Մասրենի փափուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասրենի փափուկ
Մասրենի փափուկ
Մասրենի փափուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի փափուկ (R. mollis)
Միջազգային անվանում
Rosa mollis

Մասրենի փափուկ (լատին․՝ Rosa mollis Smith), վարդազգիների ընտանիքի, մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ բարձր, սակավ ճյուղավորված թուփ է, 0,5 — 1,5 մ բարձրությամբ։ Փշերն ուղիղ են, բարակ։ Ճյուղերը կարճ են, ծածկված կապտավուն կեղևով։ Տերևիկները 3—9 հատ են, կլորաձվաձև կամ հակառակ ձվաձև, հիմքում և գագաթում կլորավուն, երկու կողմից էլ ծածկված մետաքսանման աղվամազով, կրկնակի-գեղձասղոցաեզր։ Տերևակիցները խոշոր են, ականջիկներով։ Ծաղիկները միայնակ են կամ մի քանիսը միասին հավաքված փոքր վահանիկներում, կարճ, թույլ գեղձապատ ծաղկակոթերով։ Հիպանթիումը գնդաձև է, մերկ կամ գեղձախոզանապատ, նարնջագույն։ Բաժակաթերթիկները փետրաձև են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, Փոքր Ասիայում, Իրանում։ Հայկական ՍՍՀ-ի տարածքում հանդիպում է Շիրակի դաշտում և Զանգեզուրում, միջին և վերին լեռնային դրափներում, թփուտՆերում։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես արժեքավոր պատվաստակալ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 401։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի փափուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի փափուկ» հոդվածին։