Մասրենի ալրապատ
Մասրենի ալրապատ | |
![]() Մասրենի ալրապատ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Վարդայիններ (Rosoideae) |
Ցեղ | Վարդենի (Rosa) |
Տեսակ | Մասրենի ալրապատ (R. pulverulenta) |
Միջազգային անվանում | |
Rosa pulverulenta |
Մասրենի ալրապատ (լատին․՝ Rosa pulverulenta), վարդազգիների ընտանիքի, մասրենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ թուփ է՝ 0,1-1 մ բարձրությամբ։ Փշերը ծռված են։ Տերևների թիվը հասնում է 9 —11-ի (երբեմն՝ 7), մանր են, կլորաձվաձև, հակառակ ձվաձև կամ կլորավուն բթածայր, կրկնակի ատամնաեզր, մերկ կամ մազմզուկապատ և գեղձիկավոր։ Ծաղիկները միայնակ են, հազվադեպ 2—3-ական, մանր են, կարճ կոթունավոր, վարդագույն։ Հասուն հիպանթիումը ձվաձև է կամ գնդաձև, կարմիր, պահպանվող բաժակաթերթիկներով։
Արժեքավոր պատվաստակալ է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Միջերկրածովափերում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Սևանի ավազանում և հյուսիսարևելյան շրջաններում, միջին և վերին լեռնային գոտիներում, ժայռոտ վայրերում։
Կիրառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոլոգիական խումբը՝ XI: Մշակության հավանական շրջանները՝ 1 —32[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 403։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի ալրապատ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի ալրապատ» հոդվածին։ |
|