Մարտին Օ'Նիլ
Մարտին Օ'Նիլ անգլ.՝ Martin O'Neill | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Մարտին Հյու Մայքլ Օ'Նիլ | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Հյուսիսիռլանդացի | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հյուսիսային Իռլանդիա | |||||||||||||||||||||||||||||
Մականուն | Aston Martin, Midas, Martin the Magnificent, Blessed Martin | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 1, 1952[1] (72 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Kilrea, County Londonderry, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Իռլանդիա | |||||||||||||||||||||||||||||
Համար | Գլխավոր մարզիչ | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարտին Հյու Մայքլ Օ'Նիլ (անգլ.՝ Martin Hugh Michael O'Neillմարտի 1, 1952[1], Kilrea, County Londonderry, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն) - հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Խաղացողի կարգավիճակում ավելի հայտնի է եղել երբ խաղացել է «Նոթինգհեմ Ֆորեստի» և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականից, որտեղ եղել է ավագ։ Գլխավորել է «Ուիկոմ Ուոնդերերսը», «Նորվիչ Սիթին», «Լեսթեր Սիթին» և «Սելտիկը»։ «Սելտիկի» հետ 3 անգամ հաղթել է շոտլանդական Պրեմիեր Լիգան, նաև հասել է 2003 թվականի ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ, բայց արդեն որպես մարզիչ։ Մինչև 2010 թվականի օգոստոսի 9-ը գլխավորել է «Աստոն Վիլլան»[2]։ 2011 թվականի վերջից մինչև 2013 թվականի մարտի 31-ը եղել է «Սանդերլենդի» գլխավոր մարզիչը։
2013 թվականի նոյեմբերից գլխավորում է Իռլանդիայի հավաքականը։
Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտին Օ'Նիլը ծնվել է 1952 թվականին իռլանդական աշխատավոր ընտանիքում[3]։ Ընտանիքի 4-րդ երեխան էր և մեծացել է 4 եղբոր և 4 քրոջ շրջապատում[3]։ Ընտանիքի տղամարդիկ զբաղվում էին կելտական ֆուտբոլով. Մարտինի հայրը խաղացել է տեղի «Կիլրիա» (Pádraig Pearse’s Kilrea) ակումբի կազմում, իսկ նրա եղբայրներ Ջերրին և Լեոն խաղացել են «Կիլրիայի» և «Դերիի» կազմում, հատկապես, որ 1958 թվականին հաղթել են Օլստերայի առաջնությունում և հասել էին Իռլանդական առաջնությունում։ Մարտինը նույնպես խաղացել է «Կիլրիայի» և «Դերիի» երիտասարդական ակումբներում։ Դրանից հետո կելատական ֆուտբոլ է խաղացել Բելֆաստի «Սենտ Կոլում քոլեջի» կազմում[3]։ Մալախիայի քոլեջում սովորելու ժամանակ նա սկսել է ֆուտբոլ խաղալ տեղի «Դիստիլերի» կազմում[3]։ Երբ «Սենտ Մալախին» հասավ 1970 թվականի Մակրորիի գավաթի եզրափակիչ, Անտրիմի կոմսության կելտական ֆուտբոլի ասոցացիայի ղեկավարությունը թույլ չտվեց խաղը անցկացնել Բելֆաստի «Կեյսմենտ Պարկում»[3]։ Քոլեջների միջև ընդունված որոշման համաձայն, եզրափակչի անցկացման վայրը տեղափոխվեց Տիրոնի կոմսության տարածք, և «Սենտ Մալախին» հաղթեց եզրափակչում[3]։ Վեճային իրավիճակը բարձրացրեց Օ'Նիլի հեղինակությունը։
«Դիստիլլերիի» կազմում նա 1971 թվականին հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի գավաթը, եզրափակչում խփելով 2 գոլ։ 1971 թվականին Օ'Նիլը գավաթ ունեցողների գավաթի շրջանակներում «Բարսելոնային» գոլ խփեց, սակայն ակումբը պարտվեց 3:1 հաշվով։ Այս հաջողություններից հետո 1971 թվականին նրանով սկսեցին հետաքրքրվել «Նոթինգհեմ Ֆորեստի» սկաուտները։
Ֆուտբոլիստի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև իռլանդական լիգայի «Դիստիլլերի» կազմում հանդես գալը Օ՛Նիլը խաղացել Հարավային Բելֆաստի «Ռոսարիա» ակումբում։ «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուց հետո Մարտինը չէր հայտավորվում կարևոր խաղերում։ Այդպես էր մինչև 1975 թվականը, երբ թիմը սկսեց ղեկավարել լեգենդար մարզիչ Բրայան Կլաֆը, դարձնելով Օ'Նիլին «կարմիրների» մեկնարկային կիսապաշտպան։ Օ'Նիլը մեծ դեր խաղաց «Նոթինգհեմ Ֆորեստի» ոսկե ժամանակաշրջանի համար, երբ ակումբը բարձրացավ բարձրագույն առաջնություն՝ 1 անգամ հաղթեց առաջին դիվիզիոնը, 2 անգամ Լիգայի գավաթը և 2 անգամ եվրոպական առաջնությունների չեմպիոնների Գավաթում։
Օ'Նիլը նույնպես հանդես է եկել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում։ 1982 թվականին Իսպանիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ թիմի ավագն էր, որը Վալենսիայում հաղթել է դաշտի տերերին։ Հավաքականի կազմում Մարտինը անցկացրել է 62 հանդիպում և խփել է 8 գոլ[3]։
