Մատնունի քարանձավային
Մատնունի քարանձավային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Վարդայիններ (Rosoideae) |
Տրիբա | Potentilleae |
Ենթատրիբա | Potentillinae |
Ցեղ | Մատնունի (Potentilla) |
Տեսակ | Մատնունի քարանձավային (P. cryptophila) |
Միջազգային անվանում | |
Potentilla cryptophila |
Մատնունի քարանձավային (լատին․՝ Potentilla cryptophila), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10 սմ բարձրությամբ, գլխավոր հաստ առանցքային արմատով, բազմամյա գեղազարդային մետաքսանման առսեղմ թավոտությամբ, սպիտակավուն բույս է։ Երկար կոթերով արմատամերձ տերևները փոքր են, մատնաձև և կազմված են 5 հաստավուն հակաձվաձև տերևիկներից։ Ցողունային տերևները եռմասնյա են։ Սակավածաղիկ ծաղկաբույլը նոսր է։ Պտուղը բազմաընկույզիկ է։ Ծաղիկները 3-5–ն են, պսակաթերթերը և բաժակաթերթերը 5–ական են, սպիտակավուն, մուգ ծիրանագույն ջղերով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Գեղամի (լեռնագագաթ՝ Սպիտակ սար), Դարեղեգիսի (լեռնագագաթ՝ Գոգի) և Զանգեզուրի (Դարաբաս գյուղից վերև) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Թալիշում և Իրանում (Էլբուրս)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսը աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2800-3400 մ բարձրությունների վրա, քարքարոտ խճաքարոտ զառիթափ լանջերին, քարաթափվածքների և հրաբխային ապարների վրա։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս–սեպտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանների մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանների մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|