Մասնակից:Siranush Harutyunyan/Ավազարկղ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սինգապուրի Տոա-Պայո քաղաքի ծիսական սպանությունները տեղի են ունեցել 1981 թվականին։ Հունվարի 25-ին Տոա-Պայոի թաղամասում՝ բազմաբնակարան տան վերելակի մոտ, հայտնաբերվել է իննամյա աղջկա դի,իսկ երկու շաբաթ անց մոտակայքում հայտնաբերվել է մահացած տասամյա մի տղա։

Ենթադրվում էր,որ երեխաներին զոհաբերել էին հինդու աստվածուհի Կալիին։Սպանության մեղադրյալը՝Ադրիան Լիմը, մեդիում-ինքնակոչ է,ով խաբել է տասնյակ կանանց,ովքեր հավատում էին նրա գերբնական ունակություններին։Զոհերը վճարել էին նրան և սեռական հարաբերություններ ունեցել,Լիմը խոստացել էր նրանց հրաշագործ դեղամիջոցներ,գեղեցկություն և երջանկություն։Նրանցից երկուսը՝Տան Մուի Չուն (կինը) և Հո Կա Հունը ( «սուրբ կանանցից» մեկն էր համարվում) դարձան նրա հավտարիմ օգնականները։Երբ ոստիկանությունը հետազոտութնուններ սկսեց Լիմի զոհերից մեկի կողմից ներկայացրած բռնաբարության մեղադրանքների պատճառով,նա կատաղեց և որոշեց խափանել հետազոտությունները,ինչի համարել էլ սպանեց երկու երեխաների։Երկու դեպքում էլ Հոն գայթակղելով երեխաներին տարել էր Լիմի բնակարան,որտեղ էլ նրանց թմրանյութեր էին ներարկել և սպանել։Աղջկան բռնաբարել էր նոր սպանել։Նրանք երեքն էլ ձերբակալվել էին՝Լիմի բնակարում արյան հետքեր հայտնաբերելուց հետո։Չնայած նրան,որ գործի մեջ կար նաև <<ծիսական սպանություններ>> ձևակերպումը,մեղադրյալները հայտարարեցին,որ սպանության ժամանակ որևէ ծիսակարգ չեն կատարել,աղոթքներ չեն կարդացել,չեն այրել անուշահոտություններ,զանգեր չեն հնչեցրել։[1][2][3]


41 оր տևած դատավարությունը այդ ժամանակ երկրորդ ամենաերկար դատավարությունն էր Սինգապուրի դատական համակարգի պատմության մեջ։Մեղադրվողներից և ոչ մեկ չէր հերքում իր մեղքը։Նրանց համար նշանակված դատապաշտպանները ամեն կերպ փորձում էին պաշտպանել իրենց հաճախորդներին մահվան դատավճռից,պնդելով,որ մեղադրյաները հոգեկան շեղումներ ունեն և ի վիճակի չեն պատասխանատվություն կրել կատարված սպանությունների համար։

Իրենց կատարած հայտարարությունները հաստատելու համար,նրանք այդ գործին մասնակից էին դարձրել բժիշկներին և հոգեբաններին,ովքեր վերլուծեցին ամբաստանյալների կարգավիճակը և եկան այն եզրահանգմանը,որ նրանք տառապում են շիզոֆրենիայով,հոգեբանական և մոլական դեպրեսիայով։

Մեղադրող կողմի փորձագետը,սակայն հերքեց այդ վկայությունները և պնդեց,որ նրանք գիտակցաբար են կատարել իրենց գործողությունները,երբ պլանավորում և իրագործում էին սպանությունները։Դատավորները համաձայնվեցին մեղադրող կողմի հետ և երեքին էլ դատապարտեցին մահապատժի։Մահապարտների բանտախցում գտնվելով,կանայք ապարդյուն դիմել էին Լոնդոնի գաղտնի խորհրդի դատական կոմիտեին և խնդրել էին արժանացնել իրենց Սինգապուրի նախագահի ներողամտությանը։Լիմը,իր հերթին,չէր խնդրում ներել իրեն,նա համակերպվել էր դատարանի որոշման հետ և կախաղան գնաց ժպիտը դեմքին։Նրանք երեքն էլ կախաղան են բարձրացել 1988 թվականի նոյեմբերի 25-ին։


Տոա-Պայոի ծիսական սպանությունները ապշեցրել էին սինգապուրյան հասարակությանը։Սպանությունների հաշվետվությունները և դատական հայցերը սինգապուրի ժողովրդի ուշադրության կենտրոնում էին և մի քանի տարի շարունակ քննադատվել են։Այս իրադարձությունների հիման վրա երկու ֆիլմ է նկարահանվել։Սակայն երկու ֆիլմերն էլ սուր քննադատության արժանացան՝ սեռական հարաբերություների և բռնությունների չափից շատ տեսարանների առկայության պատճառով,ֆիլմերը այդքան էլ հայտնի չեն։Երեք մարդասպանների գործողությունները և պահվածքը ուսումնասիրվել են գիտնականների կողմից՝ քրեական հոգեբանության բնագավառում,իսկ դատավորների որոշումը դարձավ սահմանափակ մեղսագիտացկության իրավիճակի ուսումնասիրության առարկա։


1980 թ. Սինգապուրյան հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Тот, кто говорит, что Сингапур скучен и обеззаражен, игнорирует наши непревзойденные, от которых мурашки по коже, преступления, в которых главную роль играют неподражаемые жулики, такие как… само воплощения Зла — Адриан Лим…

Сонни Йап, The Straits Times, 15 июля 1995[4]

19-րդ դարի սկզբին արևմտյան Մալազիայում նկատվել է ներգաղթյալների ներհոսք,այդ ժամանակ Սինգապուրը մտնում էր՝ Ստրեյթս Սեթլմենթս բրիտանական գաղութի կազմի մեջ։Միգրանտները և այլ երկրներից ներգաղթածները տարբեր կրոնների հետևորդներ էին,սակայն ժամանակի ընթացքում նրանց միջև սահմանները ցրվեցին։Բնակչության մեծ մասը հավատում է ջունգլիներում բնակվող հոգիների գոյությանը և աստվածներին սատանաների հետ,ովքեր մարդկանց շրջապատում են,նրանք ընդունակ են և՛ բարիքի, և՛ չարիքի։Որոշները պնդում էին,որ կարողանում են հաղորդակցվել այդ գերբնական երևույթների հետ՝ պարային ծիսակատարությունների և նզովական խոսքեր կարդալու միջոցով։Արդյունքում այդ երևույթները իբրև թե տիրանում են իրենց մարմիններին և բաժանում իմաստություն,օրհնություն և անեծքներ։Քաղաքների զարգացման և առաջընթացի հետ կապված,շամանությունը կիրառվում էր միայն համայնքի սրտում։[5]

1980 թվականին Սինգապուրի բնակչության 75 %-ը բնակվում էր սոցիալական բնակավայրերում,որոնք կառուցվել էին բարձրադիր բնակելի շենքերի բյուջետային գումարով։Նմանատիպ տարածաշրջան է համարվում և Տոա-Պայոն։[6] Չնայած բնակչության խտությանը,մարդիկ մեկուսացված կյանքով էին ապրում և չէին հետաքրքրվում իրենց տանից դուրս կատարվող իրադարձություններով։[7][8] Այդ ժամանակ Սինգապուրում հանցագործությունները համեմատաբար ցածր մակարդակի վրա էին գտնվում,սակայն անկախության հռչակման ընթացքում սկսվեցին գանգստերային բախումներ,ստեղծվեցին գաղտնի խմբակցություններ և տրիադաներ։Հանցագործության մակարդակը ցածր է եղել օրենսդրության խստության և դրանք անվերապահորեն կատարելու արդյունքում։[9] Դա ստիպում էր քաղաքացիներին իրենց ավելի ապահով զգալ։[10]Այնուամենայնիվ,կառավարությունը, վտանգներից խուսափելու նպատակով սոցիալական ծրագրի սահմաններում դասախոսություն է կազմակերպում՝ <<Հանցագործության ցածր մակարդակը դեռ չի խոսում դրանց բացակայության մասին>> թեմայով։[11] 1981 թվականին երեք սինգապուրցիներ կատարում են հանցագործություն,որը ցնցել էր ամբողջ ազգին։

Հանցագործության բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմի բնակարանը (նշված է կարմիր գույնով) գտնվում է Տոա-Պայո Լորոնգ 7 -ի № 12 տանը(ձախից)։2008 թվականին № 10 և 11 (կենտրոնում և ձախից) հարևանությամբ գտնվող բնակարանները քանդվել են,դրանց փոխարեն ստեղծվել են նոր բարձրահարկ շինություններ։

