Մայքլ Հյուզ
Մայքլ Հյուզ | |
---|---|
Ի ծնե անուն | Michael Hubert Hughes |
Մականուն | «Southside Slayer» |
Ծննդյան ամսաթիվ | 1956 |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Պատիժ | մահապատիժ |
Սպանություն | |
Զոհերի թիվ | առնվազն 7 |
Վիրավորների թիվ | 1986 թվականի հունվարի 22 - 1993 թվականի նոյեմբերի 19 |
Սպանության շրջան | Լոս Անջելես, Կալիֆոռնիա շրջան |
Սպանության եղանակ | խեղդում |
Դրդապատճառ | սեռական |
Ձերբակալության ամսաթիվ | 1993 թվականի դեկտեմբեր |
Մայքլ Հյուբերթ Հյուզ (անգլ.՝ Michael Hubert Hughes, 1956, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան, որը Լոս Անջելեսի շրջանի տարածքում 1986 թվականից մինչև 1993 թվականն առնվազն 7 սպանությունների շարք է իրականացրել, որը կոչվել է «Հարավային Լոս Անջելես»։ 1993 թվականին Հյուզը ձերբակալվել է չորս սպանությունների մեղադրանքով և 1998 թվականին դատապարտվել ցմահ ազատազրկման։ Ավելի ուշ Հյուզի մասնակցությունը ևս մի շարք սպանությունների կատարմանը ապացուցվել է ԴՆԹ-փորձաքննության արդյունքների հիման վրա[1]։ Հյուզը կասկածվել է ևս մի քանի սպանություն կատարելու մեջ։ Հյուզի զոհերի իրական թիվը հայտնի չէ, քանի որ 1980-ական և 1990-ական թվականներին Հարավային Լոս Անջելեսում սպանվել է ավելի քան 100 կին և գործել է միանգամից սերիական վեց մարդասպան[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Հյուզը ծնվել է 1956 թվականին Միչիգան նահանգի տարածքում[4]։ Մեծացել է սոցիալապես անապահով միջավայրում։ Վաղ մանկությունից վերապրել է երկու կրտսեր եղբայրների մահը։ Մայրը տառապել է հոգեկան խանգարմամբ, վարում էր մարգինալ ապրելակերպ և բռնություն է գործադրել Մայքլի նկատմամբ, որի շնորհիվ Հյուզը վաղ էր սկսել օգտագործել ալկոհոլային նյութեր և հակասոցիալության նշաններ ցուցաբերել[5]։ 1970-ական թվականների սկզբին Հյուզն իր քրոջ ու մոր հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգ, որից հետո 1974 թվականին հավաքագրվել է ԱՄՆ բանակ։ Նա ընդունվել է ռազմածովային նավատորմում և հաջորդ մի քանի տարիների ընթացքում ծառայել է Միչիգան, Կալիֆոռնիա և Մերիլենդ նահանգներում։
Բանակից ազատվելուց հետո Հյուզը մնացել է Կալիֆոռնիա նահանգում, որտեղ տարբեր տարիներին ապրել է Սան Դիեգոյում և Լոս Անջելես քաղաքի տարբեր շրջաններում։ Նա հետաքրքրվել է թմրամիջոցներով, շատ ժամանակ է անցկացրել սուտենյորների և մարմնավաճառների հասարակության մեջ և բազմիցս քրեական պատասխանատվության է ենթարկվել գողության, սեռական և բռնի հանցագործությունների համար։ Ունեցել է աշխատանքի տեղավորման և աշխատանքային կարգապահության հետ կապված խնդիրներ, ինչի պատճառով տարիներ շարունակ, ընդհուպ մինչև իր ձերբակալությունն ու բացահայտումը, փոխել է մի քանի մասնագիտություններ[6][7][8][9]։
Բացահայտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Հյուզը ձերբակալվել է 1993 թվականի դեկտեմբերին Կալվեր Սիթի քաղաքում՝ 26-ամյա Թերեզա Բալարդի, 38-ամյա Բրենդա Բրեդլիի, 33-ամյա Թերի Միլսի և 29-ամյա Ջեյմի Հարինգթոնի սպանության կասկածանքով։ Բոլոր զոհերը սպանվել են 1992 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 1993 թվականի նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում։ Խեղդվելուց հետո բոլոր զոհերի մարմինները Հյուզը նետել է Կալվեր Սիթի քազաքի կենտրոն՝ նրանց տալով նվաստացուցիչ կեցվածք։ Սպանությունների հետաքննության ընթացքում