Մարիա Բաղրամյան
![]() | |
Ծնվել է | մարտի 21, 1954 (65 տարեկան) Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | փիլիսոփա և համալսարանի պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Դուբլինի համալսարանական քոլեջ[1] |
Ալմա մատեր | Քուինս համալսարան և Թրինիթի քոլեջ[1] |
Մարիա Բաղրամյան (մարտի 21, 1954, Թեհրան, Իրան), իրանցի փիլիսոփա, Դուբլինի համալսարանական քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր[2]: Իռլանդիայի թագավորական ակադեմիայի ընտրված անդամ (2010)[3]: Փիլիսոփայական հետազոտությունների միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր (2003)[4]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Բաղրամյանը ծնվել է Թեհրանում, հայկական ընտանիքում: Ամուսնացել է կոմպոզիտոր, երաժշտագետ Հորմոզ Ֆարհատի հետ: Հետազոտության հիմնական բնագավառներն են՝ լեզվի փիլիսոփայությունը, հարաբերականապաշտությունը, ռացիոնալիզմ, 20-րդ դարի ամերիկյան փիլիսոփայություն (Պուտնամ, Դոնալդ Դավիդսոն, Ռորթի, Ուիլլարդ Վան Օրման Քուայն), պրագմատիզմը, մտքի փիլիսոփայությունը և ճանաչողական ուսումնասիրությունները: Նրա հետազոտություններն ու հրապարակումները հիմնականում ուղղված են օբյեկտիվության, հարաբերականության և բազմակարծության քննարկումներին՝ որպես հավատալիքների և արժեքների անհեռատես բազմազանության լուծում և ժամանակակից ամերիկյան փիլիսոփայության վրա, մասնավորապես Քուայնի, Դավիդսոնի, Պուտմանի և Ռորթիի աշխատանքների վերաբերյալ:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականին ավարտել է Բելֆասթի Քուինս համալսարանի փիլիսոփայության և սոցիալական անտրոպոլոգիայի ֆակուլտետը[5]: Դուբլինի Թրինիթի քոլեջից ստացել է տրամաբանության փիլիսոփայության դոկտորի կոչում՝ ուսանելով բրիտանացի փիլիսոփա Թիմոթի Ուիլյամսոնի մոտ (1990): Բաղրամյանը դասավանդել է Դուբլինի Թրինիթի քոլեջում, իսկ 1991 թվականից՝ Դուբլինի համալսարանական քոլեջում: 2011-2013 թվականներին եղել է Փիլիսոփայության դպրոցի տնօրեն, միաժամանակ, 2000 թվականից՝ Դուբլինի համալսարանական քոլեջի ճանաչողական ուսումնասիրությունների հետբուհական ծրագրի համանախագահ[6]:
Բաղրամյանն Իռլանդիայում հիմնադրել և ղեկավարել է Կանայք փիլիսոփայությունում միությունը (2010)[7], իսկ Հալեպում՝ Փիլիսոփայական հետազոտությունների իռլանդական ցանց[8]: Չինաստանի լեզվաբանական փիլիսոփայության ասոցիացիայի խորհրդատուն է[9] և Բուհական մրցանակների հանձնման փիլիսոփայության և աստվածաբանության խմբի նախագահը[10]: 1996 և 2010 թվականներին կազմակերպել է Արիստոտելյան հասարակության և մտավոր ասոցիացիայի համաժողովների համատեղ նիստ[11]: Ամերիկայի ձայնի փիլիսոփայության և Իռլանդական հետազոտական խորհրդի հետազոտական նախագծի գլխավոր հետազոտողն է[12][13]: 2013-2014 ակադեմիական տարում եղել է Հարվարդի համալսարանի փիլիսոփայության այցելու անդամ և փիլիսոփայության ֆակուլտետի Ֆուլբրայթ թոշակառու (2014, փետրվար-հուլիս), Ժան Նիկո ինստիտուտի, Բարձրագույն նորմալ դպրոցի այցելու գիտաշխատող, Փարիզ (2013, աշուն), 2013 թվականին՝ Երևանի պետական համալսարանի աշնանային դպրոցի դասախոս[14] և 2014 թվականին Օքսֆորդի/Եյլի փիլիսոփայության ամառային դպրոցի դասախոս Չինաստանում:
Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- (Ed.) (2014) The Many Faces of Relativism. London/New York: Taylor and Francis.
- (Ed.) (2013) Donald Davidson: Life and Words. London/NewYork: Routledge.
- (Ed.) (2012) Reading Putnam. London/New York: Routledge.
- (2004) Relativism: The Problems of Philosophy Series. London/New York: Routledge.
- (Ed.) (2000) with Atracta Ingram. Pluralism: The Philosophy and Politics of Diversity. London/New York: Routledge.[15] Translated into Chinese.[16]
- (1999) Modern Philosophy of Language. London: J.M. Dent 1998 and Washington:Counterpoint 1999.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://philpeople.org/profiles/maria-baghramian
- ↑ Academic profile at UCD School of Philosophy
- ↑ Royal Irish Academy members Archived 1 January 2013 at the Wayback Machine.
- ↑ International Journal of Philosophical Studies, IJPS
- ↑ Baghramian UCD Research Portal Page
- ↑ UCD Cognitive Science webpage
- ↑ Society for Women in Philosophy (SWIP) – Ireland
- ↑ APORO
- ↑ Philosophy of Language in China
- ↑ The Undergraduate Awards
- ↑ UCD Joint Session
- ↑ American Voice in Philosophy
- ↑ Irish Research Council
- ↑ Analytical philosophy Autumn school YSU
- ↑ The Kindle edition of the pluralism
- ↑ Chinese translation of Pluralism