Շուրջ մի քանի տարի № 12 տանը, Տոա-Պայո Լորոնգ 7-ը՝մեդիկ կոչվածը,գիշերային ծիսակատարություններ էր իրականացնում։Հարևանները մի քանի անգամ բողոքել էին իշխանություններին լսվող աղմուկի համար,սակայն որոշ ժամանակ անց ծիսակատարությունները վերսկսվում էին։[12] 1981 թվականի հունվարի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, Տոա-Պայոի՝ եկեղեցում կիրակնօրյա դպրոց այցելելուց հետո,անհետացավ իննամյա Ագնես Ին Սյուկ Հոկը։Մի քանի ժամ անց աղջկա՝ մեշոկով փաթաթված դին հայտնաբերվեց № 11 տան վերելակի կողքին՝եկեղեցուց մեկ կիլոմետրից քիչ հեռավորության վրա գտնվող։

Աղջկան խեղդել էին։Հետազոտությունները ցույց տվեցին,որ աղջկա սեռական օրգանները վնասված էին,իսկ ուղիղ աղիքներում հայտնաբերել էին սերմնահեղուկի առկայություն։Ոստիկանությունը սկսեց ակտիվ գործունեություն կատարել և հարցաքննեցին ավելի քան 250 մարդու այն տարածաշրջանից,որտեղ կատարվել էր սպանությունը,սակայն ոչ մի արդյունքի չհասան։Փետրվարի 7-ին № 10 և 11 տների արանքում ընկած ծառի տակ հայտնաբերեցին տասամյա մահացած Գազալին բին Մարզուկիին։Դրանից մեկ օր առաջ նրան հայտարարել էրն անհայտ կորած,վերջին անգամ նրան տեսել էին մի անծանոթ կնոջ հետ տաքսի նստելիս։Դատական պաթոլոգները հայտնեցին,որ մահվան պատճառ է հանդիսանում խեղդումը,դրա հետ մեկտեղ տղայի մարմնի վրա հայտնաբերվել էին խեղդելու փորձեր կատալու հետքեր,որոնք առկա էին նաև Ինի վրա։Երկրորդի դեպքում սեռական բռնության հետքեր չէին հայտնաբերվել,սակայն տղայի մեջքի վրա կային այրվածքներ,իսկ ձեռքը խոցված էր սուր գործիքով։Ավելի ուշ նրա այրան մեջ հայտնաբերեցին հագսնացնող հաբերի առկայությունը։[13]

Ոստիկանությունը պարբերաբար արյան հետքեր հայտնաբերեց,որոնք տանում էին դեպի յոթերորդ հարկի № 12 բնակարան։Սանդուղքներից մտնելով ընդհանուր միջանցք,տեսուչ Պերեյռան ուշադրություն դարցրեց մուտքի մոտ գտնվող առաջին դռանը (մոդուլի համարը 467Ֆ)՝կրոնական խորհրդանիշների խառնուրդով (խաչ, հայելի և դանակ)։ Բնակարանի սեփականատեր Ադրիան Լիմը մոտեցավ տեսուչին և ներկայացավ,նա ասեց Պերեյռեին,որ բնակվում է այնտեղ կնոջ՝ Տան Մուի Չուի և ընկերուհու՝ Հո Կան Հունի հետ։Լիմը թույլ տվեց ոտիկանությանը խուզարկել իր բնակարանը,որտեղ էլ արյան հետքեր հայտնաբերվեցին։Սկզբում Լիմը փորձեց արյան առկայությունը մեկնաբանել որպես մոմի հետքեր,հետո սկսեց պնդել,որ հավի արյուն է։[14]Հետո ոստիկանությունը հայտնաբերեց թղթեր,որոնց վրա գրված էին սպանված երեխաների անձնական տվյալները։ Լիմը մեղադրանքից խուսափելու համար ասաց,որ Գազալինը այցելել էր իրեն,որպեսզի դադարեցներ քթի արյունահոսությունը։[15] Ոստիկանները նկատեցին,որ Լիմը գորգի տակից հանեց մի մազափունջ և փորձեց վերացնել դրանք զուգարանում,բայց նրանք հասցրեցին կանգնեցնել բնակարանի սեփականատիրոջը։Ավելի ուշ դատաբժշկական փորձաքննություն անցակվեց,որի արդյունքում պարզվեց,որ մազերը պատկանում են Ինին։[16]Խնդրելով Լիմին հետաքննել,Պերեյռան տեղացի գործընկերներից նամակ ստացավ,որ մեդիկը ներկա դրությամբ բռնաբարության հոդվածով հետաքննության մեջ է։Լիմը՝ լսելով Պերեյռայի բանակցությունները,ինքնատիրապետումից դուրս եկավ,նրան հետևց նաև Հոն,ով հանկարծակի սկսեց ձեռքերին ազատություն տալ և բղավել ոստիկանների վրա։Ոստիկանությունը բավարար փաստեր հավաքեց,շղթայեց բնակարանը,որպես հանցագործություն կատարված վայր և Լիմին երկու կանանց հետ հարցաքննության կանչեցին։[17]

Մեղադրվողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիան Լիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիան Լիմը ծնվել է 1942 թվականի հունվարի 6-ին,միջին դասի ընտանիքի ավագ որդին է։[18]Դատարանում Լիմի քույրն ասել է,որ շուտ բորբոքվող մարդ է նա[19],

նրան հեռացրել էին միջնակարգ դպրոցից և որոշ ժամանակ ներքին անվտանգության բաժանմունքում աշխատել է որպես տեղեկատու։1962 թվականից սկսած շուրջ երեք տարի նա աշխատել է «Rediffusion» կաբելային ռադիոընկերությունում,որպես էլեկտրիկ,տեղադրում և պահպանում էր սարքավորումները,իսկ հետո նրա պաշտոնը բարձրացրին ապրանքագիր հավաքողի։[18] 1967 թվականի ապրիլին Լիմը ամուսնանում է իր մանկության սիրո հետ,ամուսինները ունեն երկու երեխա։Ամուսնանալուց առաջ նա ընդունել էր կաթոլիկությունը։[20]Լիմը ընտանիքի հետ ապրում էր վարձակալված բնակարանում,իսկ 1970 թվականին նրանք Տոա-Պայոում գնում են յոթերորդ հարկի(մոդուլի համար 467Ֆ) № 12 տան երեքսենյականոց բնակարանը։[20]

1973 թվականին Լիմը զբաղվում էր պարանորմալ երևությներով։Նա ընդունում էր հաճախորդներին վարձակալված բնակարանում։Նրա հիմնական հաճախորդները կանայք էին՝բարերում աշխատող,մերկապարուհի և մարմնավաճառ,չնայած օգնության համար դիմում էին նաև սնահավատ տղամարդիկ։Բնակարանի սեփականատերը նույնպես օգնում էր Լիմին հաճախորդներ գտնելու հարցում,[21] մեդիկը խաբում էր նրանց ապրելու միջոց ունենալու նպատակով։[22] Նա պարանորմալ երևույթներին տիրապետելը սովորել է <<Հորեղբայր Վիլլի>> մականունով շամանից և աղոթում էր տարբեր կրոնների աստվածներին՝չնայած իր կաթոլիկական մկրտությանը։Իր ծիսակատարությունների ժամանակ նա օգտագործում էր հնդիկ աստվածուհի Կալիի և ինչ-որ Ֆրագաննաի պատկերները[Ն 1], ում Լիմն անվանում էր ինտիմի սիամական աստված։[21][23]Լիմը իր հաճախորդներին խաբում էր մի քանի հնարքների շնորհիվ։Նրա՝ առավել արդյունավետ հնարքը,որը հայտնի է որպես <<ասեղներ և ձվեր>> անվանումով,ստիպել էր շատերին մտածել,որ նա գերբնական կարողությունների է տիրապետում։Լիմը սևացնում էր ասեղները,մոմի լույսի տակ պահելով,հետո զգուշորեն տեղադրում էր դրանք հում ձվի մեջ և փոշիով ծածկում էր հետքերը։Ծիսական արարողության ժամանակ նա երգում և մի քանի անգամ ձվով փորձարկում էր հաճախորդին,իսկ հետո խնդրում,որ կոտրեն ձուն։Լիմի խորամանկություններից անտեղյակ լինելով՝հաճախորդը համոզվում էր,որ ձվում առկա սև ասեղները խոսում էին չար հոգիների գոյության մասին։[24]

