Մարիա Բաղրամյան
Ծնվել է | մարտի 21, 1954 (70 տարեկան) Թեհրան, Իրան |
---|---|
Մասնագիտություն | փիլիսոփա, համալսարանի դասախոս և լեզվի փիլիսիփա |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Դուբլինի համալսարանական քոլեջ[1] |
Գործունեության ոլորտ | իմացաբանություն[2], Հարաբերապաշտություն[2], Վստահություն[2] և լեզվի փիլիսոփայություն[2] |
Ալմա մատեր | Քուինս համալսարան և Թրինիթի քոլեջ[1] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Մարիա Բաղրամյան (մարտի 21, 1954, Թեհրան, Իրան), իրանահայ փիլիսոփա, Դուբլինի համալսարանական քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր[3]։ Իռլանդիայի թագավորական ակադեմիայի ընտրված անդամ (2010)[4]: Փիլիսոփայական հետազոտությունների միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր (2003)[5]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Բաղրամյանը ծնվել է Թեհրանում, հայկական ընտանիքում։ Ամուսնացել է կոմպոզիտոր, երաժշտագետ Հորմոզ Ֆարհատի հետ։ Հետազոտության հիմնական բնագավառներն են՝ լեզվի փիլիսոփայությունը, հարաբերականապաշտությունը, ռացիոնալիզմ, 20-րդ դարի ամերիկյան փիլիսոփայություն (Պուտնամ, Դոնալդ Դավիդսոն, Ռորթի, Ուիլլարդ Վան Օրման Քուայն), պրագմատիզմը, մտքի փիլիսոփայությունը և ճանաչողական ուսումնասիրությունները։ Նրա հետազոտություններն ու հրապարակումները հիմնականում ուղղված են օբյեկտիվության, հարաբերականության և բազմակարծության քննարկումներին՝ որպես հավատալիքների և արժեքների անհեռատես բազմազանության լուծում և ժամանակակից ամերիկյան փիլիսոփայության վրա, մասնավորապես Քուայնի, Դավիդսոնի, Պուտմանի և Ռորթիի աշխատանքների վերաբերյալ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին ավարտել է Բելֆասթի Քուինս համալսարանի փիլիսոփայության և սոցիալական անտրոպոլոգիայի ֆակուլտետը[6]։ Դուբլինի Թրինիթի քոլեջից ստացել է տրամաբանության փիլիսոփայության դոկտորի կոչում՝ ուսանելով բրիտանացի փիլիսոփա Թիմոթի Ուիլյամսոնի մոտ (1990): Բաղրամյանը դասավանդել է Դուբլինի Թրինիթի քոլեջում, իսկ 1991 թվականից՝ Դուբլինի համալսարանական քոլեջում։ 2011-2013 թվականներին եղել է Փիլիսոփայության դպրոցի տնօրեն, միաժամանակ, 2000 թվականից՝ Դուբլինի համալսարանական քոլեջի ճանաչողական ուսումնասիրությունների հետբուհական ծրագրի համանախագահ[7]։
Բաղրամյանն Իռլանդիայում հիմնադրել և ղեկավարել է Կանայք փիլիսոփայությունում միությունը (2010)[8], իսկ Հալեպում՝ Փիլիսոփայական հետազոտությունների իռլանդական ցանց[9]։ Չինաստանի լեզվաբանական փիլիսոփայության ասոցիացիայի խորհրդատուն է[10] և Բուհական մրցանակների հանձնման փիլիսոփայության և աստվածաբանության խմբի նախագահը[11]։ 1996 և 2010 թվականներին կազմակերպել է Արիստոտելյան հասարակության և մտավոր ասոցիացիայի համաժողովների համատեղ նիստ[12]։ Ամերիկայի ձայնի փիլիսոփայության և Իռլանդական հետազոտական խորհրդի հետազոտական նախագծի գլխավոր հետազոտողն է[13][14]։ 2013-2014 ակադեմիական տարում եղել է Հարվարդի համալսարանի փիլիսոփայության այցելու անդամ և փիլիսոփայության ֆակուլտետի Ֆուլբրայթ թոշակառու (2014, փետրվար-հուլիս), Ժան Նիկո ինստիտուտի, Բարձրագույն նորմալ դպրոցի այցելու գիտաշխատող, Փարիզ (2013, աշուն), 2013 թվականին՝ Երևանի պետական համալսարանի աշնանային դպրոցի դասախոս[15] և 2014 թվականին Օքսֆորդի/Եյլի փիլիսոփայության ամառային դպրոցի դասախոս Չինաստանում։
Ընտրյալ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Ed.) (2014) The Many Faces of Relativism. London/New York: Taylor and Francis.
- (Ed.) (2013) Donald Davidson: Life and Words. London/NewYork: Routledge.
- (Ed.) (2012) Reading Putnam. London/New York: Routledge.
- (2004) Relativism: The Problems of Philosophy Series. London/New York: Routledge.
- (Ed.) (2000) with Atracta Ingram. Pluralism: The Philosophy and Politics of Diversity. London/New York: Routledge.[16] Translated into Chinese.[17]
- (1999) Modern Philosophy of Language. London: J.M. Dent 1998 and Washington:Counterpoint 1999.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://philpeople.org/profiles/maria-baghramian
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Academic profile at UCD School of Philosophy
- ↑ Royal Irish Academy members Արխիվացված 1 Հունվար 2013 Wayback Machine
- ↑ International Journal of Philosophical Studies, IJPS
- ↑ Baghramian UCD Research Portal Page
- ↑ «UCD Cognitive Science webpage». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Society for Women in Philosophy (SWIP) – Ireland
- ↑ «APORO». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Philosophy of Language in China
- ↑ «The Undergraduate Awards». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ UCD Joint Session
- ↑ American Voice in Philosophy
- ↑ Irish Research Council
- ↑ «Analytical philosophy Autumn school YSU». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ The Kindle edition of the pluralism
- ↑ Chinese translation of Pluralism