Մասրենի փափուկ
| Մասրենի փափուկ | |
Մասրենի փափուկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
| Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
| Ենթաընտանիք | Վարդայիններ (Rosoideae) |
| Ցեղ | Վարդենի (Rosa) |
| Տեսակ | Մասրենի փափուկ (R. mollis) |
| Միջազգային անվանում | |
| Rosa mollis | |
Մասրենի փափուկ (լատիներեն՝ Rosa mollis Smith), վարդազգիների ընտանիքի, մասրենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ բարձր, սակավ ճյուղավորված թուփ է, 0,5 — 1,5 մ բարձրությամբ։ Փշերն ուղիղ են, բարակ։ Ճյուղերը կարճ են, ծածկված կապտավուն կեղևով։ Տերևիկները 3—9 հատ են, կլորաձվաձև կամ հակառակ ձվաձև, հիմքում և գագաթում կլորավուն, երկու կողմից էլ ծածկված մետաքսանման աղվամազով, կրկնակի-գեղձասղոցաեզր։ Տերևակիցները խոշոր են, ականջիկներով։ Ծաղիկները միայնակ են կամ մի քանիսը միասին հավաքված փոքր վահանիկներում, կարճ, թույլ գեղձապատ ծաղկակոթերով։ Հիպանթիումը գնդաձև է, մերկ կամ գեղձախոզանապատ, նարնջագույն։ Բաժակաթերթիկները փետրաձև են։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, Փոքր Ասիայում, Իրանում։ Հայկական ՍՍՀ-ի տարածքում հանդիպում է Շիրակի դաշտում և Զանգեզուրում, միջին և վերին լեռնային դրափներում, թփուտՆերում։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես արժեքավոր պատվաստակալ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 401։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի փափուկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի փափուկ» հոդվածին։ |
| ||||||