Մարիա Օձավա
Մարիա Օձավա ճապ.՝ 小澤マリア | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1986[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Սապորո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մայրենի լեզու | ճապոներեն |
Կրթություն | Christian Academy in Japan? |
Մասնագիտություն | պոռնոգրաֆիկ դերասան, AV idol, մերկապարուհի, դերասանուհի, գլամուրային մոդել, մոդել և կինոդերասանուհի |
Maria Ozawa Վիքիպահեստում |
Մարիա Օձավա (ճապոներեն՝ 小澤 マリア, հունվարի 8, 1986[1][2], Սապորո, Ճապոնիա), ճապոնացի պոռնոդերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1986 թվականի հունվարի 8-ին, ճապոնական Հոկայդո կղզում[3][4]։ Հայրը ֆրանսիական ծագումով կանադացի է, մայրը՝ ճապոնուհի[5][6]։ Մարիան հաճախել է խառն ամուսնություններից ծնված երեխաների համար գործող «միջազգային դպրոց», որտեղ ուսուցումը տարվում է անգլերեն, և ազատ տիրապետում է ճապոներենին ու անգլերենին[5][6]։ Այդ դպրոցում սովորելիս նա հրապուրվել է խոտի հոկեյով, դասերից հետո հաճախակի այցելել է նաև կարաոկե ակումբներ[5][6]։ Իր իսկ խոստովանությամբ՝ սեռական կյանք սկսել է 13 տարեկանից, սեքսի մասին գրքեր գնելով ու կարդալով՝ իմացել է 48 սեքսուալ դիրք[5][6]։
16 տարեկան հասակում, դեռ դպրոցական, նկարահանվել է «DARS Chocolate»-ի գովազդային հոլովակում՝ ընկերակցելով մեծ ժողովրդականություն վայելող ճապոնական KinKi Kids փոփ դուետին[7]։ 2005 թվականից սկսել է նկարահանվել պոռնոգրաֆիկ տեսաֆիլմերում։
2011 թվականին Complex ամսագիրը իր պատրաստած «Բոլոր ժամանակների ասիացի ամենակրքոտ 50 պոռնոաստղերի ցանկում» Մարիա Օձավային հատկացրել է 7-րդ տեղը[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օձավան տեսախաղեր շատ է սիրում, ունի վարդագույն Nintendo DS Lite[9] և PlayStation 2[10]:
Մարիան համբավվել է նաև այն բանով, որ բավականին բաց հաղորդակցվում է անձնական թեմաներով։ Նա 2005 թվականից ի վեր համացանցային բլոգ է վարում՝ տեքստային ու տեսահաորդագրություններով հանգամանորեն պատմելով իր անձնական կյանքի մասին[4]։
Ֆիլմերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Invitation Only - 2008
- Menculik Miyabi - 2009
- Hantu Tanah Kusir - 2010
- Nilalang - 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 Adult Film Index — 2022.
- ↑ «小澤マリア – Ozawa Maria (Profile)». Web I-dic. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 4,0 4,1 «小澤マリア 公式ブログ (Maria Ozawa Official Blog)» (Japanese with occasional English). blog.dmm.co.jp. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Welcome to Maria Ozawa's Room Video Idol Interview». Sweat Pig: Japanese Adult Video News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «小澤マリアの部屋へようこそ» (ճապոներեն). BestVideo. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Maria Ozawa with Kinki Kids in DARS chocolate ad 2002». JapanSugoi. December 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Gabriel Alvarez (2011 թ․ սեպտեմբերի 19). «The Top 50 Hottest Asian Porn Stars of All Time». Complex. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ GameOPS (April 29, 2007). «Maria Ozawa Plays Nintendo DS». GameOPS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ GameOPS (2007 թ․ հունիսի 19). «Maria Ozawa Owns a Pink PlayStation 2». GameOPS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Օձավա» հոդվածին։ |
|