Մարուսյա Չուրայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարուսյա Չուրայ
ուկրաիներեն՝ Маруся Чурай
Դիմանկար
Ծնվել է1625[1][2][3]
ԾննդավայրՊոլտավա
Մահացել է1653[1][2][3]
Մահվան վայրՊոլտավա, Կազակական հետմանություն
Մայրենի լեզուուկրաիներեն
Կրոնուղղափառություն
Մասնագիտություներգչուհի, բանաստեղծուհի և գրող
 Marusia Churai Վիքիպահեստում
Մարուսյա Չուրայի հուշարձանը Պոլտավայում

Մարուսյա Չուրայ(1625[1][2][3], Պոլտավա - 1653[1][2][3], Պոլտավա, Կազակական հետմանություն), ուկրաինացի կիսալեգենդար ժողովրդական երգչուհի և Խմելնիցկու դարաշրջանի բանաստեղծուհի, որը, ըստ լեգենդի, ապրել է Պոլտավայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ լեգենդի՝ Մարուսյա Չուրայը ծնվել է 1625 թվականին կազակ հարյուրապետ Գորդեյի ընտանիքում։

Պավլյուկի հետ մահապատժի ենթարկված հոր մահից հետո նա մնաց ապրելու մոր հետ Պոլտավայում։ Երիտասարդ տարիներին աղջիկը բազմաթիվ երկրպագուներ ուներ, որոնցից մեկն էլ երիտասարդ կազակ Իվան Իսկրան էր, բայց նա իր սիրտը տվեց իր խնամակալ եղբորը՝ Գրիցյա Բոբրենկոյին, Պոլտավայի գնդի կորնետի որդուն, ում հետ նա գաղտնի նշանվել էր։ Երբ 1649 թվականին սկսվեց Խմելնիցկու ժամանակաշրջանը, Գրիցը գնաց պատերազմ՝ խոստանալով վերադառնալ։ Աղջիկը նրան սպասում էր 4 տարի։ Բայց, վերադառնալով Պոլտավա, Գրիցն այլևս ուշադրություն չդարձրեց Մարուսյային, քանի որ նա սիրահարվեց մեկ այլ (ենթադրաբար նաև ամուսնացել է)՝ Մարտին Պուշկարի զարմուհի Գալյա Վիշնյացին, որը Պոլտավայի հարուստ ընտանիքից էր։ Աղջիկը չկարողացավ տանել այդ կորուստը և որոշել էր ինքնասպան լինել՝ թույն խմելով, սակայն թուրմը պատահաբար խմել է Գրիցը։

1652 թվականի ամռանը Պոլտավայի դատարանը Մարուսյային մահապատժի է դատապարտել։ Դատավճռի տեքստը պահվում է 15-17-րդ դարերի կազակական օրենսդրության նյութերում՝ Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի կենտրոնական գիտական ​​գրադարանում։ Սա այժմ Մարուսյա Չուրայի գոյության միակ ապացույցն է։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Իվան Իսկրան աղջկա մահապատժի վայր է հասցրել Խմելնիցկու որոշումը Մարուսյային ներելու մասին՝ հարգելով և հաշվի աառնելով նրա հոր արժանիքները։

Նա մահացել է թոքախտից 28 տարեկան հասակում 1653 թվականին, Պոլտավայում՝ ներում ստանալուց և վանքերից մեկում միանձնուհի դառնալուց անմիջապես հետո[4]

Մարուսյա Չուրայի «Засвистали козаченьки» երգը, ժողովրդական երգ, 1916

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարուսյա Չուրայի «Ой, не ходи, Грицю» երգը, Ժողովրդական երգեր, Վիեննայի հրատարակություն, 1916
  • 2006 թվականի ապրիլի 14-ին Պոլտավայի մարզային երաժշտության և դրամատիկական թատրոնի շենքի դիմաց բացվել է լեգենդար Մարուսա Չուրայի հուշարձանը։
  • Մարուսյայի մասին նշվում է «Սպիտակ գվարդիա» երաժշտական խմբի խմբի «Բալերինաներ և ձիեր» երգում․

...Որտեղ ձեռքը կռունկի թևի պես թռչում է ներկապնակի վրայով,
այնտեղ հայտնվում է Մարուսյա Չուրայի փխրուն ուրվականը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 MAK (польск.)
  4. «Чурай, Маруся». histpol.pl.ua. Վերցված է 2023թ․ նոյեմբերի 9-ին.
  5. Галина Пивоварова. «Григорій Бораковський: драматург за покликанням». www.dnipro.libr.dp.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2023թ․ նոյեմբվերի 7-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. * Варіації на «Ой не ходи, Грицю» Роман Туровського у виконанні Крістофера Уілкі Տեսանյութը ՅուԹյուբում