Մարլի Մեթլին
Մարլի Մեթլին | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 24, 1965[1][2] (59 տարեկան) |
Ծննդավայր՝ | Morton Grove, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, հեղինակ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, գործադիր պրոդյուսեր, հասարակական ակտիվիստ և թատրոնի դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0559144 |
marleematlin.net |
Մարլի Մեթլին (անգլ.՝ Marlee Matlin, օգոստոսի 24, 1965[1][2], Morton Grove, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որ վաղ մանկության տարիներին կորցրել է լսողությունը բարձր ջերմությամբ ուղեկցված հիվանդության պատճառով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի սկզբում նա դերակատարումով հանդես է եկել Փոքր աստծո զավակները պիեսի բեմադրության մեջ։ 1986 թվականին պիեսը նրա մասնակցությամբ էկրանավորվել է և Մեթլինին բերել Օսկար հեղինակավոր կինոմրցանակ «Լավագույն դերասանուհի անվանակարգում։ Նա այդ մրցանակին արժանացած առաջին և միակ խուլ դերասանուհին է[4] և չորրորդ դերասանուհին համաշխարհային կինոյի պատմության մեջ, ով այդ պարգևն ստացել է իր դեբյուտային դերի համար։ Դերասանական իր այդ աշխատանքի համար Մեթլինն արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի։
1991-1993 թվականներին դերասանուհին նկարահանվել է «Ողջամիտ կասկած» սերիալում, որի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» երկու անվանակարգում։ Բացի այդ, Մեթլինը չորս անգամ առաջադրվել է հեռուստատեսային «Էմմի» մրցանակի. երկու անգամ՝ 1994 թվականին՝ «Սայնֆելդ » և «Ֆորպոստ» հեռուստասերիալներում կատարած դերերի համար, 2000 թվականին՝ «The Practice» հեռուստասերիալում և 2004-ին՝ «Օրենք ու կարգ. Հատուկ կորպուս» հեռուստասերիալում դերակատարման համար։
1999-2006 թվականներին Մեթլինը նկարահանվել է «Արևմտյան թևը» քաղաքական սերիալում, 2007-2009 թվականներին՝ «Sextime» սերիալում, որը պատմում է լեսբուհի երկու ընկերուհիների ճակատագրի մասին։ Դերասանուհին մարմնավորել է Ջոդիին՝ սերիալի գլխավոր հերոսուհու սիրեցյալին, որը տաղանդավոր նկարչուհի էր և Կալիֆորնիայի համալսարանի դասախոս։ Մեթլինը իբրև հրավիրյալ կինոաստղ՝ նկարահանվել է նաև Հուսահատ տնային տնտեսուհիներ/Desperate Housewives, CSI: Crime Scene Investigation և Անունս Էռլ է/My Name is Earl հեռուստասերիալներում։
Կինոարվեստի ասպարեզում ներդրած ավանդի համար Մեթլին Մարլին արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։
2002 թվականին նա լույս է ընծայել հիշողությունների իր գիրքը։
Չորս երեխա ունի Քևին Գրանդալսկու հետ ամուսնությունից. նրանք բոլորն էլ լսողություն ունեն։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակը | Տարին | Անվանակարգը | Վերնագիրը | Արդյունքը |
---|---|---|---|---|
Օսկար | 1987 | Օսկար լավագույն դերասանուհու համար | Փոքր Աստծո զավակները | Հաղթանակ |
Ոսկե գլոբուս | 1987 | Կանացի լավագույն դերակատարում դրամատիկ ֆիլմում | Հաղթանակ | |
1992 | Կանացի լավագույն դերակատարում դրամատիկ հեռուստասերիալում | Ողջամիտ կասկած | Առաջադրված | |
1993 | Առաջադրված | |||
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ | 1994 | Հրավիրյալ լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում | Սայնֆելդ | Առաջադրված |
Հրավիրյալ լավագույն դերասանուհի դրամատիկ հեռուստասերիալում | Ֆորպոստ | Առաջադրված | ||
2000 | Պրակտիկա | Առաջադրված | ||
2004 | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Առաջադրված | ||
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ | 1996 | Լավագույն դերասանական կազմ դրամատիկ հեռուստասերիալում | Ֆորպոստ | Առաջադրված |
2022 | Լավագույն դերասանական կազմ խաղարկային ֆիլմում | CODA: Խուլ ծնողների երեխան | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1987
- ↑ «Shoshannah Stern — Ready for Prime Time»». Ability Magazine. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 21-ին. Վերցված է 16.11.2021-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lang, Harry; Meath-Lang, Bonnie (1995). Deaf Persons in the Arts and Sciences. Westport, Connecticut: Greenwood Press. էջեր 244–247. ISBN 9780313291708.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարլի Մեթլին Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարլի Մեթլին» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 24 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Հոլիվուդյան փառքի ծառուղի