Jump to content

Մարինա Չերկասովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Չերկասովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Марина Евгеньевна Черкасова
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 17, 1964(1964-11-17) (59 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Մարինա Չերկասովա (ռուս.՝ Мари́на Евге́ньевна Черка́сова, նոյեմբերի 17, 1964(1964-11-17), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդուհի։ 1980 թվականին Լեյք Փլեսիդում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր զուգասահքում՝ զուգընկեր Սերգեյ Շախրայի հետ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1980)։

Սկսել է որպես մենասահորդուհի։ 11 տարեկանից (1975) Սերգեյ Շախրայի հետ մարզվել է Ստանիսլավ Ժուկկի ղեկավարությամբ։ Վերջինս բեմադրել էր սենսացիոն բարդ ծրագիր, որով էլ կայացավ նրանց դեբյուտը 1976-1977թթ. մրցաշրջանում։ Զույգը երրորդն էր ԽՍՀՄ և Եվրոպայի առաջնություններում ու չորրորդը՝ Աշխարհի առաջնությանը։ 1977 թվականի հունվարի 26-ին գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ զույգը կատարեց չորս պտույտով էլեմենտ (11 տարի առաջ անցնելով մենասահորդներից)՝ քառակի պտույտ, ինչպես նաև պատմության մեջ առաջին անգամ՝ եռակի ակսել պտույտ (1978), եռակի թռիչքի փորձ (տուլուպ, 1978), զուգընկերուհու դիրքի բազմակի փոփոոխումներ տոդեսում, զուգընկերուհու վայրէջք պահումից թռիչքի միջոցով, վայրէջք պահումից կրկնակի տվիստից, անսովոր պտույտներ և էլեմենտների մուտքեր։

Զույգի հաջողությունը բացատրվում էր մասամբ հասակների տարբերությամբ՝ 35 սմ (Չերկասովայի հասակն էր 138 սմ, Շախրայինը՝ 173 սմ)։ 1978-1979թթ. նրանք դարձել են ԽՍՀՄ չեմպիոններ, 1979թ.՝ Եվրոպայի չեմպիոոններ, իսկ 1980 թ.՝ Աշխարհի չեմպիոններ։ 1980-ականների սկզբներին Չերկասովան սկսեց աճել։ Դա հանգեցրեց նրան, որ Շախրայն այլևս չէր կարողանում հաջողությամբ պահումներ կատարել, իսկ 1981 թվականի անհաջող ելույթից հետո (երրորդ հորիզոնականը՝ ԽՍՀՄ առաջնությանը և չորրորդը՝ Աշխարհի առաջնությանը) զույգը բաժանվեց։

Ցուցադրական երկու զույգի ծրագիր մտել է գեղասահքի պատմության մեջ՝ Չերկասովա/Շախրայ և Պեստովա/Լեոնովիչ (իսկ հետո նույնիսկ երեք զույգի, այդ թվում՝ Պերշինա/Ակբարով)՝ սառույցի վրա շարժվելով և էլեմենտները կատարելով սինխրոն (երաժշտ.՝ Ա. Զացեպին «Երգ արջուկների մասին»)։

Այնուհետև Չերկասովան որոշ ժամանակ սահել է Ռաշիդ Կադիրկաևի հետ՝ Ս. Ա. Ժուկի ղեկավարությամբ, սակայն անհաջող։

Սպորտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականից նա հանդես է եկել Մոսկվայի բալետ սառույցի վրա։ Այնուհետև երկու տարի՝ Ուկրաինայի բալետում։ Հետո վերադարձել է Մոսկվա, դասավանդել է աերոբիկայի միջին դպրոցում։ Որոշ ժամանակ անց կրկեսի հետ միասին շրջագայության է մեկնել Իտալիա և այնտեղ աշխատել է որպես մարզիչ։ 2000 թվականին վերադարձել է տոնելու Ամանորը և որոշել է մնալ Ռուսաստանում[1];

Ներկա պահին Մարինա Չերկասովան աշխատում է Մոսկվայի № 1 «Սպիտակ արջուկներ» մարզադպրոցում, մարզում է երեխաներին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը՝ Վալերի, տղան՝ Վիտալի (1986—2010), աղջիկը՝ Դարյան;

Սպորտային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ս. Շախրայի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1976—1977 1977—1978 1978—1979 1979—1980 1980—1981
Ձմեռային օլիմպիական խաղեր 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 4 4 2 1 4
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 3 2 1 2 3
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 3 1 3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Лёд в сердце Արխիվացված 2011-07-16 Wayback Machine статья в журнале «Огонёк», 2005 год

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]