Լիմը ավելի շատ նախընտրում էր աշխատել վստահելի աղջիկների հետ,ովքեր ունեին լուրջ անձնական խնդիրներ։Խոստանում էր նրանց,որ կարող է լուծել նրանց խնդիրները և ծիսական մերսումների օգնությամբ դարձնել ավելի գեղեցիկ։Լիմի և հաճախորդուհու մերկանալուց հետո,նա մերսում էր աղջկա մարմինը,այդ թվում նաև սեռական օրգանները՝օգտագործելով Ֆրագաննայի պատկերը,իսկ հետո սեռական հարաբերություններ ունեցավ աղջկա հետ։[25]Լիմի պրոցեդուրաները ներառում էին նաև էլեկտրաշոկային թերապիա,այն նույն մեթոդով,որը կիրառվում է հոգեկան հիվանդների վրա։Աղջկա ոտքերը ջրով լցված լոգարանի մեջ դրեցին,քունքերին լարեր կցվեցին և ամբողջ մարմնով կիրառվեց էլեկտրական հոսանք։Դա,ինչպես պնդում էր Լիմը,պետք է ազատ էր գլխի ցավերից և հեռու պահեր չար հոգիներից։[26][27]

Տան Մուի Չու[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Տան Մուի Չուն Լիմի մասին տեղեկացել էր ծանոթ մերկապարուհուց,ով պնդում էր,որ մեդիկը բուժում է հիվանդությունները և օգնում է ազատվել դեպրեսիայից։[28] Այդ դեպքից որոշակի ժամանակ առաջ Տանը կորցրել էր իր տատիկին,ում հետ շատ կապված էր։Դրանից բացի ծնողների հետ վատ հարաբերությունների մեջ էր։Երբ տասներեք տարեկան էր,ծնողները ուղարկել էին նրան մասնագիտացված կենտրոն(այնտեղ հիմնականում մնում էին անչափահաս օրենխախտներ),նա իրեն անպիտան էր զգում։[29] Նա հաճախակի էր այցելում Լիմին, և շուտով նրանց միջև սկսեցին ինտիմ հարաբերությունները։[30]

1975 թվականին Լիմի պնդմամբ Տանը տեղափոխվեց նրա բնակարան։Կնոջ կասկածները ցրելու նպատակով,Լիմը՝ Հիսուս Քրիստոսի սրբապատկերի առաջ երդվեց,որ ոչ մի կապ չունի Տանի հետ։Այնուամենայնիվ,կինն իմանում է ճշմարտությունը և մի քանի օր անց երեխաների հետ լքում է Լիմին,իսկ 1976 թվականին զույգը բաժանվում է։[31]Լիմը թողնում է «Rediffusion»-ի աշխատանքը և ամբողջությամբ նվիրաբերում իրեն պարանորմալ երևույթներին՝ստանալով [32] մեկ ամսում 6000-7000 սինգապուրյան դոլար (2838—3311 долл. США)[Ն 2] ընդհամենը մեկ հաճախորդից։[34] 1977 թվականի հունիսին Լիմը և Տանը օրինականացրին իրենց հարաբերությունները։[35]

Լիմը դարձավ Տանի սուտինյորը՝նրան ենթարկեցնելով ծեծի,սպառնալիքի և խաբեության միջոցով։[36][37] Նա համոզել էր Տանին,որ երիտասարդությունը պահպանելու համար պետք է երիտասարդ կանանց հետ սիրով զբաղվեր։Տանը օգնում էր նրան՝հաճախորդներին նախապատրաստելով։[38]Տանի վրա Լիմը մեծ ազդեցություն էր թողել,նա հավատում էր ամուսնու համոզմունքներին և խոստումներին,որ երիտասարդների հետ սիրով զբաղվելը կօգներ պահպանել երիտասարդությունը։Տանը սեռական հարաբերություններ էր ունեցել մալայացի անչափահաս տղայի հետ և նույնիսկ իր փոքր եղբոր հետ։[35] Վերջինս նրա միակ հարազատը չէր,ով դարձել էր Լիմի գերին։Մեդիկը գայթակղել էր Տանի փոքրիկ քրոջը և խաբությամբ ստիպել նրան փողի դիմաց երկու տղաների հետ սիրով զբաղվել ։[39]Այդ ամենը հաշվի չառնելով՝Տանը ապրում էր Լիմի հետ,նա ստացած գումարները ծախսում էր շրջազգեստների,կոսմետիկայի և նիհարելու դասընթացների գնալու վրա։[40]

Հո Կան Հուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հո Կան Հունը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 10-ին,նա յոթ տարեկան էր,երբ կորցրեց հորը։Մինչև տասնհինգ տարեկանը ապրել է տատիկի հետ։Երբ վերադարձել էր մոր,եղբայրների և քույրերի մոտ,միշտ ստիպված էր լինում զիջել ավագ քրոջը՝ Լայ Հոին։Հոն կարծում էր,որ մայրը խրախուսում է քրոջը,ինչի պատճառով էլ դարձել էր նյարդային և հաճախակի էր ցույց տալիս բնավորությունը։[41] 1979 թվականին մայրը ավագ քրոջը տարել էր Լիմի մոտ բուժման նպատակով,<<ասեղներ և ձվեր>> հնարքը հաստատեց մեդիկի կարողությունները։Մայրը նույն կերպ հույս ուներ,որ Լիմը կկարողանա բուժել Հոի փոփոխական բնավորությունը,ինչի համար մեդիկի մոտ բերել էր նաև փոքր քրոջը։[42]Նույն հնարքին ականատես լինելուց հետո Հոն դարձավ Լիմի հավատարիմ հետևորդներից։[43][Ն 3]Լիմը ցանկանում էր Հոին դարձնել իր <<սուրբ կանանցից>> մեկը,չնայած,որ նա ամուսնացած էր Բենսոն Լո Իկ Հուաի հետ։Իր նպատակին հասնելու համար Լիմը ձգտում էր կտրել Հոի կապը ընտանիքից։Նա վստահեցրել էր,որ նրա հարազատները անինքնասեր աթեիստներ են,իսկ Լոն անհավատարիմ ամուսին,ով կարող է ստիպել նրան անբարոյականությամբ զբաղվել։Հոն հավատացել էր Լիմի խոսքերին,և համապատասխան ծիսական արարողությունը անցկացնելուց հետո դարձել էր մեդիկի <<սուրբ կանանցից>> մեկը։Նա այլևս չէր հավատում ո՛չ ամուսնուն,ո՛չ հարազատներին և ժամանակ առ ժամանակ ծեծի էր ենթարկում մորը։Լիմին հանդիպելուց երեք ամիս անց Հոն լքում է իր տունը և սկսում է ապրել նրա հետ։[45]

Լոն գտնում է կնոջը Լիմի բնակարանում և սկսում է հետևել նրա բուժման ընթացքին։Նա համոզում է ամուսնուն մասնակցել էլեկտրաշոկային թերապիային։1980 թվականի հունվարի յոթի առավոտյան Լոն նստածլ էր Հոի ձեռքերը բռնած,նրանց ոտքերը ջրով լցված տարբեր տակառների մեջ էին դրված։Լիմի՝ էլեկտրական շղթան միացմելուց հետո,Լոն հոսանքից մահացու հարված ստացավ,իսկ Հոն միայն գիտակցությունը կորցրեց։Երբ նա ուշքի եկավ,Լիմը խնդրեց,որպեսզի ամուսնու մահվան մասին լուրը հայտնի ոստիկանությանը ։Հոն կրկնեց Լիմի հորինած պատմությունը,ըստ որի Լոն մահացել էր իր սենյակում ստացած հոսանքի հարվածից,երբ մթության մեջ փորձել էր միացնել անսարք վիճակում գտնվող էլեկտրական օդափոխիչը։[46]Հետաքննիչը պարզ դատավճիռ կայացրեց,և ոստիկանությունը ոչ մի հետագա քայլեր չկատարեց։[47][48]

Լոն ճիշտ է տհաճություն էր զգում Հոի նկատմամբ,միևնույն է ցնցվել էր նրա մահվան լուրից։Նրա հոգեկան հավասարակշռությունը խախտվել էր՝ սկսել էր ձայներ լսել և զգայապատրանքներ (հալյուցինացիա) տեսնել,հիմնականում իր ամուսնուն։Մայիսի վերջում նա դիմեց Վուդբրիջ հիվանդանոցի օգնությանը։Այնտեղ հոգեբանները նրա մոտ ախտորոշեցին շիզոֆրենիա և սկսեցին համապատասխան բուժումներ կատարել։Հոն զարմանալիորեն արագ վերականգնվեց,հուլիս ամսի առաջին շաբաթում նրան դուրս գրեցին։Արդյունքում նա ժամանակ առ ժամանակ հաճախում էր հիվանդանոցներ բուժումը շարունակելու նպատակով,հետագայում բժիշկները հայտնաբերեցին,որ նա եղել է ժամանակավոր թուլացման կարգավիճակում։Հոի հարաբերությունները մոր և ընտանքի մյուս անդամների հետ սկսեցին բարելավվել,չնայած շարունակում էր ապրել Լիմի և Տանի հետ։[49]

