Մարտին Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտին Մինասի Սահակյան
Ծնվել է1884 հունիսի 13
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Մահացել է1939
Մահվան վայրՄոսկվա
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց

Մարտին Մինասի Սահակյան (հունիսի 13 (26), 1884, Ալեքսանդրապոլ (Գյումրի)-1939, Մոսկվա), Հայաստանում խորհրդային իշխանության համար պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1906 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և 1914 թվականին Մոսկվայի առևտրի ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։ Հեղափոխական գործունեության մեջ է ընդգրկվել 1906 թվականից՝ Սարիղամիշում։ Մոսկվայում ուսանելու տարիներին մասնակցել է ցույցերի։ 1918-ին տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս, աշխատել Արմավիրում, Պյատիգորսկում և Վլադիկավկազում։ Եղել է «Կուբանսկայա պրավդա» («Кубанская правда») թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, Պետբանկի տնօրեն։ 1920 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո ձերբակալվել և բանտարկվել է։ Մինչև 1930 թվականը Սահակյանը աշխատել է որպես Գյուղբանկի և Կոմունալ բանկերի կառավարիչ, Պետպլանի նախագահ, Անդրֆեդերացիայի ֆինժողկոմատի լիազոր Հայաստանում։ 1930 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, նշանակվել ֆինժողկոմատի բաժնի վարիչ։ Կյանքի վերջին տարիներին Սահակյանը աշխատել է Մոսկվայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 137 CC-BY-SA-icon-80x15.png