Jump to content

Մաքսիմիլիան Շմելինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմիլիան Շմելինգ
Լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Նացիստական Գերմանիա,  Գերմանիա,  ԱՄՆ,  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և  Գերմանական կայսրություն
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 28, 1905(1905-09-28)[1][2][3][…]
ԾննդավայրKlein Luckow, Բրանդենբուրգ, Գերմանական կայսրություն
Մահվան ամսաթիվփետրվարի 2, 2005(2005-02-02)[1][2][3][…] (99 տարեկան)
Մահվան վայրWenzendorf

Մաքսիմիլիան Ադոլֆ Օտտո Զիգֆրիդ Շմելինգ (գերմ.՝ Maximilian Adolph Otto Siegfried Schmeling), ավելի հայտնի է Մաքս Շմելինգ (գերմ.՝ Max Schmeling, սեպտեմբերի 28, 1905(1905-09-28)[1][2][3][…], Klein Luckow, Բրանդենբուրգ, Գերմանական կայսրություն - փետրվարի 2, 2005(2005-02-02)[1][2][3][…], Wenzendorf), գերմանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել ծանր քաշային կարգում։ Գերմանիայի առաջին (և մինչև 2007 թվականը միակ) չեմպիոնն է գերծանր քաշային կարգում (1930-1932)։

Ըստ «Ռինգ» ամսագրի «Տարվա բռնցքամարտիկն» է եղել 1930 թվականին։ Բռնցքամարտի կարիերան ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է որպես մարզական դատավոր։

Պրոֆեսիոնալ գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուիս-Շմելինգ մենամարտը,1936 թվական

1930 թվականի հունիսի 12-ին Նյու Յորքում հաղթելով ամերիկացի Ջեք Շարկիին նրա որակազրկման պատճառով՝ դարձավ աշխարհի չեմպիոն։ Նույն թվականին «The Ring» ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ»։ 1932 թվականի հունիսի 21-ին ռևանշ մրցամարտում վիճահարույց կերպով պարտվել է նույն Շարկիին։

1933 թվականին Մաքս Շմելինգը Նյու Յորքում ջախջախիչ պարտություն է կրել Մաքս Բերից՝ հրեական ծագում ունեցող ամերիկացի բռնցքամարտիկից։ Մրցավարը 10-րդ ռաունդում ստիպված է եղել դադարեցնել մենամարտը։ 1933 թվականից հետո Շմելինգի անունը լայնորեն օգտագործվում էր նացիստական քարոզչության կողմից։ Նա դարձավ կատարյալ արիության մարմնավորում։

1936 թվականի հունիսի 19-ին Ջո Լուիսի նկատմամբ տասներկուերորդ ռաունդում նոկաուտով սենսացիոն հաղթանակ է տարել։ 1938 թվականի հունիսի 22-ին առաջին ռաունդում նոկաուտով պարտվել է Լուիս Սուարեսին։

Շմելինգ-Լուիս բռնցքամարտի դիմակայության պատմության մասին ստեղծվել են մի քանի վավերագրական ֆիլմեր՝ «Լուիսը ընդդեմ Շմելինգի։ Իրական պատմություն», «Դիմակայություն»։

Ընդամենը 70 մարտ է անցկացրել, որոնցից հաղթել է 56-ը։

Բռնցքամարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Մաքս Շմելինգը լիցենզիա է գնել «Կոկա-Կոլա» ընկերությունից և դարձել գործարար։ Իր անունով հիմնադրամը, որը նա հիմնադրել է 1991 թվականին, աջակցում է բազմաթիվ ստեղծագործական և մարզական միավորումների։ Մահացել է 2005 թվականի փետրվարի 2-ին՝ 99 տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Հոլենշտեդտի Սուրբ Անդրեասի գերեզմանատանը, նրա կնոջ՝ չեխ դերասանուհի Աննի Օնդրայի գերեզմանի մոտ, որը մահացել է 1987 թվականի փետրվարի 28-ին։

2010 թվականին գերմանացի ռեժիսոր Ուվե Բոլը նկարահանվել է «Մաքս Շմելինգ» գեղարվեստական ֆիլմը, որը հիմնված է Մաքս Շմելինգի կենսագրության վրա։

Թեթև քաշային կարգում Գերմանիայի չեմպիոն (1926)։

Թեթև քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն (1927)։

Ծանր քաշային կարգում Գերմանիայի չեմպիոն (1928)։

Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն (1930-1932)։

«Տարվա բռնցքամարտիկը»՝ ըստ «Ռիգ» ամսագրի (1930) ։

Ծանր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն (1939)։

2005 թվականին բռնցքամարտիկ Մաքս Շմելինգին գերմանացի մարզական լրագրողների միությունը ցմահ հռչակել է «Գերմանիայում թիվ մեկ մարզիկ»։

Լոս Անջելեսի պատվավոր քաղաքացի է։

Մաքս Շմելինգ։ Գերմանիայի փոստային նամականիշ, 2005

1967 թվականին նրան հանձնվել է ամերիկյան մարզական Օսկար։

1971 թվականին Մաքս Շմելինգին պարգևատրել են գերմանական բարձրագույն շքանշանով՝ մեծ դաշնային խաչով՝ «արժանիքների համար»

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մաքս Շմելինգին հաղթած 10 բռնցքամարտիկներից 6-ին Շմելինգը հաղթել է։
  • 1939 թվականին կամավոր մտել է վերմախտի պարաշյուտային զորքեր։ Մասնակցել է Կրետե կղզու գրավման գործողությանը, որի ընթացքում ծանր վիրավորվել է։ Պատերազմի ավարտից հետո զբաղվել է առևտրով։
  • Հեռանալով սպորտից՝ Շմելինգը իր նախկին հակառակորդների հետ բարեկամական հարաբերություններ էր պահպանում։ Բացառություն չի եղել նաև ռինգում նրա գլխավոր մրցակիցը՝ Ջո Լուիսը։ Երբ «Շագանակագույն ռմբարկուի» մարզական կարիերան ավարտվել է, նա բազմիցս հայտնվել է ծանր նյութական վիճակում։ Շմելինգը կանոնավոր կերպով օգնել է իր ամերիկացի ընկերոջը փողով։ Իսկ նրա մահից հետո վճարել է հուղարկավորության բոլոր ծախսերը։
  • 2002 թվականին նկարահանվել է ամերիկա-գերմանական «Ջո և Մաքս» ֆիլմը Լուիսի և Շմելինգի փոխհարաբերությունների պատմության մասին։
  • 1938 թվականի նոյեմբերի 9-ին Գերմանիայում հրեական կոտորածի ժամանակ Մաքս Շմելինգն իր տանը նացիստների հետապնդումից փրկել է իր ծանոթ Դավիթ Լևինի երկու դեռահաս որդիներին (Հայնց և Վերներ)։ Այդ մասին հայտնի է դարձել միայն 1989 թվականին այն բանից հետո, երբ Հենրի (Հայնց) Լևինը խախտել է Շմելինգին տված ծոստումը, որ այդ մասին չի խոսելու[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Евгений Беркович. (14 апреля 2002). «Парадоксы Макса Шмелинга». berkovich-zametki.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիան Շմելինգ» հոդվածին։