Բռնաբարություն և վրեժխնդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմը շարունակում էր իր գործունեությունը Հոի և Տանի հետ միասին,շատ կանանց էին խաբել,ովքեր վճարել էին իրեն և սիրով զբաղվել հետը։[48]Ձերբակալության ժամանակ նա ուներ 40 <<սուրբ կին>>։[50] 1980-ականների վերջում նա ձերբակալվեց և մեղադրվեց բռնաբարության մեջ։Նրա տուժվածների ցանկում է եղել Լյուսի Լաուն՝կոսմետիկայի տարածախ վաճառող։Նա ծանոթացել է Լիմի հետ,երբ Տանին կոսմետիկայի ապրանքանիշն էր գովազդում։Հոկտեմբերի 19-ին Լիմը Լաուին ասել էր,որ նրան ուրվական է հետապնդում,և նա կարող է հեռացնել նրան սեռական ծեսերի միջոցով։Նա կտրականապես հրաժարվեց,սակայն մեդիկը հակառակն էր պնդում։Նա կաթով բաժակի մեջ դալմադորմի (հանգստացնող)երկու հաբեր գցեց և հյուրասիրեց նրան,մեկնաբանելով,որ այն օժտված է բուժիչ հատկություններով։Խմելուց հետ Լաուն թուլացավ, և Լիմն էլ օգտվեց առիթից։[48] Մի քանի շաբաթ շարունակ նա ծաղրում էր աղջկան թմրանյութերի և սպառնալիքների միջոցով։Նոյեմբերին Լիմը հանձնեց աղջկան ծնոնղներին և նրա համար գումար առաջարկեց։Գումարի մասին վաղուց էին պայմանավորվել,սակայն Լիմը պայմանավորված գումարից քիչ էր տվել,այդ իսկ պատճառով Լաուն հաղորդում է ոստիկանությանը իր առևանգման մասին։

Լիմը ձերբակալվեց բռնաբարության հոդվածով,իսկ Տանը համարվեց այդ գործի համախոհ։Գրավի դիմաց ազատ արձակվելով՝ Լիմը համոզեց Հոին ստել և ասել,որ ներկա է եղել այդ ենթադրելի բռնաբարությանը,բայց չի տեսել հանցագործության ոչ մի նշան։Դրանով չհաջողվեց դադարեցնել ոստիկանության հետաքննությունը,իսկ Լիմն ու Տանը ստիպված եղան մեծացնել գրավի չափը և երկու շաբաթը մեկ պետք է ներկայանաին ոտիկանական բաժանմունք։[51]

Հուսալքված Լիմը որոշում է շեղել ոստիկանության ուշադրությունը մի շարք երեխաների սպանությամբ։[52] Բացի այդ,նա կարծում էր,որ երեխաներին աստվածուհի Կալիին զոհաբերելով՝ կկարողանա բոլորին համոզել նրա գերբնականության մեջ և կշեղեր ոստիկանության ուշադրությունը։Լիմը սկսեց ցույց տալ իր կախվածությունը Կալիից և համոզեց Տանին ու Հոին,որ աստվածուհին ցանկանում է,որպեսզի նրանք երեխաների սպանեն՝ Լաուից վրեժխնդիր լինելու նպատակով։Նա ասաց նաև,որ Ֆրագաննան պահանջում էր,որ նա սիրով զբաղվեր իգական սեռի զոհերի հետ։[53]

1981 թվականի հունվարի քսանչորսին Հոն նկատել էր Ագնեսին հարևանությամբ գտնվող եկեղեցում և հրապուրիչ առաջարկներով տարել էր աղջկան Լիմի բնակարան։Նրանք երեքն էլ աղջկան հյուրասիրել էին ուտելիքով և խմիչքներով,որոնցում ավելացրել էին դալմադրոմ։Ագնեսի քուն մտնելուց հետո,Լիմը բռնաբարեց նրան։Կեսգիշերին մոտ նրանք բարձով խեղդել էին Ագնեսին,խմել նրա արյունը և քսել էին Կալիի պատկերի վրա։Այդ ամենից հետո նրանք աղջկա գլուխը ջրով լցված դույլի մեջ էին պահել խեղդելու նպատակով։Իսկ վերջում,Լիմը գործի դրեց իր թերապիայի էլեկտրաշոկային սարքը,որպեսզի <<կրկնակի անգամ համոզվեր,որ մահացել է>>[54]։ Նրանք մահացածի դին դրել էին պարկի մեջ և նետել № 11 տան վերելակի կողքին։[55]

Նույն ճակատագրին էր արժանացել նաև Գազալինը,երբ փետրվարի վեցին Հոն տարավ նրան Լիմի բնակարան։Սակայն, որքան էլ փորձել էին ,քնաբերը ուժեղ ազդեցություն չէր ունեցել նրա վար։Լիմը զգուշանալու նպատակով կապել էր տղային,ով ազատվելու փորձեր էր կատարել,սակայն կարատեի՝ վզին հասցված հարվածի շնորհիվ քնեցվել էր։Նրա արյունը ծիսական արարողության ժամանակ օգտագործելուց հետո, մարդասպանները սկսել էին խեղդել նրան։Գազալին պայքարել էր,նրա մոտ սկսվել էր փսխելու գործընթացը։Մահից հետո արյունը շարունակել էր քթից հոսել։Այն ժամանակ,երբ Տանը մնացել էր,որպեսզի կարգի բերեր բնակարանը,Լիմն ու Հոն ազատվում էին դիակից։Լիմը նկատեց,որ արյան հետքերը դեպի իրենց բնակարան են տանում,այդ պատճառով էլ փորձում էին որքան հնարավոր է շատ հետքեր մաքրել արևածագից առաջ։[56]Չմաքրված հետքերը ոստիկանությանը իրենց բնակարանի մոտ տարան,արդյունքում երեքն էլ ձերբակալվեցին։

Դատվարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձերբակալումից երկու օր անց առաջին ատյանի դատարանում Լիմը,Տանը և Հոն մեղադրվեցին երկու երեխաների սպանության մեջ։Նրանց ենթարկեցին ոստիկանությունում հետագա հարցաքննությունների և հետազոտվեցին քրեակատարողական բժիշկների մոտ։Սեպտեմբերի 16-17-ը նրանց գործը հասցվեց դատարան հետազոտելու նպատակով։Մեղադրվողի մեղքերը ապացուցելու համար՝ դատախազի տեղակալ Գլենն Նայթը դատարանին ներկայացրեց 58 վկաների և 184 ապացույցներ։Մինչ դեռ Տանն ու Հոն հրաժարվում էին ընդունել սպանության մեղադրանքը,Լիմը իրեն մեղավոր ճանաչեց և հայտարարեց,որ պատասխան կտա իր կատարած բոլոր արարքների համար։Դատավորը որոշեց,որ մեղադրյալի դեմ հարուցած գործը բավականին լուրջ էր Վերին ատյանի դատարան հանձնելու համար։Հետաքննության ընթացքում Լիմը,Տանը և Հոն խիստ հսկողության տակ էին գտնվում։[57]

Դատական ընթացք,մեղադրանքներ և պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանության մասին դատը կայացել է Վերին ատյանի դատարանի № 4 հին դատական նստավայրի դահլիճում

1983 թվականի մարտի 25-ին Գերագույն դատարանի շենքում հրավիրվեց Վերին ատյանի դատարանը։[58] Գործը վարում էին երկու դատավորներ՝ Տ․ Ս․ Սինատուրիյը,ով տասներեք տարի առաջ վճիռ կայացրեց սերիական մարդասպան Ջոն Մարտին Սկրիպսի գործում և Ֆրեդերիկ Արթուր Չուան,այդ ժամանակ Սինգապուրի ամենափորձառու դատավորը։ [59][60] Նայթը շարունակում էր գործը կառուցել դետեկտիվների կողմից հավաքած ապացույցների հիման վրա:Հանցագործության վայրի նկարահանող անձնակազմը վկաներների հետ միասին օգնեցին դարանին պատկերավոր դարձնել իրադարձությունները,որոնք հանցագործության կատարման հիմք էին հանդիսացել։Մյուս ապացույցները՝ արյան անալիզները,կրոնական բնույթ կրող առարկաները,բուժիչ միջոցները, այդ թվում նաև Ինի և Գազալի մասին կատարված գրառումները վստահաբար ցույց տվեցին մեղադրյալների մասնակցությունը սպանության մեջ։Նայթը վկաներին չներկայացրեց դատարանին,նրա ապացույցները անուղղակի էին,սակայն իր ելույթի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց․ <<Կարևորը այն է,որ մեղադրյալները դիտավորյալ խեղդել և սպանել են այդ երկու անմեղ երեխաներին,հանգամանքների բերումով նրանք սպանվեցին։Եվ մենք անկասկած կապացուցենք դա>>։[61]