հայտնվել են Թերեզա Բալարդի սպանության վկաները, որոնք հայտարարել են, որ աղջկա անհետանալուց և մահվանից ոչ շատ առաջ տեսել են նրա խոսակցությունը Մայքլ Հյուզի հետ Գարդեն Գրով քաղաքում, որտեղ այդ պահին բնակվել է Հյուզը։ Մեկ այլ վկա, որը ծանոթ է կասկածյալի հետ, ոստիկանությանը հայտնել է, որ Հյուզին ճանաչել է այն պահին, երբ նա Հարինգթոնի դիակը տեղափոխել է գնորդի սայլակով՝ հետագա նետման համար։ Հյուզին ձերբակալելուց հետո նրա բնակարանում հայտնաբերվել են ապացույցներ, որոնք մերկացրել են նրան սպանությունների իրականացման մեջ, ինչի հիման վրա էլ նրան մեղադրանք է առաջադրվել[4][10][11]։
Հյուզի նկատմամբ դատավարությունը մի քանի տարով ձգձգվել է։ 1998 թվականին նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։ 2008 թվականի հունիսին Հյուզին մեղադրանք է ներկայացվել ևս 4 սպանության համար՝ ԴՆԹ փորձաքննության արդյունքների հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել 15-ամյա Իվոն Քոուլմենի, 15-ամյա Վերնա Ուիլյամսի, 30-ամյա Դիանա Ուիլսոնի և 32-ամյա Դեբորա Ջեքսոնի սպանության համար։ Բոլոր աղջիկները սպանվել են Հարավային Լոս Անջելեսում 1986-1993 թվականներին[12][13]։ 2011 թվականի նոյեմբերին՝ նոր դատավարության ընթացքում, Մայքլ Հյուզը մեղավոր է ճանաչվել Իվոն Քոուլմենի, Վեռնա Ուիլյամսի և Դեբորա Ջեքսոնի սպանությունների համար[14] և 2012 թվականի հունիսին դատապարտվել է մահապատժի։ Դիանայի սպանության դեպքում Ուիլսոն Հյուզը արդարացվել է[15]։ 2019 թվականի դրությամբ 63-ամյա Մայքլ Հյուզը շարունակում է սպասել Սան Քվենտին բանտի մահապատժի դատապարտվածների խցում իր դատավճռի կատարմանը[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Prisoner charged in 4 more murders. June 28, 2008».
- ↑ «Map: Serial killers in South L.A.Aug. 3, 2010».(չաշխատող հղում)
- ↑ «'It was a terrifying time' in South Central – THEN and NOW. Aug 4, 2010». Արխիվացված է օրիգինալից November 3, 2019-ին. Վերցված է October 30, 2020-ին.
- ↑ 4,0 4,1 «The Grim Sleeper: The Lost Women of South Central Авторы: Christine Pelisek». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Jurors recommend death for LA serial killer. DEC. 13, 2011».
- ↑ «Convict appears in court in cold-case killings. July 3, 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Serial killer: Michael Hughes. AUG. 3, 2010».
- ↑ «Prime Suspect in Slaying of 4 Prostitutes Identified. Dec, 10 1993».
- ↑ «Michael Hughes, Convicted Serial Killer, Tied to Four More Deaths. Oct. 26, 2011».
- ↑ «Prime Suspect in Slaying of 4 Prostitutes Identified. Dec, 10 1993».
- ↑ «Michael Hughes, Convicted Serial Killer, Tied to Four More Deaths. Oct. 26, 2011».
- ↑ «Convict appears in court in cold-case killings. July 3, 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Inmate accused of murder in deaths of four women over 7-year span. June 28, 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «L.A.'s "Southside Slayer" Michael Hughes convicted of three more murders. NOVEMBER 4, 2011».
- ↑ «South L.A. serial killer gets death sentence. June 23, 2012».
- ↑ «Inmate Name HUGHES, MICHAEL HUBERT CDCR Number P25039 Age 63 Admission Date 01/11/1999 Current Location San Quentin State Prison. 11.23.2019».(չաշխատող հղում)