Մարտին Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտին Սահակյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13 (25), 1884[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1939[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1906)[1] և Մոսկվայի առևտրական ինստիտուտ (1914)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Մարտին Մինասի Սահակյան (հունիսի 13 (25), 1884[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1939[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1906)։
1906 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և 1914 թվականին Մոսկվայի առևտրի ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։ Հեղափոխական գործունեության մեջ է ընդգրկվել 1906 թվականից՝ Սարիղամիշում։ Մոսկվայում ուսանելու տարիներին մասնակցել է ցույցերի։ 1918-ին տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս, աշխատել Արմավիրում, Պյատիգորսկում և Վլադիկավկազում։ Եղել է «Կուբանսկայա պրավդա» («Кубанская правда») թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, Պետբանկի տնօրեն։ 1920 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Բոլշևիկների մայիսյան ապստամբության պարտությունից հետո ձերբակալվել և բանտարկվել է։ Մինչև 1930 թվականը, Սահակյանը աշխատել է որպես Գյուղբանկի և Կոմունալ բանկերի կառավարիչ, Պետպլանի նախագահ, Անդրֆեդերացիայի ֆինժողկոմատի լիազոր Հայաստանում։ 1930 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, նշանակվել ֆինժողկոմատի բաժնի վարիչ։ Կյանքի վերջին տարիներին Սահակյանը աշխատել է Մոսկվայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 137)։ |