Jump to content

Մանդելա (ֆիլմ, 1996)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանդելա
անգլ.՝ Mandela
Երկիր ՀԱՀ
 ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ[1]
Թվական1996
Լեզուանգլերեն
ՌեժիսորAngus Gibson? և Jo Menell?[1]
ՊրոդյուսերՋոնաթան Դեմմի
Սցենարի հեղինակBo Widerberg?
ԵրաժշտությունHugh Masekela?
ՄոնտաժAndy Keir?
Տևողություն118 րոպե

«Մանդելա» (անգլ.՝ Mandela, նախ՝ «Մանդելա։ Աֆրիկայի որդին, Ազգի հայրը», անգլ.՝ Mandela: Son of Africa, Father of a Nation), 1996 թվականի վավերագրական-կենսագրական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսորներ Էնգուս Գիբսոնի և Ջո Մանելլի կողմից[2]։

«Վայելեք այս ֆիլմը՝ իմանալով, որ այստեղ պատկերված հաղթանակը եղել է հազարավոր հարավաֆրիկացիների անթիվ զոհերի արդյունք, որոնք հավատում էին արդարությանը բոլորի համար»,— Նելսոն Մանդելա[3]

Էթնիկական տեսանկյունից միատարր Հարավաֆրիկյան Հանրապետության ժողովրդավարական կերպով ընտրված առաջին նախագահ Նելսոն Մանդելայի պաշտոնական ֆիլմ-կենսագրությունը ներկայացնում է տեսարաններ նրա մանկությունից, նրա ընտանիքի կյանքից, կրթությունից, նրա առաջին քայլերը որպես փաստաբան և քաղաքական գործիչ, ինչպես նաև նրա երկարատև պայքարը հանուն Հարավաֆրիկյան Հանրապետությունում բոլոր ռասաների և տարբեր էթնիկական խմբերի, այդ թվում նաև իրենց համոզմունքների համար Ռոբեն Այլենդում բանտարկված մարդկանց ազատության։ Ազատություն ստանալուց հետո Մանդելան սափրվում է հյուրանոցի իր համարում և ընտրում փողկապ երդման արարողությանը մասնակցելու համար[4]։ Ֆիլմն ավարտվում է մավան մասին համառոտ մտքերով, որի մեջ հոգնած, բայց իր ամբողջ կյանքի գործն իրականացրած Մանդելան տեսնում է այն, ինչ որ ինքը կոչել է «հավերժության քուն»[5]։

Փաստավավերագրական կադրերից բացի 200 ժամանոց նկարահանումներից[6] ֆիլմում ներառվել են հարցազրույցներ ՀԱՀ պետական նախագահ Ֆրեդերիկ Վիլլեմ դե Քլերկի, ՀԱՀ գործող նախագահ Նելսոն Մանդելայի, նրա կնոջ՝ Վիննի Մանդելայի, ինչպես նաև Աֆրիկաներների դիմադրության շարժման առաջնորդ Էժեն Նեյ Տերբլանշի հետ։

Պաշտոնական սաունդթրեքը՝ «Mandela, Son of Africa, Father of a Nation: The Essential Music of South Africa», որ ներառում է 13 ստեղծագործություն, թողարկվել է 1997 թվականի հունվարի 14-ին և կազմված է ինչպես աֆրիկյան ժողովրդական երգերից ու 1950-ական թվականների հիթերից, այնպես էլ բողոքի երգերից ու նոր ստեղծագործություններից[7]։ Ջիմ Թրագեզերը, նշելով, որ սաունդթրեքը ներառում է առաջին հերթին պարային երաժշտություն, ինչպես նաև այն, որ «չնայած բոլոր հետապնդումներին, ռասիզմին, բռնությանը՝ Նելսոն Մանդելան կյանքի մաքուր ուրախությամբ լի մարդ է», հայտարարել է, թե «մոռացեք ամեն ինչի մասին։ Բարձրացրեք ձայնը, դեն նետեք կոշիկներն ու պարեք»[8]։

# Անվանում Տևողություն
1. «Robben Island Ambiance»   0:30
2. «Father of Our Nation»   3:30
3. «Childhood»   1:36
4. «Sip N' Fly»   4:11
5. «In the Quenue»   2:15
6. «Yiyo Le»   2:37
7. «Pula Kgosi Seretse»   2:53
8. «Ndenzeni Na? (What Have I Done?)»   2:16
9. «Vuka Vuka (Get up, Get Up)»   2:30
10. «De Makeba»   2:46
11. «Lalelani»   2:50
12. «Mandela-Madiba»   0:57
13. «Toyi Toyi Mix»   2:30

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ Կատեգորիա Ներկայացված Արդյունք
Վավերագրական ֆիլմերի միջազգային ասոցիացիա[9] Պարե Լորենցի մրցանակ Ջոնաթան Ջեմմի, Ջո Մանելլ, Էդվարդ Սաքսոն Հաղթանակ
Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն «Արծաթե սայր» ֆիլմ-կենսագրության համար Էնգուս Գիբսոն, Ջո Մանելլ Հաղթանակ
«Օսկար» մրցանակ[10] Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ Էնգուս Գիբսոն, Ջո Մանելլ Առաջադրված

Նելսոն Մանդելայի միջազգային օրը՝ 2010 թվականի հուլիսի 18, առաջին անգամ նշվել է հուլիսի 15-ին Նյու Յորքում՝ Միացյալ ազգերի կազմակերպության շտաբ-բնակարանում 600 մարդու համար տվյալ ֆիլմի ցուցադրությամբ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0116980/
  2. «List of Documentaries and Movies on Nelson Mandela With Details». Movies of Hollywood. 6 декабря 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 31 июля 2014-ին.
  3. «Mandela: Son of Africa, Father of a Nation». Palm Pictures. Վերցված է 31 июля 2014-ին.
  4. «Mandela: Son of Africa, Father of a Nation». Սոնոմի համալսարան. 18 апреля 2014. Վերցված է 31 июля 2014-ին.
  5. «Mandela (1996). A Life Journey From Hut to Presidency». The New York Times. Վերցված է 31 июля 2014-ին.
  6. «Nelson Mandela's influence in movies». USA Today. 6 декабря 2013. Վերցված է 31 июля 2014-ին.
  7. «Mandela, Son of Africa, Father of a Nation: The Essential Music of South Africa». Allmusic. Վերցված է 31 июля 2014-ին.
  8. «History to dance to». Trageser.com. 24 января 1997. Վերցված է 31 июля 2014-ին.
  9. «THE FILMS OF PARE LORENTZ». International Documentary Association. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 31 июля 2014-ին.
  10. «The 69th Academy Awards (1997) Nominees and Winners». Academy of Motion Picture Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 31 июля 2014-ին.
  11. «Nelson Mandela International Day». ՄԱԿ. Август 2010. Վերցված է 31 июля 2014-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]