Մասնակից:Arevik Abroyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

https://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B6%D0%B0%D1%81%D1%82%D0%B8%D0%BD_%D0%91%D0%B8%D0%B1%D0%B5%D1%80:_%D0%9D%D0%B8%D0%BA%D0%BE%D0%B3%D0%B4%D0%B0_%D0%BD%D0%B5_%D0%B3%D0%BE%D0%B2%D0%BE%D1%80%D0%B8_%D0%BD%D0%B8%D0%BA%D0%BE%D0%B3%D0%B4%D0%B0

Arevik Abroyan/Ավազարկղ

«Ջասթին Բիբեր: Երբեք մի ասա երբեք» (անգլ.՝ Justin Bieber: Never Say Never), ամերիկյան երաժշտական և փաստագրական ֆիլմ՝ նվիրված երգիչ Ջասթին Բիբերի կյանքին ու գործունեությանը: Այն նկարահանվել է 2011 թվականին որպես եռաչափ փաստագրական ֆիլմ: Միացյալ Նահանգներում և Կանադայում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 11-ին[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նվիրված էր փոփ աստղ Ջասթին Բիբերին: Այն պատմում է Ջասթինի կյանքի 10 օրվա մասին, որոնք նախորդում էին Մեդիսոն Սքուեր Գարդենում ելույթին: Այդ համերգը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 31-ին: Տոմսերը վաճառվել են 22 րոպեում:

Ֆիլմում ներկայացված է նաև Բիբերի այցելությունն իր հայրենի քաղաքը՝ Կանադայի շրջագայության ժամանակ: Այդտեղ երգիչը վնասում է ձայնը և հետաձգում Սիրաքյուսում կայանալիք համերգը: Նրան արգելված էր մի քանի օր խոսել, որպեսզի ձայնը բավարար չափով վերականգնվեր Մեդիսոն Սքուեր Գարդենում կայանալիք համերգի համար:

Ֆիլմի մեջ կան պատմություններ և հին տեսանյութեր Բիբերի մանկությունից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV 2011 կինոմրցանակաբաշխության ժամանակ՝ հունիսի 5-ին ֆիլմը հաղթել է «Ամենախելագար դրվագ»[2] անվանակարգում:

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ֆիլմի արձագանքները հակասական են: Ըստ Rotten Tomatoes-ի այն 101 քննադատի կողմից հավաքել է 64% (միջին միավորով 5.8՝ 10 հնարավորից)[3]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ֆիլմը դարձել է ամենաեկամտաբեր համերգային ֆիլմը սկսած 1984 թվականից[4] և երրորդը (1982 թվականից սկսած) որպես ամենաշատ եկամուտ ապահոված փաստագրական ֆիլմ[5]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Release dates for Justin Bieber: Never Say Never». IMDb. Արխիվացված է օրիգինալից 2012-09-18-ին. Վերցված է 2012-04-03-ին.(անգլ.)
  2. «Эксклюзивная трансляция Премии MTV Movie Awards на канале MTV Россия». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012-09-18-ին. Վերցված է 2012-04-15-ին.
  3. «Justin Bieber: Never Say Never (2011)». Rotten Tomatoes. Վերցված է 2012-04-15-ին.(անգլ.)
  4. «Box Office Mojo: Music Concert». Արխիվացված է օրիգինալից 2012-09-18-ին. Վերցված է 2012-04-15-ին.(անգլ.)
  5. «Box Office Mojo: Documentary». Արխիվացված է օրիգինալից 2012-09-18-ին. Վերցված է 2012-04-15-ին.(անգլ.)