Մարիաննե Թիմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիաննե Թիմե
 
Կուսակցություն՝ Party for the Animals?
Կրթություն՝ Էրազմ Ռոտերդամցու համալսարան (1998) և Փարիզի համալսարան
Գիտական աստիճան՝ Իրավագիտության մագիստրոս
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող և իրավաբան
Դավանանք յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի
Ծննդյան օր մարտի 6, 1972(1972-03-06)[1] (52 տարեկան)
Ծննդավայր Էյդե, Խելդեռլանդ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն  Նիդերլանդների Թագավորություն
Ամուսին Jaap Korteweg?
 
Պարգևներ

Մարիաննե Լուիզե Թիմե (Նիդերլանդերեն արտասանություն` [mɐˈrijɑnə ˈtimə], հոլ.՝ Marianne Louise Thieme, մարտի 6, 1972(1972-03-06)[1], Էյդե, Խելդեռլանդ, Նիդերլանդներ), նիդերլանդացի քաղաքական գործիչ Կենդանիների պաշտպանության կուսակցությունից (պարտիա վուր դե Դիրեն)։ Ներկայացուցիչների պալատում համարվում է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը 2006 թվականի նոյեմբերի 23-ից։ Թիմեն մասնագիտությամբ իրավաբան է, կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստ, գրքերի և հոդվածների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքը մինչև քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Դորվետի, Սորբոնի քոլեջում (1991-1992) և Ռոտերդամի Էրազմուս համալսարանում (1992-1997) վարչական իրավունք մասնագիտությամբ։ Բուսակեր է դարձել այդ ժամանակահատվածում։

1998-2001 թվականներին Մարիաննե Թիմեն աշխատել է Հաագայում, B&A Group հետազոտական գործակալությունում։ 2001 - 2004 թվականներին նա աշխատել է հոլանդական հակամորթեղենային կենդանիների պաշտպանության հիմնադրամում։ Մինչև 2006 թվականի նոյեմբերը եղել է Վակկեր Դիեր հիմնադրամի գլխավոր տնօրենը (Ինտենսիվ գյուղատնտեսությունում կենդանիների շահագործման դեմ պայքարի բարեգործական հիմնադրամ)։

Քաղաքական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի հոկտեմբերին կենդանիների մյուս պաշտպանների հետ հիմնադրել է Կենդանիների պաշտպանության կուսակցություն[3]։ 2003 թվականի ընտրություններում կուսակցությունը ստացել է 50000 ձայն (0,5 %) և չի անցել խորհրդարան։

2004 թվականի փետրվարին Թիմեն մասնակցել է Եվրոպական խորհրդարանի ընտրություններին` գլխավորելով կուսակցության ցուցակը։ Այս անգամ կուսակցությունը ստացել է երեք անգամ ավելի շատ ձայն 153000 (3,2 %)։

2006 թվականի խորհրդարանական ընտրություններում Կենդանիների պաշտպանության կուսակցությունը ստացել է 179988 ձայն (1,8 %), որն ապահովել է երկու տեղ հոլանդական խորհրդարանում։ Կուսակցությունն առաջինն էր աշխարհում, որ կենտրոնանալով կենդանիների իրավունքների հարցերով, պատգամավորական մանդատներ է ստացել[4]։

Մարիաննե Թիմեն խորհրդարանում իր ելույթները միշտ ավարտում էր «Բացի այդ, մենք գտնում ենք, որ անասնապահական ֆերմաները պետք է փակվեն» նախադասությամբ` հիմնվելով հանրահայտ Կատոնա Ավագի «Կարթագենը պետք է կործանվի» (լատին․՝ Carthago delenda est, Ceterum censeo Carthaginem delendam esse) արտահայտության վրա։ 2006 թվականին դարձել է յոթերորդ օրվա ադվենտիստ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիաննե Թիմեն ունի երկու դուստր. Աննիկան ծնվել է 2002 թվականին։ 2008 թվականի նոյեմբերի 6-ին ամուսնացել է օրգանական ֆերմեր Յաափ Կորթևեգի հետ, որից ունի մեկ դուստր` Ամելին (ծնվել է 2012 թվականին)[5]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մայիսին լույս է տեսել Թիմեի «De eeuw van het dier» (Կենդանու դարը) գիրքը, որի կենտրոնում կենդանիների իրավունքներն են, որը ստրկության ավարտից հետո կանանց ազատությունից անցնում է կենդանիների իրավունքներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2020-5097.html
  3. Marianne Thieme (1972)
  4. Julius Nam (2007 թ․ սեպտեմբեր). «A Platform of Compassion». Spectrum. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
  5. Weblog Marianne Thieme Արխիվացված 2016-03-30 Wayback Machine, 14 March 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիաննե Թիմե» հոդվածին։