Ֆուտբոլից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլից բացի Օ'Նիլը հետաքրքրվում էր քրեաբանությամբ։ Նա մասնակցել է մի քանի խնդիրների լուծմանը Բրիտանիայում։ Քրեաբանության մեջ Օ'Նիլը սկսել է աչքի ընկնել 1961 թվականից[4]։
Մարտին Օ'Նիլը պարգևատրվել է Բրիտանական կայսրության մեդալով (OBE) 2004 թվականին ցուցաբերած արդյունքի համար[5]։ 2002 թվականին «Նորվիչ Սիթիի» կազմում ընդգրկվել է «Հարգանքի դահլիճ»ի կազմում՝ ակումբի երկրպագուների քվեարկությամբ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կնոջ՝ Ժերալդինիայի հետ ապրում է Օքսֆորդշիրում։ Ունի երկու աղջիկ՝ Այսլինգն ու Ալանը։
Նվաճումները ֆուտբոլիստի կարգավիճակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրիտանիայի տնային առաջնության հաղթող (2)։ 1980, 1984
- Հյուսիսային Իռլանդիայի գավաթի հաղթող։ 1971
- Անգլո-շոտլանդական գավաթի հաղթող։ 1977
- Առաջին դիվիզիոնի չեմպիոն։ 1977-78
- Լիգայի գավաթի հաղթող (2)։ 1978, 1979
- Անգլիայի սուպերգավաթի հաղթող։ 1978
- Չեմպիոնների Լիգայի հաղթող։ 1979, 1980
- Եվրոպայի սուպերգավաթի հաղթող։ 1980
Նվաճումները մարզչի կարգավիճակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլային Կոնֆերենցիայի չեմպիոն։ 1993
- Ֆուտբոլային ասոցացիայի գավաթի հաղթող (2)։ 1991, 1993
- Երրորդ դիվիզիոնի փլեյ օֆի հաղթող։ 1994
- Ակումբին անցկացրել է Պրեմիեր Լիգա։ 1995-96
- Լիգայի Գավաթի հաղթող (2)։ 1997, 2000
- Շոտլանդիայի չեմպիոն (3)։ 2000-01, 2001-02, 2003-04
- Շոտլանդիայի գավաթի հաղթող (3)։ 2001, 2004, 2005
- Շոտլանդական Լիգայի գավաթի հաղթող։ 2000-01
- ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակչի մասնակից։ 2002-03
Մարզչական հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզիչ (8)։ 1997 թվականի սեպտեմբեր, 1998 թվականի օգոստոս, 1999 թվականի նոյեմբեր, 2007 թվականի ապրիլ, 2007 թվականի նոյեմբեր, 2008 թվականի դեկտեմբեր, 2010 թվականի ապրիլ, 2011 թվականի դեկտեմբեր
- Շոտլանդական Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզիչ (9)։ 2000 թվականի օգոստոս, 2000 թվականի դեկտեմբեր, 2001 թվականի փետրվար, 2001 թվականի օգոստոս, 2002 թվականի ապրիլ, 2002 թվականի նոյեմբեր, 2003 թվականի հոկտեմբոր, 2003 թվականի նոյեմբեր, 2005 թվականի հունվար
- Շոտլանդական ֆուտբոլային ասոցացիայի լրագրողների վարկածով տարվա լավագույն մարզիչ (3)։ 2000-01, 2001-02, 2003-04
Մարզչական վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Երկիր | Աշխատանքի սկիզբը | Աշխատանքի ավարտը | Ներկայացուցիչներ | Նվաճումներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ոչ ոքի | Պ | % հաղթանակ | |||||
Ուիկոմ Ուոնդերս | Անգլիա | 7 փետրվարի, 1990 թվական | 13 հունիսի, 1995 թվական | 112 | 52 | 32 | 28 | 46,43 | Կոնֆերենցիայի չեմպիոն, 2 գավաթ |
Նորվիչ Սիթի | Անգլիա | 13 հունիսի, 1995 թվական | 17 նոյեմբերի, 1995 թվականի | 20 | 9 | 7 | 4 | 45 | |
Լեսթեր Սիթի | Անգլիա | 21 դեկտեմբերի, 1995 թվական | 1 հունիսի, 2000 թվական | 223 | 85 | 68 | 70 | 38,12 | 2 Լիգայի գավաթ |
Սելտիկ | Շոտլանդիա | 1 հունիսի, 2000 թվական | 31 մայիսի, 2005 թվական | 282 | 213 | 29 | 40 | 75,53 | 3 գավաթ առաջնությունում, 3 Շոտլանդիայի գավաթ, 1 Լիգայի գավաթ |
Աստոն Վիլլա | Անգլիա | 5 օգոստոսի, 2006 թվական | 9 օգոստոսի, 2010 թվական | 190 | 80 | 60 | 50 | 42,11 | |
Սանդերլենդ | Անգլիա | 3 դեկտեմբերի, 2011 թվական | 31 մարտի, 2013 թվական | 66 | 21 | 20 | 25 | 31,81 | |
Արդյունքում | 893 | 460 | 216 | 217 | 51,51 |
2013 թվականի մարտի 31-ի տվյալներով[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Club Statement» (անգլերեն). Aston Villa.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Martin O'Neill: Being Irish. Ireland Of Tomorrow - A Presidential Lecture Series». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Ian Kehoe. Bhoy wonder. The Sunday Business Post. 30.05.2004». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ O’Neill becomes OBE. BBC Sport.
- ↑ O’Neils' managerial career. Racing Post.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը BBC կայքում (անգլ.)
- Էջը «Գրենտեմ Թաունում» (անգլ.)
- Էջը էքս-կանարեկում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Օ'Նիլ» հոդվածին։ |
|
- Մարտի 1 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Նոթինգհեմ Ֆորեստի ֆուտբոլիստներ
- Նոթս Կաունտիի ֆուտբոլիստներ
- Նորվիչ Սիթիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի մարզիչներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով