Մանշուկ Մամետովա
Մանշուկ Մամետովա | |
---|---|
Мәншүк Жиенғалиқызы Мәметова | |
հոկտեմբերի 23, 1922 - հոկտեմբերի 15, 1943 (20 տարեկան) | |
Ծննդավայր | Zhiekkum |
Մահվան վայր | Նևել, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | |
Զորատեսակ | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և հետևազոր |
Ծառայության տարիներ | 1942-1943 |
Կոչում | ավագ սերժանտ |
Զորամաս | 100-րդ հրաձգային բրիգադ |
Պաշտոն | գնդացրորդ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Մանշուկ (Մանսիա) Ժիենգալիևնա Մամետովա (ղազ.՝ Мәншүк Жиенғалиқызы Мәметова, հոկտեմբերի 23, 1922, Zhiekkum - հոկտեմբերի 15, 1943, Նևել, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Կալինինի ռազմաճակատի 100-րդ հրաձգային բրիգադի գնդացրորդ, գվարդիայի շտաբի պետ։ Խորհրդային Միության Հերոսի կոչման արժանացած առաջին ղազախ կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 23-ին ներկայիս Ղազախստանի Ուրալի մարզի Ուրդինի շրջանի Ժիեկկում գյուղում[1]։ Ղազախուհի է[1]։ Մանշուկի ծնողները շատ շուտ են մահացել, և հնգամյա աղջկան որդեգրել է մորաքույրը՝ Ամինա Մամետովան։ Մանկությունն անցել է Ալմա-Աթայում։ Մանշուկի իսկական անունը Մանսիա էր։ Փոքր ժամանակ Ամինան նրան փաղաքշորեն անվանում էր «Моншағым», բայց քանի որ Մանշուկը փոքր էր, չէր կարողանում արտաբերել «Моншақ» բառը, նա արտասանում էր «Մանչուկ»։ Այդ ժամանակից ի վեր նա նամակներում ստորագրում էր Մանչուկ։
Նախքան Հայրենական մեծ պատերազմն ավարտել է բանվորական ֆակուլտետը, բժշկական ինստիտուտի 2 կուրսերը։ Ղազախստանի ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների ապարատում աշխատել է որպես Ժողկոմի քարտուղար։
Կարմիր բանակում ծառայել է 1942 թվականի սեպտեմբերից, եղել է Ղազախստանի 100-րդ հրաձգային բրիգադի շտաբի գրագիր (1943 թվականի դեկտեմբերի 8-ին վերածվել է 1-ին հրաձգային դիվիզիայի։ Հետագայում դիվիզիան պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, Մանշուկին շնորհվել է «Брестская» պատվավոր կոչումը), այնուհետև՝ բուժքույր։ Ռազմաճակատում ավարտել է գնդացրորդի դասընթացը և նշանակվել զորամասի գնդացրային հաշվարկի առաջին համարը։
1943 թվականի հոկտեմբերի 5-ին Նևել քաղաքի ազատագրման համար մղվող ծանր մարտերում (Նևելի հարձակողական օպերացիա) գերիշխող բարձրության պաշտպանության ժամանակ հրաձգային հաշվարկի անդամներից կենդանի էր մնացել միայն Մանշուկը։ Ռումբի բեկորից գլուխը ծանր վիրավոր լինելով՝ ոչնչացրել է թշնամու 70 զինվորի և մահացել հերոսական մահով։
Թաղված է Նևելում։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1944 թվականի մարտի 1-ի հրամանով գվարդիայի ավագ սերժանտ Մանշուկ Ժիենգալիևնա Մամետովան հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման[2]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 թվականին ռեժիսոր Մաջիտ Բեգալինը Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկու սցենարի հիման վրա նկարահանել է «Երգ Մանշուկի մասին» ֆիլմը։ Մանշուկի դերում նկարահանվել է Նատալյա Արինբասարովան։
- Շիմկենտ քաղաքում Մանշուկ Մամետովայի անունով է կոչվել № 35 դպրոցը, իսկ Ալմա-Աթայում՝ № 28 տեխնիկական լիցեյը։
- Ալմա-Աթայում Մանշուկ Մամետովայի անունով է կոչվել կենտրոնական փողոցներից մեկը, իսկ Կենտրոնական զբոսայգում տեղադրվել է պատերազմի ղազախ հերոսների՝ մանշուկ Մամետովայի և Ալիյա Մոլդագուլովայի բրոնզե զույգ արձանը։
- Նևելում 1978 թվականից տեղադրված է արձան և նրա պատվին անվանակոչվել է փողոց։ 2010 թվականի մայիսի 1-ին հուշարձանը թարմացվել է[3]։
- Ուրալսկում (Ղազախստան) Մ․ Մամետովայի անվան հրապարակում տեղադրվել է նրա արձանը։
- Ուրալսկի (Ղազախստան) Սարայշիկ փողոցում գտնվում է Մ․ Մամետովայի տուն-թանգարանը («Մ․ Մամետովայի անվան թանգարան» պետական հաստատություն)[4]։ Ուրալսկի թանգարանի հիման վրա 2010 թվականին բացվել է Մանշուկի թանգարանը Ակտոբեում[5]։
- Աստանայում միակ կարի ֆաբրիկան կրում է լեգենդար գնդացրորդ Մանշուկ Մամետովայի անունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.warheroes.ru/hero/hero.asp?Hero_id=288
- ↑ Наградные документы в электронном банке документов «Подвиг Народа» (архивные материалы ЦАМО, ф. 33, оп. 686043, д. 21, л. 1—11).
- ↑ В Невеле открыли обновлённый памятник защитнице города Маншук Маметовой.
- ↑ Кайнеденова А. Украденными из музея экспонатами Маншук Маметова никогда не пользовалась Արխիվացված 2016-02-20 Wayback Machine // Мой Город, Май 22, 2014.
- ↑ Сариева Б. Музей Маншук // Актюбинский вестник, 13 мая 2010.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маметова Маншук Жиенгалиевна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — С. 31. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2
- Чечеткина О. Батыр Маншук // Героини. Вып. I. (Очерки о женщинах — Героях Советского Союза). — М.: Политиздат, 1969.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զրույց Մանշուկի հետ.
- Классный час о Маншук Маметовой Արխիվացված 2008-05-13 Wayback Machine.
- Փոստային նամականիշ Մանշուկ Մամետովայի նկարով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանշուկ Մամետովա» հոդվածին։ |
|