Ռոնդայի հայրը` Դևիդը, ունի իտալական ծագում[3],, իսկ մայրը` Վիկին, մեքսիկական։ Նա ընտանիքում միջնեկ երեխան է, ունի ավագ քույր` Ալեսանդրան և փոքր եղբայր` Քևինը։ 2011 թվականին նա ստացել է բազմաթիվ դերեր, օրինակ, Կամիլոյի դերը La fuerza del destino ֆիլմում։ Նա նկարահանվել է նաև «La Noche del Pirata» և «Bacalar» գեղարվեստական ֆիլմերում` մարմնավորելով Դանիի և Սանդյագոյի դերերը։ Նա ավելի ճանաչված է Պոնչոյի դերով «Como dice el dicho» հեռուստասերիալում։ 2016 թվականից մարմնավորել է Սիմոն Ալվարեսի դերը «Ես Լունան եմ» լատինաամերկյան հեռուստասերիալում[4]։