1923—1925 թվականներին՝ ԻԿԿ ԿԿ անդամ, ղեկավարել է փոստային բանվորների արհմիությունը։ 1925—1935 թվականներին եղել է տարագրության մեջ։ Ընտրվել է Կոմինտերնի և Պրոֆինտերնի ԳԿ անդամ։ 1935 թվականին, անլեգալ, վերադարձել է Ինդոնեզիա և ղեկավարել ընդհատակում կուսակցության կենտրոնական ղեկավարության վերաստեղծման գործը։ 1936 թվականին հեռացել է երկրից։ 1938—193 թթ. ապրել է Բելգիայում, 1939—1941 թթ. գտնվել է Ֆրանսիայում՝ համակենտրոնացման ճամբարում։ 1948 թվականին նորից վերադարձել է Ինդոնեզիա։ ԻԿԿ օգոստոսյան կոնֆերանսը (1948) ընդունել է Մուսոյի մշակած «Նոր ուղի Ինդոնեզիայի Հանրապետության համար» բանաձևը։ 1948 թվականի սեպտեմբերին ընտրվել է ԻԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 90)։