Տանը Լիմի թույլտվությամբ իր համար դատապաշտման կանչեց՝ Ջ․ Բ․ Ջեյառեթման անունով։[62][63] Նրա ծառայությունները 10000$ արժեցան, Լիմի բնակարանից ձեռք բերվեց 159340 $(․ ԱՄՆ-ի համարժեք 4730 և 75370 դոլ․)[64] Իսկ Հոին պաշտպանում էր՝ դատարանի կողմից նշանակված Նատան Իսահակը։Իր ձերբակալման պահից սկսած Լիմը հրաժարվում էր դատարանում իրավական օգնություն ունենալուց։Նա ինքն է պաշտպանել իր շահերը առաջին ատյանի դատարանում,սակայն Վերին ատյանի դատարանի լսումների ժամանակ հարկավոր էր դատապաշտպան ունենալ։Սինգապուրի օրենսդրությունը պահանջում էր,որպեսզի ծանր հանցագործության մեջ մեղադրվողների շահերը պաշտպանեին պրոֆեսիոնալ փաստաբաններ։Այդ իսկ պատճառով Լիմի փաստաբան նշանակվեց Հովարդ Կաշինը,սակայն նրա աշխատանքը դժվար էր,քանի որ Լիմը հրաժարվում էր համագործակցել։[65][66][67] Երեք փաստաբաններն էլ որոշել էին չհերքել,որ իրենց հաճախորդները սպանել են երեխաներին։ Պաշտպանական ստրատեգիաների սահմաններում նրանք փորձեցին ապացուցել,որ իրենց հաճախորդները հոգեկան շեղումներ ունեն և չեն կարող պատասխանատվություն կրել կատարված սպանությունների համար։[68] Եթե այդ հնարքը գործեր,մեղադրյալները խույս կտաին մահապատժից,փոխարենը կարժանանային կա՛մ ցմահ բանտարկության,կա՛մ տաս տարվա ազատազրկման։[69]

Դատական նիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայթի՝ մեղադրանքները ապացուցելուց հետո,դատարանը լսեց մեղադրյալների՝ անձի և բնավորության առանձնահատկությունների մասին, հարազատների և ծանոթների վկայությունը։Լիմի <<սուրբ կանանցից>> մեկը մանրակրկիտ ներկայացրեց իրենց առօրյա կյանքը։

Лим
Без комментариев.
Синнатурай
Нет, нет, нет, Адриан Лим, вы не можете продолжать мне это говорить. (Кашину) Он ваш клиент.
Кашин
Сейчас вы видите, ваша честь, как трудно с этим клиентом.
Судебная стенограмма, иллюстрирующая недовольство суда поведением Лима[67]

Մասնավոր բժիշկներ՝ Յո Պեն ի և Ան Յաու Խուան խոստովանեցին,որ Լիմին մատակարարել էին թմրանյութեր և նրանց երեքին էլ՝ յուրաքանչյուր կոնսուկտացիայի ժամանակ, պատրաստակամորեն տրամադրել են քնաբերներ և հանգստացնող հաբերներ։[70][Ն 4] Ոստիկանությունը և դատաբժշկական փորձագետների խումբը ներկայացրին իրենց եզրահանգումները։Տեսուչ Սապիան,ով կատարում էր հետաքնչի պարտականությունները,կարդաց՝ կալանքի ժամանակ արված, պատասխանատվության ենթարկվածների հայտարարությունները։

Այդ հայտարարություններում Լիմը պարզաբանել էր,որ սպանության է կատարել վրեժխնդիր լինելու նպատակով և բռնաբարել է Ինին։Մեղադրվողներից յուրաքանչյուրը իր ելույթի ժամանակ հաստատեց,որ սպանությունների ակտիվ մասնակից է եղել։[73]Մեղադրյալների հայտարարությունների և խոստովանությունների մեջ շատ անհամաձայնություններ կային,սակայն դատավոր Սիննատուրայը հայտարարեց,որ չնայած հակասական տվյալների առկայությանը,<<այս գործի էական փաստերը քննարկման ենթակա չեն>>։[74]Լիմի մասնակցությունը կատարված հանցագործություններում մի ականատես նույնպես հաստատեց։Նա երաշխավորեց,որ 1981 թվականի փետրվարի յոթին կեսգիշերից անմիջապես հետո առաջին հարկում գտնվող № 12 տան մոտ տեսել է Լիմին և մի կնոջ,ովքեր նրա կողքով անցնելիս տանում էին թուխ մաշկով մի տղայի։[75]

Ապրիլի 13-ին Լիմը դատարանի առաջ վկայություն տվեց։Նա պնդում էր,որ հանցագործությունը միայնակ է կատարել։[76] Նա հերքում էր Լյուսի Լաուին և Ինին բռնաբարելու փաստերը,իսկ նախորդ հայտարարությունները կատարել էր միայն հետաքննիչներին բավարարելու համար։[77] Լիմը մասնակիորեն էր պատասխանում դատարանի կողմից հնչեցված հարցերին։Նա մանրամասնորեն պատասխանում էր այն հարցերին,որոնք համապատասխանում էին իր դիրքորոշմանը և հրաժարվում էր մեկնաբանել մյուսները։[76] Իր վերջին կատարած խոստովանության ճշգրտությունը ստուգելիս՝ ասաց,որ կրոնական և բարոյական տեսանկյունից ելնելով՝ ստիպված է ասել միայն ճշմարտությունը։[78] Նայթը առարկեց,ասելով,որ ի սկզբանե Լիմը անազնիվ է եղել և երդումի նկատմամբ ոչ մի հարգանք չի ցուցաբերել։Լիմը խաբել էր կնոջը,իր հաճախորդներին,ոստիկանությանը և հոգեբաններին։Նայթը պնդեց,որ դատարանում Լիմի այդ դիրքորոշումը խոսում է միայն նրա՝ նախորդ վկայություններում ստելու մասին։[79] Տանը և Հոն համագործակցում էին՝ դատարանի կողմից հնչեցված հարցերին պատասխանելիս։Նրանք հերքեցին Լիմի խոսքերը և երաշխավորեցին ոստիկանությունում իրենց կատարած հայտարարությունների ճշմարիտ լինելը։[80] Նրանք պատմեցին,որ Լիմի կողքին մշտական վախի և սարսափի մեջ են ապրել։Կարծելով,որ նա գերբնական ունակությունների է տիրապետում,նրանք կատարել էին ցանկացած հրահանգ և,որ նրանց կամքը պարալիզացված է եղել[81] Նայթի հարցաքննության ժամանակ,այնուամենայնիվ,Տանը խոստովանել էր,որ Լիմը խաբել էր իր հաճախորդներին և նա օգնել էր այդ հարցում։[82] Իսկ հետ Նայթը Հոի ասած հայտարարություններից իմացել էր,որ նա գիտակցել և վերահսկել է իր գործողությունները սպանության ժամանակ։[83]

