Մանուշակ կովկասյան
Մանուշակ կովկասյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Մանուշակազգիներ (Violaceae) |
Ցեղ | Մանուշակ (Viola) |
Տեսակ | Մանուշակ կովկասյան (V. caucasica) |
Միջազգային անվանում | |
Viola caucasica |
Մանուշակ կովկասյան (լատին․՝ Viola caucasica), մանուշակազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]5-10 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները կլորավուն են, հիմքում՝ խորը փորվածքով, կոթունավոր։ Վառ դեղին ծաղիկները ցողունների վրա 1-2-ական են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Խուստուփ լեռնագագաթում։ Աճում է նաև Մեծ Կովկասում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2800-3100 մ բարձրությունների վրա, ժայռերի տակ, խոնավ քարաթափվածքային լանջերին։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Խուստուփ լեռնագագաթի վրա[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուշակ կովկասյան» հոդվածին։ |
|
|