Բնակչությունը 23 361 մարդ (2008 թվական), բնակչության խտությունը կազմում է 1071 մարդ/կմ²։ Ընդգրկում է 22կմ² տարածք։ Փոստային ինդեքսը՝ 20013։ Հեռախոսայիին կեդը՝ 02։
Քաղաքի հովանավորներն են՝ սուրբ Մարտին Տուրսկին, տոնը նշվում է նոյեմբերի 11-ին, Ռոխը, տոնը նշվում է օգոստոսի 16-ին, և Սուրբ Վլասը, տոնը նշվում է փետրվարի 3-ին։
Մինչև ք.ա. 222 թվականը՝ հռոմեացների այստեղ հայտնվելուց առաջ, Մաջենտեյի տարածքում ապրել են կելտական հին ցեղեր՝ Ինսուբրերը։ Կոմունայի ժամանակակից անվանումը ակնհայտորեն ծագել է լատիներեն castrum Maxentiae, որը թարգմանաբար նշանակում է Մակսենցիի ճամբար։ 1398 թվականին Միլանի հերցոգ Ջանգալեցո Վիսկոնտին տարածքը փոխանցում է Մաջենտայի մոնարխներին։
Համաշխարհային ճանաչում ստացել է 1859 թվականին տեղ ունեցած Մաջենտայի մեծ ճակատամարտից հետո։