Մանովար Մուսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանովար Մուսո
Musso.jpg
Ծնվել էօգոստոսի 12, 1898(1898-08-12)
ԾննդավայրKediri, East Java, Ճավա, Ինդոնեզիա
Մահացել էհոկտեմբերի 31, 1948(1948-10-31)[1] (50 տարեկանում)
Մահվան վայրՄադիուն, East Java, Ճավա, Ինդոնեզիա
ՔաղաքացիությունFlag of Indonesia.svg Ինդոնեզիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Քաղաքական կուսակցությունCommunist Party of Indonesia?
Manovar Musso Վիքիպահեստում

Մուսո Մանովար (1898—1948), Ինդոնեզիայի բանվորական և կոմունիստական շարժման գործիչ։ Ինդոնեզիայի կոմկուսի (ԻԿԿ) անդամ 1923 թվականից։ 1923—1925 թթ. ԻԿԿ ԿԿ անդամ, ղեկավարել է փոստային բանվորների արհմիությունը։ 1925—1935 թթ. եղել է տարագրության մեջ։ Ընտրվել է Կոմինտերնի և Պրոֆինտերնի ԳԿ անդամ։ 1935 թ., անլեգալ, վերադարձել է Ինդոնեզիա և ղեկավարել ընդհատակում կուսակցության կենտրոնական ղեկավարության վերաստեղծման գործը։ 1936 թվականին ստիպված հեռացել է երկրից։ 1938—193 թթ. ապրել է Բելգիայում, 1939—1941 թթ. գտնվել է Ֆրանսիայում՝ համակենտրոնացման ճամբարում։ 1948 թվականին նորից վերադարձել է Ինդոնեզիա։ ԻԿԿ օգոստոսյան կոնֆերանսը (1948) ընդունել է Մուսոյի մշակած «Նոր ուղի Ինդոնեզիայի Հանրապետության համար» բանաձևը։ 1948 թվականի սեպտեմբերին ընտրվել է ԻԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար։ Սպանվել է Մադիունյան դեպքերի (հակակառավարական ելույթ) ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 90 CC-BY-SA-icon-80x15.png