Հոգեբանների վիճաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ոք չէր կասկածում,որ Լիմը,Տանը և Հոն սպանել էին երեխաներին։Նրանց պաշտպանությունը կայանում էր դատարանին՝բժշկության տեսանկյունից հանցագործության ժամանակ մեղադրյալների անկառավարելիության, համոզելու փորձերի մեջ։Այդ պատճառով էլ գործընթացի հիմնական մասը կազմում էր երկու կողմերի փորձագետների վիճաբանությունները։Բժիշկ Վոնգ Իպ Չունը՝ ավագ հոգեբանը,ով զբաղվում էր մասնավոր պրակտիկայով,կարծում էր,որ Լիմը հանցագործությունների ժամանակ վատ հոգեվիճակում է եղել։Նա պնդում էր,որ <<եթե գնահատեք ընդհանուր պատկերը,անահամաձայնությունների վրա առանց կենտրոնանալու>>[84], Լիմի անկուշտ սեռական ցանկությունները և Կալիի անհավանական հավատքը,թույլ մոլագարական դեպրեսիայի նշաններ էին։Բժիշկը ասաց նաև,որ խելամիտ մարդը չէր կարող դիակներին իր տան մոտակայքում թողնել,եթե նա պլանավորել էր շեղել ոստիկանության ուշադրությունը։[85] Մեղադրող կողմի փորձագետ-բժիշկ Չի Կուան Տսին՝ Վուդբրիջ հիվանդանոցի հոգեբանը,առարկեց ասելով,որ Լիմը եղել է <<իր մտադրություններում նպատակադրված,որոշումներում համառ և վստահ դրանց կատարման հարցում,որոնք կատարվել են սեփական իշխանության և հաճույքի համար>>։[86][87]Բժիշկ Չիի կարծիքով Լիմը տրվել էր սեռական կյանքին,որովհետև իր՝ մեդիկի դերում լինելու շնորհիվ կարողացել էր լինել կանանց հետ,ովքեր պատրաստ էին անկողին մտնել իր հետ։Բացի այդ,նրա հավատքը դեպի Կալին կրոնական բնույթ էր կրում և նման չէր անհեթեթության։Լիմի անձնական շահերի համար կրոնի օգտագործումը լիարժեք ինքնվստահության առիթ հանդեսացավ։Վերջապես Լիմը կարողացավ խորհրդակցել բժիշկների հետ և ազատ կարող էր հանգստացնող միջոցներ ընդունել,որպեսզի թեթևանար անքննությունից։

Բժիշկ Չիի կարծիքով, մոլագարության դեպրեսիայով տառապողները չեն կարող նման հոգեվիճակում հայտնվել։[88]

Բժիշկ Ռ․ Նագուլենդրան՝խորհրդատու հոգեբան,ապացուցեց,որ Տանը գիտակցության թուլացում է ունեցել ռեակտիվ հոգեբանական ճնշման պատճառով։Նրա խոսքերով,նախքան Լիմին հանդիպելը ,նա՝ ընտանեկան հանգամանքներով պատճառով դեպրեսիայի մեջ է ընկել։Ֆիզիկական բռնությունը և Լիմի կոմից հասցված սպառնալիքները ավելի էին խորացրել իր կարգավիճակը։Թմրամոլությունը հանգեցրել էր պատրանքների և մեդիկի ստերին հնազանդաբար հավատալուն։[87]Բժիշկ Չին առարկեց,նա ասաց,որ Տանը բավականին երջանիկ է եղել Լիմի ստեղծած պայմաններում ապրելով,սիրել է գեղեցիկ հագնվել և օգտագործել է խնամքի պարագաներ։

Ռեակտիվ հոգեբանակ դեպրեսիայով տառապողը իր արտաքին տեսքին շատ ժամանակ չէր հատկացնի։Բացի այդ,Տանը ավելի վախ խոստովանել էր,տեղյակ է եղել Լիմի խարդախություններին,սակայն դատարանում փոխել է իր դիրքորոշումը և սկսել է պնդել,որ ամբողջովին եղել է նրա ազդեցության տակ։Բժիշկ Չին արհամարհելով Տանի նկատմամբ Լիմի ցուցաբերած ֆիզիկական բռնությունը,նա հաստատակամ էր իր որոշման մեջ,որ հանցագործության կատարման ժամանակ Տանը եղել է հոգեպես առողջ վիճակում։ [89] Ե՛վ բժիշկ Նագուլենդրան, և՛ բժիշկ Չին համաձայնեցին,որ Հոն նախքան Լիմին հանդիպելը եղել է հոգեպես ծանր վիճակում և նրա Վուդբրիջ հիվանդանոցում հայտնվելը նպաստել է նրա վերականգնմանը։Սակայն բժիշկ Նագուլենդրան համոզված էր,որ Հոն սպանությունների ժամանակ տառապել է ռեցիդիվով,իսկ բժիշկ Չին նշեց,որ Վուդբրիջի բժիշկներից և ոչ մեկ չի նկատել նրա մոտ ռեցիդիվի ախտանշաններ վեց ամսվա մշտական ստուգումների արդյունքում։( 1980 հուլիսի 16 - 1981 հունվարի 31)։[90][91] Եթե Հոն իսկապես այդքան շատ է տուժել որքան ներկայացրել էր բժիշկ Նագուլենդրան,ապա նա պետք է հաշմանդամ դառնար։Դրա փոխարեն նա երկու անգամ առևանգել և օգնել է սպանել երեխաներին։[90]Իր եզրակացությունների ավարտին բժիշկ Չին անհավանակ համարեց այն իրադրությունը,երբ երեք տարբեր հոգեբանական հիվանդությամբ տառապող մարդիկ մեկ ընդհանուր գաղափար տեր են՝ սպանել աստծո կարգադրությամբ։[92]

Վերջնական եզրահանգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանող կողմը իր եզրափակիչ խոսքում փորձում էր հաստատուն դարձնել այն տեսակետը,ըստ որի իրենց հաճախորդները իբրև թե հոգեպես անհավասարակշիռ մարդիկ են։Կաշինը հայտարարեց,որ Լիմը հասարակ մարդ է եղել նախքան օկկուլտիզմ կնքվելը և,որ նա միանշանակ իրականությունից կտրված է եղել,երբ մտել է <<աշխարհի անհիմն դաժանությունների>> մեջ,որոնք ստիպել են նրան հանուն Կալիի սպանել երեխաների։[93]Ջեյարեթմանն ասաց,որ Լիմի դեպրեսիայի և վարքագծի արդյունքում Տանը դարձել էր <<ռոբոտ>>,ով անտարակույս կատարում էր հրամանները։[93] Իսահակը պարզապես եզրափակեց․ <<Շիզոֆրենիական միտքը [Հո] ասւոմ է,որ եթե երեխանները սպանվեն,նրանք կհայտնվեն երկնքում և չարությամբ չեն մեծանա,ինչպես իրենց մայրերը կամ շատերը>>։[94] Պաշտպանող կողմը մեղադրեց բժիշկ Չիին իր հաճախորդների մոտ հիվանդության նախանշաններ չտեսնելու մեջ։[87][94]

Մեղադրյալ կողմը սկսեց իր եզրափակիչ խոսքը՝սառնասիրտ հաշվարկների հիման վրա,որոնցում երեխաներ էին սպանվել։Նայթը պնդում էր նաև,որ մեղադրյալները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ,նրանք փորձել են ապացուցել դա միայն դատական քննարկումների ժամանակ։<<Խաբեության և պլանավորման>> շնորհիվ նրանք վտանգի էին ենթարկել երեխաների կյանքը,և այդ ամենը չէր կարող տեղի ունենալ խաբված մարդու հետ։Տանը օգնում էր Լիմին,որովհետև <<սիրում էր>>,իսկ Հոն օգնում էր հանցանք կատարել սեփական անորոշության արդյունքում։Դատավորներին հորդորելով վերանայել դատավճռի բոլոր հետևանքները՝ Նայթը ելույթ ունեցավ հետևյալ խոսքերով․

John|1989|pp= 219—221

Դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի մայիսի 25-ին դատարանի արջև մարդկանց ամբոխ հավաքվեց՝գործի ընթացքին սպասող։Քանի որ նստատեղերը սահմանափակ էին,քչերին հաջողվեց ներս մտնել,որպեսզի լսեին Սինատուրայի դատավճիռը,որը տևողությունը 15 րոպե էր։Դատավորներից երկուսը համամիտ չէին,որ մեղադրյալները եղել են անմեղսագիտակ հանցագործությունը կատարելիս։Նրանք նշեցին,որ Լիմը եղել է <<անտանելի և անբարոյական>> իր մտադրությունները իրականացնելիս։[95]

Փորձագետները Տանի հարցաքննությունը նայելուց հետո համոզվեցին,որ նա մեղավոր է,[96]Սիննատուրայը և Չուան Տանին համարեցին <<խորամանկ և չարամիտ մարդ,ով պատրաստ է մասնակցություն ունենալ զզվելի և վատ գործերում [Լիմի]>>։[97] Դատավորները Հոին համարեցին <<հասարակ>> և <<վատ ազդեցության տակ հեշտ ընկնող>>։Չնայած նրան,որ տառապում էր շիզոֆրենիայով,դատավորները նշեցին,որ Հոն սպանությունների րամանակ եղել է ժամանակավոր թուլացման կարգավիճակում,հետևաբար,նա պետք է ամբողջովին պատասխան տա իր արարքների համար։[97][98]Կասկածյալներից երեքն էլ մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին կախաղանի։Կանայք ոչ մի կերպ չարձագանքեցին իրենց դատավճռին։Լիմը փայլեց և,երբ նրան տանում էին,բղավեց․ <<Շնորհակալ եմ, Ձե՛րդ գերազանցություն>>։[99]

