Կորնեն Մեցի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 31-ին՝ Լիգա 3-ի Կևիյիի դեմ խաղում[5]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2012 թվականի նոյեմբերի 30-ին՝ Փարիզի դեմ խաղում[6]։ Իր դեբյուտը Լիգա 2-ում նշեց 2013 թվականի օգոստոսի 2-ին՝ Լավալի դեմ խաղում[7]։ Մեցի կազմում Կորնեն անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
2015 թվականի հունվարի 16-ին Կորնեն տեղափոխվեց Օլիմպիկ Լիոն[8][9][10]։ Իր դեբյուտը նոր ակումբի կազմում նշեց 2015 թվականի հունվարի 25-ին՝ Մեցի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը Լիոնի կազմում Կորնեն խփեց 2015 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Թուլուզի դեմ խաղում[12]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց 2015 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Զենիտի դեմ խաղում[13]։
Կորնեն ծնվել է Կոտ դ'Իվուարում և երիտասարդ տարիքում տեղափոխվել է Ֆրանսիա։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականներում, սակայն 2017 թվականի ապրիլի 5-ին հայտարարել է, որ հանդես կգա Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմում[14]։ Իր դեբյուտը Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում նշել է 2017 թվականի հունիսի 4-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականում Կորնեն խփեց 2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Գաբոնի դեմ խաղում[16]։