Ալիյա Մոլդագուլովա
Ալիյա Մոլդագուլովա | |
---|---|
ղազ.՝ Әлия Нұрмұхамедқызы Молдағұлова | |
հոկտեմբերի 25, 1925 - հունվարի 14, 1944 (18 տարեկան) | |
Ծննդավայր | Bulak |
Մահվան վայր | Nasva, Նովոսոկոլնիչեսկի շրջան, Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Q124053980? |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Կոչում | Եֆրեյտոր |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Q4130486? և Central Women's Sniper Training School? |
Պարգևներ |
Ալիյա Նուրմուհամետքուզու Մոլդագուլովա (ղազ.՝ Әлия Нұрмұхамедқызы Молдағұлова, հոկտեմբերի 25, 1925, Bulak - հունվարի 14, 1944, Nasva, Նովոսոկոլնիչեսկի շրջան, Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական դիպուկահար, ով արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման 1944 թվականի հունվարի 14-ին ստացած վերքերից մահանալուց հետո։
Քաղաքացիական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլդագուլովան ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 25-ին Ղազախստանի Բուլակ բնակավայրում։ Նա կորցրել է իր ծնողներին մանուկ հասակում և ապրել է իր քեռու հետ Ալմա-Աթայում։ 1935 թվականին նա տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ քեռին ընդունվել է Ռազմական-տրանսպորտային ակադեմիա։ 1939 թվականի աշնանը՝ 14 տարեկան հասակում, նա ուղարկվել է մանկատուն, որտեղից տարհանվել է պատերազմի սկզբին՝ 1942 թվականին, Լադոգա լճով։ Վյատկայի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ հոկտեմբերի 1-ին, ընդունվել է Ռիբինսկի ավիատեխնիկական դպրոց[2]։
Ռազմական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիբինսկի ավիատեխնիկական դպրոցում 3 ամիս սովորելուց հետո Ալիյա Մոլդագուլովան դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն ուղարկել Կարմիր բանակ։ 1943 թվականի մայիսին ընդունվել է Դիպուկահարների նախապատրաստման կանանց կենտրոնական դպրոց, որտեղ անցել է պատրաստություն պատերազմ մեկնելու համար։ Հուլիսին ավարտելուց և զինվորական երդումը տալուց հետո նա ընդգրկվել է 54-րդ հրաձգային բրիգադում իր մի շարք ընկերների հետ, որոնց հետ սովորել էր կենտրոնում։
1944 թվականի հունվարին նրա բրիգադը դարանակալել է գերմանացիներին Նովոսոկոլնիկի-Դնո երկաթգծի մոտ։ Ավելի ուշ նա հասկացել է, որ հրամանատարը կորել է, և իր վրա է վերցրել նրա պարտականությունները։ Թոքերի ամբողջ ուժով նա գոռացել է՝ «Եղբայրնե՜ր, զինվորնե՜ր, իմ հետևից», և ամբողջ գումարտակը նետվել է գերմանական խրամատները։ 1944 թվականի հունվարի 14-ին Մոլդագուլովան մարտում վնասվել է արկի պայթյունից, սակայն բեկորը դիպել է միայն նրա ձեռքին։ Չնայած վնասվածքին՝ նա շարունակել է կռվել թշնամու դեմ մինչև մահացու վիրավորվելը։ Նույն օրը նա մահացել է ստացված վնասվածքներից՝ հասցնելով նամակ գրել քրոջը։ 1944 թվականի հունիսի 4-ին հետմահու արժանացել է Սովետական Միության հերոս կոչման և պարգևատրվել Լենինի շքանշանով[3][4]։ Թաղվել է եղբայրական գերեզմանում Մոնակովոյում (Պսկով)[5]։
Իր ողջ կարիերայի ընթացքում Ալիյա Մոլդագուլովան սպանել է թշնամու 91 զինվոր[6]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 թվականի մայիս 9-ին, երբ նշվել է 2-րդ համաշխարհային պատերազմն ավարտելու 50-ամյակը, Ղազախստանը թողարկել է Ալիյա Մոլդագուլովային նվիրված նամականիշ[7]։
- 1997 թվականին Մոլդագուլովային նվիրված հուշարձան է կանգնեցվել Աստանայի հրապարակում[8]։
-
1975 թվականի Խորհրդային ծրար՝ նվիրված Մոլդագուլովային
-
1995 թվականի Ղազախստանում թողարկված նամականիշ՝ նվիրված Մոլդագուլովային
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie150021989/
- ↑ «Молдагулова Алия Нурмухамбетовна». www.warheroes.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Наградной лист в электронном банке документов «Подвиг народа» (архивные материалы ЦАМО, ф. 33, оп. 793756, д. 32, л. 99—101).
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР в электронном банке документов «Подвиг народа» (архивные материалы ЦАМО, ф. 33, оп. 686043, д. 50, л. 1).
- ↑ «Aliya Moldagulova». 2012 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Sakaida, Henry (2012 թ․ ապրիլի 20). Heroines of the Soviet Union 1941–45 (անգլերեն). Bloomsbury Publishing. ISBN 9781780966922.
- ↑ «Aliya Moldagulova stamp». Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Attractions of Almaty». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Молдагулова Алия Нурмухамбетовна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2. — С. 105.
- Смородкин С. Алия // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. — Вып. 1. — М.: Политиздат, 1969. — 447 с.
- Кирсанов Н. А. Место назначения — фронт / Н. А. Кирсанов; Акад. наук СССР; отв. ред. П. Ф. Исаков. — М.: Наука, 1978. — 119 с.: ил. — Содерж.: [Центральная школа инструкторов-снайперов под Москвой в Вешняках и слушательница их, Герой Советского Союза Алия Молдагулова]. — С. 98—101.
- Дементьева М. Спустя много лет // Крестьянка. — 1983. — № 5. — С. 30: фот.
- Попенко Ф. Алия // Военные знания. — 1983. — № 12. — С. 6—7: фот.
- Никифорова Е. Краткая справка о Центральной женской снайперской школе Главного Управления Всеобуча НКО СССР // Алия: док., воспоминания, ст., очерки и др. док. материалы о герое Совет. Союза А. Молдагуловой / Сост. С. Аскаров. — Алма-Ата: Жалын, 1985. — С. 34—41.
- Уральский Н. На берегах Ловати // Девушка из Легенды / Сост. Г. И. Нечунаев. — Алма-Ата: Казахстан, 1989. — С. 23—39.
- Герои огненных лет. Книга 7. — М.: Московский рабочий, 1984. — С. 291—297.
- Героини. — Вып. 1. — М.: Политиздат, 1969. — С. 423—432.
- Евстигнеев Г. Гнев ваш громом прогремит // Снайперы / Е. Никифорова, Г. Евстигнеев. — М.: Молодая гвардия, 1976. — 158 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիյա Մոլդագուլովա» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Հունվարի 14 մահեր
- 1944 մահեր
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ղազախ ռազմական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Անձինք նամականիշերի վրա
- Կանայք Երկրորդ համաշխարհային պատերազմում
- Խորհրդային ռազմական գործիչներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