Party – Struggle? և Indonesian Democratic Party?
Կրթություն՝ Ինդոնեզիայի համալսարան և Padjadjaran University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Մինանգկաբաուներ
Դավանանք իսլամ[2]
Ծննդյան օր հունվարի 23, 1947(1947-01-23)[3][4][5][…] (77 տարեկան)
Ծննդավայր Ջոկյակարտա, Ինդոնեզիա[1]
Քաղաքացիություն  Ինդոնեզիա
Ի ծնե անուն ինդոն.՝ Dyah Permata Megawati Setyawati Soekarnoputri[1]
Հայր Սուկառնո[6]
Մայր Fatmawati?[7]
Ամուսին Surindro Supjarso?[8], Hassan Gamal Ahmad Hasan?[8] և Taufiq Kiemas?[8][9][10]
Զավակներ Muhammad Rizki Pratama?, Muhammad Prananda Prabowo? և Puan Maharani?
 
Կայք՝ megawatisoekarnoputri.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Դիա Պերմատա Մեգավատի Սետիավատի Սուկարնոպուտրի[Ն 1] (ինդոն.՝ Diah Permata Megawati Setiawati Soekarnoputri, Diah Permata Megawati Setiawati Sukarnoputri), հունվարի 23, 1947(1947-01-23)[3][4][5][…], Ջոկյակարտա, Ինդոնեզիա[1]), ինդոնեզացի պետական և քաղաքական գործիչ։ Ինդոնեզիայի նախագահը (2001-2004, Ինդոնեզիայի առաջին կին նախագահը և երկրի անկախությունից հետո ծնված առաջին նախագահը), Ինդոնեզիայի փոխնախագահ (1999-2001), Ինդոնեզիայի ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի պատգամավոր (1987-1992)։ Ինդոնեզիայի դեմոկրատական կուսակցության նախագահ (1993-1996), Ինդոնեզիայի դեմոկրատական կուսակցության հիմնադիր և անփոփոխ (1998-ից) նախագահ։

Երկրի առաջին նախագահ Սուկառնոյի դուստրը։ Հայտնի է անվան կարճ տարբերակներով՝ Մեգավատի Սուկարնոպուտրի (ինդոն.՝ Megawati Soekarnoputri, Megawati Sukarnoputri) և Մեգավատի (ինդոն.՝ Megawati), ինչպես նաև Մեգա մականունով (ինդոն.՝ Mega):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգավատի Սուկարնոպուտրին ծնվել է 1947 թվականի հունվարի 23-ին Ջոկիակարտում։ Նրա ծնողները Սուկառնոն՝ Ինդոնեզիայի առաջին նախագահը, և Ֆատմավատին։ Սուկառնոյի ընտանիքում Մեգավատին երկրորդ երեխան էր և առաջին դուստրը։ Նրա մանկության տարիները անցել են նախագահական նստավայրում՝ Մերդեկի պալատում։ 1966 թվականին, երբ Մեգավատին 19 տարեկան էր, նրա հայրը զրկվեց փաստացի իշխանությունից՝ ի օգուտ գեներալ Սուխարտոյի, մեկ տարի անց Սուհարտոն պաշտոնապես փոխարինեց Սուկառնոյին նախագահի պաշտոնում։

Մեգավատին հոր կառավարման վերջին տարիներին ընդունվել է Բանդունգի Պանջաջարան համալսարան, որտեղ ուսումնասիրել է գյուղատնտեսություն, սակայն 1967 թվականին հրաժարվել է ուսումը շարունակել՝ որոշելով աջակցել գահընկեց հորը։ 1970 թվականին, Սուկառնոյի մահից հետո, Ինդոնեզիայի համալսարանում սկսեց հոգեբանություն ուսումնասիրել, սակայն հեռացվեց երկու տարի անց։

Քաղաքական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին նախագահ Սուհարտոն, ի նշանավորումն Ինդոնեզիայի անկախության հռչակման գործում Սուկարնոյի վաստակի, նրան շնորհել է Հռչակման հերոսի պատվավոր կոչում։ 1987 թվականին նա անդամակցել է Ինդոնեզիայի դեմոկրատական կուսակցությանը, որն իրեն ներկայացնում է որպես Սուկառնոյի գաղափարների ժառանգորդ[Ն 2] և մասնակցել է նրա նախընտրական քարոզարշավին. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա ընտրվել է Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի պատգամավոր և Ժողովրդական խորհրդատվական կոնգրեսի անդամ։ Այդ ժամանակից ի վեր սկսվել է նա մեծ ճանաչում է ձեռք բերել ինչպես կուսակցության անդամների, այնպես էլ հասարակ ընտրողների շրջանում, նրա կողմնակիցների հիմքը կազմել են քաղաքային աղքատ մարդիկ և գյուղական միջին խավի ներկայացուցիչները։ Քանի որ Մեգավատին չուներ զգալի հռետորական հմտություններ, նրա ժողովրդականությունը պայմանավորված էր հիմնականում իր դստեր կարգավիճակից։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեգավատի անունը թարգմանվում է սանսկրիտից որպես «ամպերի աստվածուհի»։ «Սուկարնոպուտրին» հայրանունն է, որը նշանակում է Սուկառնոյի դուստր
  2. Ինդոնեզիայի դեմոկրատական կուսակցությունը ստեղծվել է 1974 թվականին մի քանի քաղաքական կուսակցությունների միավորման արդյունքում, որոնց թվում էր նաև ժամանակին Սուկառնոյին ամենամոտ Ինդոնեզիայի ազգային կուսակցությունը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգավատի Սուկարնոպուտրի» հոդվածին։