Լիմը համակերպվել էր իր ճակատագրին,իսկ կանայք հակառակը,փորձում էին բողոքարկել իրենց դատավճիռը։Տանը բողոքարկելու նպատակով փաստաբան Ֆրենսիս Սյուին դիմեց,իսկ Հոի համար դատարանը նորից փաստաբան նշանակեց Իսահակին։[100]Փաստաբանները բողոքարկման դատարանին խնդրեցին վերանայել որոշումը սպանության ժամանակ իրենց հաճախորդների հոգեկան վիճակի վերաբերյալ։Նրանք հայտնեցին,որ Վերին ատյանի դատարանին՝ աշխատանքի ընթացքում չի հաջողվել ամբողջությամբ լուծել այդ հարցը։[89]Քրեական գործերով զբաղվող դատարանը որոշում կայացրեց 1986 թվականի օգոստոսին։[101]Այդ որոշմամբ նրանք հաստատել էին իրենց գործընկերների տեսակետը,նշելով,որ իրականությունը դատելիս,դատարանը իրավունք ունի հաշվի չառնել դատաբժշկական հետազոտությունները՝այլ աղբյուներից ունեցած փաստարկների առկայության դեպքում։[102][Ն 5] Տանը և Հոն հետագայում անհաջող բողոքարկեցին Լոնդոնի Գաղտնի խորհրդին և Սինգապուրի նաղախագ Վի Կիմ Վիին։[101]

Ներողամտության արժանանալու բոլոր տարբերակները սպառելուց հետո,Տանը և Հոն համակերվեցին իրենց ճակատագրի հետ։Մահապատժի իրականացման ժամանակ երեքն էլ ստացան կաթոլիկ քահանաների և եղբայրներ ողջերթի խոսքեր։Չնայած Լիմի հեղինակությանը՝Բրայան Դորո տերհայրը անվանեց մարդասպանին <<բարի կամեցող մարդու>>։[104] Երբ եկավ դատավճռի իրականացման պահը,Լիմը հայր Դորոյից մեղքերի թողություն և սրբերի հետ հաղորդակցություն խնդրեց։Բացի այդ,Տանը և Հոն ունեին հոգևով ուղղորդիչ՝քույր Ջեռառ Ֆեռնանդեսին։Միանձնուհին վերափոխեց կանանց կաթոլիկների և իրենց վերջին օրերի ընթացքում արժանացան ներողամտության և սուրբ հաղորդակցության։[105] 1988 թվականի նոյեմբերի 25-ին երեք դատապարտյալներին հանձնեցին վերջին ընթրիքը և տարան կախաղանի վայրը։Լիմը ամբողջ ընթացքում ժպտում էր։Դատավճիռը իրականացնելուց հետո,հայր Դորոն կարճատև կաթոլիկական ելույթ ունեցավ երեք մարդասպանների համար,նրանց մարմինները դիակիզել էին հենց այդ օրը։[106][107]

Հասարակական կարծիք և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգապուրի բնակչությունը ուշադիր հետևում էր՝ Տոա-Պայոում կատարված ծիսական սպանությունների դատական պրոցեսին։Մի խումբ մարդիկ շրջապատել էին դատարանը հույս ունենալով տեսնել Ադրիան Լիմին և անկեղծության խոսքեր լսել անձամբ նրանից։Տարածաշրջանային թերթերում մանրամասն նկարագրեցին Լիմի սեռական ակտերի և արյունահեղության մասին,ինչն էլ վշտացրեց որոշ մարդկանց։Կենոն Ֆրենկ Լոմակսը՝Սբ․ Անդրեաս անգլիական եկեղեցու պատրիարքը,բողոքել էր «The Straits Times»-ի դեմ,ասելով,որ այդ զեկույցները կարող են վատ ազդեցություն թողնել երիտասարդների վրա։Նրա խոսքերը արժանացան մի քանի ընթերցողների աջակցությանը։Մյուսները,այնուամենայնիվ,կողմ էին պարզ մեկնաբանություններին,հուսալով,որ նույնսիկ հանցագործության ցածր մակարդակում գտնվող քաղաքներում հասարակությանը օգտակար է տեղեկանալ կատարվող իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում ավելի զգոն լինել։[108]Գրքերը,որոնք նկարագրում էին սպանությունը և դատավարությունը,շատ արագ վաճառվեցին։[109][110]

Լիմի հանդեպ զգացմունքայնություն ցուցաբերած դատապաշտպանին սինգապուրցիները համարում էին չարության մարմնացում։[4] Որոշ քաղաքացիներ չէին կարողանում հավատալ,որ որևիցե մեկը կարող է ինքնակամ պաշտպանել նմանատիպ մարդուն։Նրանք բացահայտ ցույց էին տալիս Կաշինի նկատմամբ ունեցաց իրենց զայրույթը,իսկ որոշները մահվան սպառնալիքներ էին տալիս նրա հասցեին։[66]Մյուս կողմից,Նայտը սինգապուրցիների մոտ հայտնի դարձավ,որպես մի մարդ,ով ստիպել էր Ադրիան Լիմին արդարադատության առաջ կանգնել և պատասխան տալ արարքների համար,այս ամենը դրական ազդեցություն ունեցավ նրա կարիերայի վրա։Նա սկսեց մասնակցություն ունենալ շատ քանակությամբ աղմուկ հանած դատավարություններին և 1984 թվականին դարձավ Կոմերցիոն գործերի դեպարտամենտի ղեկավարը։Նա պահպանեց իր բարի համբավը,մինչ յոթ տարի անց կաշառակերության իրավախաղտության մեջ դատապարտվելը։[111]

Լիմին անգամ բանտում էին ատում։Նրա հետ նույն բանտախցում մնացողները բռնանում էին նրան և վտարակի պես վերաբերում։[112]Հաջորդ տարիների ընթացքում այդ հանցագործության մասին թարմ հիշողություններ ունեին միայն նրանք,ովքեր հետևել էին ամբողջ գործընթացին։Լրագրողները այդ գործընթացը համարեցին 80-ականների ամենաաղմկահարույց դատավարությունը։Նա դարձավ <<քաղաքային սարսափի,անթիվ սեռական խեղաթյուրանքների,մարկային արյուն խմելու,չար հոգիների,անեծքների և հազվագյուտ դաժանությունների առակը,և այս ամենը բացահայտվեց 41-րդ օրվա լսումների ընթացքում>>։[113]Տասնհինգ տարի անց «The New Paper»-ի կողմից իրականացված հարցաքննությունը ցույց տվեց,որ իր պատասխանողների 30 %-ը Տոա-Պայում կատարված ծիսական սպանությունները համարում էին ամենադաժան կատարված հանցագործություններից մեկը։Թերթը խնդրում էր քվեարկել միայն 1998 թվականին տեղի ունեցած հանցագործությունների համար։[114]

Որոշ տեղաբնակ հանցագործների համեմատում էին Լիմի հետ։2002 թվականին Սուբհաս Անանդանը իր հաճախորդի՝Լեռա Էնտոնիի(սպանել է սեփական կնոջը) մասին ասել է՝<<Տոա-Պայոի հայտնի մեդիկ-մարդասպանի ավելիի գեղեցիկ տարբերակն է>>։[115]

