Մարուսյա Չուրայ
Մարուսյա Չուրայ ուկրաիներեն՝ Маруся Чурай | |
---|---|
Ծնվել է | 1625[1][2][3] |
Ծննդավայր | Պոլտավա |
Մահացել է | 1653[1][2][3] |
Մահվան վայր | Պոլտավա, Կազակական հետմանություն |
Քաղաքացիություն | Լեհական թագավորության թագ |
Մայրենի լեզու | ուկրաիներեն |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | երգչուհի, բանաստեղծուհի և գրող |
Marusia Churai Վիքիպահեստում |
Մարուսյա Չուրայ(1625[1][2][3], Պոլտավա - 1653[1][2][3], Պոլտավա, Կազակական հետմանություն), ուկրաինացի կիսալեգենդար ժողովրդական երգչուհի և Խմելնիցկու դարաշրջանի բանաստեղծուհի, որը, ըստ լեգենդի, ապրել է Պոլտավայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ լեգենդի՝ Մարուսյա Չուրայը ծնվել է 1625 թվականին կազակ հարյուրապետ Գորդեյի ընտանիքում։
Պավլյուկի հետ մահապատժի ենթարկված հոր մահից հետո նա մնաց ապրելու մոր հետ Պոլտավայում։ Երիտասարդ տարիներին աղջիկը բազմաթիվ երկրպագուներ ուներ, որոնցից մեկն էլ երիտասարդ կազակ Իվան Իսկրան էր, բայց նա իր սիրտը տվեց իր խնամակալ եղբորը՝ Գրիցյա Բոբրենկոյին, Պոլտավայի գնդի կորնետի որդուն, ում հետ նա գաղտնի նշանվել էր։ Երբ 1649 թվականին սկսվեց Խմելնիցկու ժամանակաշրջանը, Գրիցը գնաց պատերազմ՝ խոստանալով վերադառնալ։ Աղջիկը նրան սպասում էր 4 տարի։ Բայց, վերադառնալով Պոլտավա, Գրիցն այլևս ուշադրություն չդարձրեց Մարուսյային, քանի որ նա սիրահարվեց մեկ այլ (ենթադրաբար նաև ամուսնացել է)՝ Մարտին Պուշկարի զարմուհի Գալյա Վիշնյացին, որը Պոլտավայի հարուստ ընտանիքից էր։ Աղջիկը չկարողացավ տանել այդ կորուստը և որոշել էր ինքնասպան լինել՝ թույն խմելով, սակայն թուրմը պատահաբար խմել է Գրիցը։
1652 թվականի ամռանը Պոլտավայի դատարանը Մարուսյային մահապատժի է դատապարտել։ Դատավճռի տեքստը պահվում է 15-17-րդ դարերի կազակական օրենսդրության նյութերում՝ Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի կենտրոնական գիտական գրադարանում։ Սա այժմ Մարուսյա Չուրայի գոյության միակ ապացույցն է։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Իվան Իսկրան աղջկա մահապատժի վայր է հասցրել Խմելնիցկու որոշումը Մարուսյային ներելու մասին՝ հարգելով և հաշվի աառնելով նրա հոր արժանիքները։
Նա մահացել է թոքախտից 28 տարեկան հասակում 1653 թվականին, Պոլտավայում՝ ներում ստանալուց և վանքերից մեկում միանձնուհի դառնալուց անմիջապես հետո[4].։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվականի ապրիլի 14-ին Պոլտավայի մարզային երաժշտության և դրամատիկական թատրոնի շենքի դիմաց բացվել է լեգենդար Մարուսա Չուրայի հուշարձանը։
- Մարուսյայի մասին նշվում է «Սպիտակ գվարդիա» երաժշտական խմբի խմբի «Բալերինաներ և ձիեր» երգում․
...Որտեղ ձեռքը կռունկի թևի պես թռչում է ներկապնակի վրայով,
այնտեղ հայտնվում է Մարուսյա Չուրայի փխրուն ուրվականը։
- Այս լեգենդի հիման վրա գրվել է Լինա Կոստենկոյի «Մարուսյա Չուրայ» վեպը։ Գրողը հիմնվել է Գրիգորի Բորակովսկու «Մարուսյա Չուրայ. ուկրաինական երգ» (1887) պատմական դրամայի վրա[5]։
- «Ой не ходи, Грицю» երգը[6] թարգմանվել է լեհերեն (1820), չեխերեն (1822), գերմաներեն (1827), ֆրանսերեն (1830), անգլերեն (1848) և այլ լեզուներով։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- О. О. Немировський. Чурай Маруся Արխիվացված 2016-03-13 Wayback Machine
- Бораковський, Г. Збірник драматичних творів. Т. І. Львів, 1888.
- Гарский, В. Чурай, Маруся (Марья) Гордеевна // Русский биографический словарь.— СПб., 1902 Արխիվացված 2009-04-17 Wayback Machine
- Голицын, Н. Биографический словарь русских писательниц.1889․
- Костенко, Л. Маруся Чурай / Історичний роман у віршах. Київ, 1979. Արխիվացված 2009-09-09 Wayback Machine
- Шаховский А. Маруся, малороссийская Сафо // Сто русских литераторов. Т.1, 1839.С. 271—273
- Шкляревский, А. Маруся Чурай // Пчела. — СПб., 1877 г., № 45, С. 711—712․
- Енциклопедія українознавства для школярів і студентів. Донецьк: Сталкер, 2000. — 496 с.
- Валентин Чемерис. Засвіт встали козаченьки…: Повість // БОРИСФЕН — 90: Фантастика, пригоди, історія. Повісті, оповідання, нариси. — Дніпропетровськ: Січ, 1991. — 296 с. — с.142-195. [1] Արխիվացված 2015-04-20 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маруся Чурай. Розділ 3. Сповідь — озвучений уривок.
- Загурская, Эльвира. Легенды о Марусе Чурай // День. № 221, суббота, 16 декабря 2006
- Дівчина з легенди Маруся Чурай. Видавництво Художньоі літератури «Дніпро». Київ 1967.
- Չուրայի ստեղծագործությունները litplayer կայքում
- Українська народна пісня «Лучче було» (Ой не ходи, Грицю) youtube.com
- Українська народна пісня «Ой не ходи Грицю» youtube.com
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 MAK (польск.)
- ↑ «Чурай, Маруся». histpol.pl.ua. Վերցված է 2023թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Галина Пивоварова. «Григорій Бораковський: драматург за покликанням». www.dnipro.libr.dp.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2023թ․ նոյեմբվերի 7-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ * Варіації на «Ой не ходи, Грицю» Роман Туровського у виконанні Крістофера Уілкі Տեսանյութը ՅուԹյուբում