Մասրենի ալրապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասրենի ալրապատ
Մասրենի ալրապատ
Մասրենի ալրապատ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի ալրապատ (R. pulverulenta)
Միջազգային անվանում
Rosa pulverulenta

Մասրենի ալրապատ (լատին․՝ Rosa pulverulenta), վարդազգիների ընտանիքի, մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ 0,1-1 մ բարձրությամբ։ Փշերը ծռված են։ Տերևների թիվը հասնում է 9 —11-ի (երբեմն՝ 7), մանր են, կլորաձվաձև, հակառակ ձվաձև կամ կլորավուն բթածայր, կրկնակի ատամնաեզր, մերկ կամ մազմզուկապատ և գեղձիկավոր։ Ծաղիկները միայնակ են, հազվադեպ 2—3-ական, մանր են, կարճ կոթունավոր, վարդագույն։ Հասուն հիպանթիումը ձվաձև է կամ գնդաձև, կարմիր, պահպանվող բաժակաթերթիկներով։

Արժեքավոր պատվաստակալ է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Միջերկրածովափերում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Սևանի ավազանում և հյուսիսարևելյան շրջաններում, միջին և վերին լեռնային գոտիներում, ժայռոտ վայրերում։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ XI: Մշակության հավանական շրջանները՝ 1 —32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 403։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի ալրապատ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի ալրապատ» հոդվածին։