1990-ական թվականներին տեղական կինոարդյունաբերությունը երկու ֆիլմ նկարահանեց այդ դեպքերի հիման վրա,որոնցից մեկի անունը <<Մեդիում>> էր։Ֆիլմի նկարահանումներին նշանակալի թվով օտարերկրացիներ էին մասնակցում՝ դերասական կազմի և նկարահանող անձնակազմի մեծ մասը ամերիկացիներ կամ բրիտանացիներ էին։Սցենարը գրվել էր Սինգապուրում,որում <<երեք գլխավոր հերոսների հոգեվիճակը>> հասկանալու փորձեր էին կատարվել։[116] Ռեժիսյորը,այնուամենայնիվ ավելի շատ կենտրոնացել էր բռնության և սիրով զբաղվելու տեսարանների վրա և արդյունքում ֆիլմը առաջին իսկ ցուցադրման ժամանակ բուռն արձագանքի արժանացավ։[116] Նրա տասնվեց օրվա ցուցադրության արդյունքում 130000 $ (75145 դոլ. ԱՄՆ) աշխատեցին[117][Ն 6],լրագրողներից մեկը ֆիլմն անվանեց <<ավելի տարօրինակ, քան Ադրիան Լիմի պատմության հետ կապված՝ անբնական սեռական հարաբերությունների և անմարդկային վերաբերմունքի մասին հեքիաթները>>։[119] Երկրորդ ֆիլմը՝ <<Աստված թե շուն>> (անգլ.՝ God or Dog, 1997) նույնպես ցածր գնահատվեց,չնայած քննադատները ավելի դրական գնահատական տվեցին ֆիլմին։ [120][121] Երկու ֆիլմի դեպքում էլ դժվար է տեղաբնակ դերասանների գտնելը գլխավոր դերի համար։Չժու Հոուրենը հրաժարվեց մեկնաբանելով,որ Ադրիան Լիմը շատ եզակի անձնավորություն է և նրան հստակ ներկայացնելը շատ դժվար կլիներ։[122] Սե Շագուանը մերժեց առաջարկը մարդասպանի <<մեղքերի թողության գործոնների>> բացակայության պատճառով։[123] 2002 թվականին հեռուստատեսությամբ սպանության մասին գործերը դարձան <<Իրական ֆայլեր>> հանցագործությունների ծրագրի դեբյուտայի դրվագներ։Հանդիսատեսը,սակայն դժգոհում էր,որ թրեյլերները չափից դուրս սարսափելի էին ծիսակատարությունների և սպանությունների տեսարանների պատճառով,«MediaCorp» մեդիա ընկերությունը ստիպեց փողել հեռարձակման ժամանակացույցը։Լիմի,Տանի և Հոի սարսափազդու արարքների բնույթը ընդունելով՝ ընկերությունը Տոա-Պայի ծիսական սպանությունների դրվագները փոխեց մեկ ուրիշ ավելի քիչ սենսացիոն դրվագով,իսկ հեռարձակումը տեղափոխվել էր ավելի ուշ ժամի տարիքով մեծերի համար։[124]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лим использовал маленькую фигурку Фраганна в своих ритуалах и одевал её на свою талию во время секса. Два основных источника дают разные имена этого идола. Джон называл его Прагнган; а Нараянан, цитируя полицейские отчёты, называл его Фраганн.
  2. Курс обмена валют 2,11 извлечён на основе средних обменных курсов за 12 месяцев 1981 года[33].
  3. Она твёрдо верила в реальность фокуса и в способности Лима, пока Тан не открыла ей секрет трюка во время допроса в полицейском участке[44].
  4. Оба врача понесли наказания за свои действия. Сингапурский медицинский совет в 1990 году исключил Йео из медицинского реестра, а Ан три месяца не мог заниматься медицинской практикой[71]. Йео, однако, успешно восстановился в следующем году[72].
  5. Тайный совет вынес аналогичное решение в пересмотре дела Уолтона против Королевы об убийстве 1989 года в Великобритании[103].
  6. Для сравнения, в 1996 году кассовые сборы комедии «Армейское изумление» составили $ 500000 (289017 долл. США) в течение первых четырёх дней[118]. Ставка обмена валют 1,73 рассчитана на основе средних обменных курсов за 12 месяцев 1991 года[33].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sit I Confess, 1989, xiii
  2. Sit Was Adrian Lim Mad?, 1989, xiii
  3. John, 1989, էջեր 187, 202
  4. 4,0 4,1 Yap, 1995
  5. DeBernardi, 2006, էջեր 1—14
  6. Thung, 1977, էջ 229
  7. Trocki, 2006, էջ 146
  8. Thung, 1977, էջեր 231—232
  9. Rowen, 1998, էջեր 116—117
  10. Quah, 1987, էջ 49
  11. Naren, 2000, էջ 24
  12. John, 1989, էջ 9
  13. John, 1989, էջեր 2—3
  14. Narayanan, 1989, էջեր 166—167
  15. John, 1989, էջեր 7—8
  16. Narayanan, 1989, էջ 9
  17. John, 1989, էջ 8
  18. 18,0 18,1 John, 1989, էջ 10
  19. John, 1989, էջ 162
  20. 20,0 20,1 Narayanan, 1989, էջ 80
  21. 21,0 21,1 John, 1989, էջեր 17—19
  22. John, 1989, էջեր 18, 34
  23. Narayanan, 1989, էջեր 86, 89
  24. Narayanan, 1989, էջեր 30—31
  25. John, 1989, էջեր 19—20
  26. Narayanan, 1989, էջեր 46—47
  27. Kok, 1990, էջ 70
  28. John, 1989, էջ 28
  29. John, 1989, էջեր 26—27
  30. John, 1989, էջեր 29—31
  31. Narayanan, 1989, էջեր 113—114
  32. John, 1989, էջեր 33—35
  33. 33,0 33,1 «Singapore Dollar Currency Exchange Rate Forecast». forecast-chart.com. January 27, 2014.
  34. John, 1989, էջ 37
  35. 35,0 35,1 John, 1989, էջ 36
  36. John, 1989, էջ 32
  37. John, 1989, էջ 34
  38. John, 1989, էջեր 170—171
  39. John, 1989, էջ 171
  40. John, 1989, էջ 186
  41. John, 1989, էջեր 40—41
  42. John, 1989, էջեր 37—38
  43. John, 1989, էջեր 40—42
  44. John, 1989, էջ 196
  45. John, 1989, էջեր 43—45
  46. John, 1989, էջեր 46—48
  47. Narayanan, 1989, էջ 111
  48. 48,0 48,1 48,2 John, 1989, էջ 48
  49. Kok, 1990, էջ 44
  50. Narayanan, 1989, էջ 6
  51. John, 1989, էջ 49
  52. John, 1989, էջ 61
  53. Narayanan, 1989, էջ 45
  54. John, 1989, էջ 94
  55. John, 1989, էջեր 92—94
  56. John, 1989, էջեր 95—97
  57. John, 1989, էջեր 51—52
  58. John, 1989, էջ 52
  59. Tan, October 1997
  60. John, 1989, էջեր 53—54
  61. John, 1989, էջ 55
  62. Narayanan, 1989, էջ 28
  63. John, 1989, էջ 67
  64. John, 1989, էջ 56
  65. John, 1989, էջ 51
  66. 66,0 66,1 John, 1989, էջ 117
  67. 67,0 67,1 John, 1989, էջ 127
  68. Narayanan, 1989, էջ 155
  69. Tan, April 1997
  70. John, 1989, էջեր 107—116
  71. Fernandez, 1990
  72. Lim, 1991
  73. John, 1989, էջեր 61—70
  74. John, 1989, էջ 198
  75. John, 1989, էջեր 56—60
  76. 76,0 76,1 John, 1989, էջ 121
  77. John, 1989, էջեր 132—133, 154-156
  78. John, 1989, էջ 155
  79. John, 1989, էջ 157—158
  80. John, 1989, էջեր 168, 198
  81. John, 1989, էջեր 164—165, 203
  82. John, 1989, էջեր 180—181
  83. John, 1989, էջ 202—203
  84. John, 1989, էջ 208
  85. Kok, 1990, էջ 71
  86. John, 1989, էջ 204
  87. 87,0 87,1 87,2 Kok, 1990, էջ 72
  88. John, 1989, էջ 209
  89. 89,0 89,1 Kok, 1990, էջ 73
  90. 90,0 90,1 Kok, 1990, էջ 45
  91. John, 1989, էջ 202
  92. John, 1989, էջ 217
  93. 93,0 93,1 John, 1989, էջ 218
  94. 94,0 94,1 John, 1989, էջ 219
  95. John, 1989, էջեր 224—225
  96. Kok, 1990, էջ 53
  97. 97,0 97,1 John, 1989, էջ 225
  98. Kok, 1990, էջ 94
  99. John, 1989, էջ 226
  100. John, 1989, էջ 227
  101. 101,0 101,1 John, 1989, էջ 228
  102. Kok, 1990, էջեր 73—74
  103. Kok, 1990, էջ 74
  104. Davie, 1989
  105. Narayanan, 1989, էջեր 14—15
  106. Narayanan, 1989, էջ 14
  107. John, 1989, էջ 229
  108. John, 1989, էջեր 116—118
  109. Khor, September 1989
  110. Khor, October 1989
  111. Tan, 1998
  112. Yaw, 1991
  113. Davidson, 1990
  114. Low, 1998
  115. Vijayan, 2002
  116. 116,0 116,1 Uhde, 2000, էջեր 109—110
  117. Uhde, 2000, էջ 110
  118. Uhde, 2000, էջ 114
  119. Guneratne, 2003, էջ 172
  120. Millet, 2006, էջ 96
  121. Uhde, 2000, էջ 115
  122. Lee, June 1996
  123. Lee, May 1996
  124. Tan, 2002

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]