Մեգավատի Սուկարնոպուտրի
Մեգավատի Սուկարնոպուտրի ինդոն.՝ Megawati Soekarnoputri, Megawati Sukarnoputri | |
![]() | |
Կուսակցություն՝ | Indonesian Democratic Party – Struggle? և Indonesian Democratic Party? |
---|---|
Կրթություն՝ | Ինդոնեզիայի համալսարան և Padjadjaran University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | Մինանգկաբաուներ |
Դավանանք | իսլամ[2] |
Ծննդյան օր | հունվարի 23, 1947[3][4][5][…] (78 տարեկան) |
Ծննդավայր | Ջոկյակարտա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ինդոն.՝ Dyah Permata Megawati Setyawati Soekarnoputri[1] |
Հայր | Սուկառնո[6] |
Մայր | Fatmawati?[7] |
Ամուսին | Surindro Supjarso?[8], Hassan Gamal Ahmad Hasan?[8] և Taufiq Kiemas?[8][9][10] |
Զավակներ | Muhammad Rizki Pratama?, Muhammad Prananda Prabowo? և Puan Maharani? |
Կայք՝ | megawatisoekarnoputri.com |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Դիա Պերմատա Մեգավատի Սետիավատի Սուկարնոպուտրի[Ն 1] (ինդոն.՝ Diah Permata Megawati Setiawati Soekarnoputri, Diah Permata Megawati Setiawati Sukarnoputri), հունվարի 23, 1947[3][4][5][…], Ջոկյակարտա[1]), ինդոնեզացի պետական և քաղաքական գործիչ։ Ինդոնեզիայի նախագահը (2001-2004, Ինդոնեզիայի առաջին կին նախագահը և երկրի անկախությունից հետո ծնված առաջին նախագահը), Ինդոնեզիայի փոխնախագահ (1999-2001), Ինդոնեզիայի ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի պատգամավոր (1987-1992)։ Ինդոնեզիայի դեմոկրատական կուսակցության նախագահ (1993-1996), Ինդոնեզիայի դեմոկրատական կուսակցության հիմնադիր և անփոփոխ (1998-ից) նախագահ։
Երկրի առաջին նախագահ Սուկառնոյի դուստրը։ Հայտնի է անվան կարճ տարբերակներով՝ Մեգավատի Սուկարնոպուտրի (ինդոն.՝ Megawati Soekarnoputri, Megawati Sukarnoputri) և Մեգավատի (ինդոն.՝ Megawati), ինչպես նաև Մեգա մականունով (ինդոն.՝ Mega):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեգավատի Սուկարնոպուտրին ծնվել է 1947 թվականի հունվարի 23-ին Ջոկիակարտում։ Նրա ծնողները Սուկառնոն՝ Ինդոնեզիայի առաջին նախագահը, և Ֆատմավատին։ Սուկառնոյի ընտանիքում Մեգավատին երկրորդ երեխան էր և առաջին դուստրը։ Նրա մանկության տարիները անցել են նախագահական նստավայրում՝ Մերդեկի պալատում։ 1966 թվականին, երբ Մեգավատին 19 տարեկան էր, նրա հայրը զրկվեց փաստացի իշխանությունից՝ ի օգուտ գեներալ Սուխարտոյի, մեկ տարի անց Սուհարտոն պաշտոնապես փոխարինեց Սուկառնոյին նախագահի պաշտոնում։
Մեգավատին հոր կառավարման վերջին տարիներին ընդունվել է Բանդունգի Պանջաջարան համալսարան, որտեղ ուսումնասիրել է գյուղատնտեսություն, սակայն 1967 թվականին հրաժարվել է ուսումը շարունակել՝ որոշելով աջակցել գահընկեց հորը։ 1970 թվականին, Սուկառնոյի մահից հետո, Ինդոնեզիայի համալսարանում սկսեց հոգեբանություն ուսումնասիրել, սակայն հեռացվեց երկու տարի անց։
Քաղաքական կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին նախագահ Սուհարտոն, ի նշանավորումն Ինդոնեզիայի անկախության հռչակման գործում Սուկարնոյի վաստակի, նրան շնորհել է Հռչակման հերոսի պատվավոր կոչում։ 1987 թվականին նա անդամակցել է Ինդոնեզիայի դեմոկրատական կուսակցությանը, որն իրեն ներկայացնում է որպես Սուկառնոյի գաղափարների ժառանգորդ[Ն 2] և մասնակցել է նրա նախընտրական քարոզարշավին. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա ընտրվել է Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի պատգամավոր և Ժողովրդական խորհրդատվական կոնգրեսի անդամ։ Այդ ժամանակից ի վեր սկսվել է նա մեծ ճանաչում է ձեռք բերել ինչպես կուսակցության անդամների, այնպես էլ հասարակ ընտրողների շրջանում, նրա կողմնակիցների հիմքը կազմել են քաղաքային աղքատ մարդիկ և գյուղական միջին խավի ներկայացուցիչները։ Քանի որ Մեգավատին չուներ զգալի հռետորական հմտություններ, նրա ժողովրդականությունը պայմանավորված էր հիմնականում իր դստեր կարգավիճակից։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մեգավատի անունը թարգմանվում է սանսկրիտից որպես «ամպերի աստվածուհի»։ «Սուկարնոպուտրին» հայրանունն է, որը նշանակում է Սուկառնոյի դուստր
- ↑ Ինդոնեզիայի դեմոկրատական կուսակցությունը ստեղծվել է 1974 թվականին մի քանի քաղաքական կուսակցությունների միավորման արդյունքում, որոնց թվում էր նաև ժամանակին Սուկառնոյին ամենամոտ Ինդոնեզիայի ազգային կուսակցությունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://kepustakaan-presiden.perpusnas.go.id/biography/?box=detail&presiden_id=5&presiden=megawati
- ↑ https://www.merdeka.com/megawati-soekarnoputri/
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 https://www.viva.co.id/siapa/read/98-megawati-soekarnoputri
- ↑ 5,0 5,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.cnnindonesia.com/tag/megawati-soekarnoputri
- ↑ https://kepustakaan-presiden.perpusnas.go.id/family/?box=detail&id=17&from_box=list&hlm=1&search_ruas=&search_keyword=&activation_status=&presiden_id=5&presiden=megawati
- ↑ 8,0 8,1 8,2 https://news.detik.com/x/detail/intermeso/20170123/Tiga-Laki-laki-Megawati/
- ↑ https://nasional.tempo.co/read/1212870/mengenang-taufiq-kiemas-dan-kiprahnya-di-politik-indonesia — Tempo, 2019.
- ↑ Mengenang Taufiq Kiemas dan Kiprahnya di Politik Indonesia
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201901/t20190122_367613.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ https://web.archive.org/web/20221104070656/https://indonesiatatler.com/tatler-list/500list?feed=json&limit=1000&offset=0
- ↑ https://www.tatlerasia.com/people/megawati-soekarnoputri
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգավատի Սուկարնոպուտրի» հոդվածին։ |
|