Jump to content

Մայքլ Դոուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Դոուսոն
անգլ.՝ Michael Richard Dawson
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 18, 1983(1983-11-18)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Նորթալերտոն, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ
Համար 20
Պատանեկան կարիերա
1997-2001 Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2005 Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 83 (7)
2005-2014 Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր 236 (7)
2014-2018 Անգլիա Հալլ Սիթի 122 (8)
2018-ներկա Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 1 (0)
Ազգային հավաքական
2010-ներկա Անգլիա Անգլիա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 15, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 15, 2018

Մայքլ Ռիչարդ Դոուսոն (անգլ.՝ Michael Richard Dawson, նոյեմբերի 18, 1983(1983-11-18)[1], Նորթալերտոն, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի կազմում։

Դոուսոնը իր կարիերան սկսել է «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի կազմում, այնուհետև տեղափոխվել է լոնդոնյան «Տոտնհեմ»։ «Տոտենհեմ»-ի կազմում նա 2008 թվականին դարձել է Ֆուտբոլային լիգայի գավաթակիր։ 2009-10 մրցաշրջանի իր ելույթների շնորհիվ ընդգրկվել է ԱԱ 2010-ի Անգլիայի հավաքականի կազմում։

2014 թվականի օգոստոսին «Հալլ Սիթի»-ն գնել է Դոուսոնի տրանսֆերը։ 2014-15 մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստն օգնել է թիմին դառնալ Չեմպիոնշիպի հաղթող և վերադառնալ Պրեմիեր Լիգա։ 2018 թվականի մայիսին նա վերադարձել է հարազատ «Նոթինգհեմ Ֆորեստ»։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոթինգհեմ Ֆորեստ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Դոուսոնը 14 տարեկան հասակում միացել է «Նոթինգհեմ Ֆորեստ»-ին։ Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2002 թվականի պրիլի 1-ին՝ «Ուոլսոլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-2 հաշվով[2]։

2003 թվականի փետրվարին Դոուսոնը երկարաձգել է իր պայմանագիրը 5․5 տարով[3]։ 2002-03 մրցաշրջանի ընթացքում անգլիացի ֆուտբոլիստը հաստատվում է հիմնական կազմում և փոխարինում վետերան Դես Ուոլկերին[4]։ Այդ մրցաշրջանում «Ֆորեստ»-ը Առաջին դիվիզիոնում գրավում է 6-րդ տեղը և հնարավորություն ստանում մասնակցել փլեյ-օֆֆի խաղերին[5]։ «Ֆորեստ»-ը խաղաց «Շեֆիլդ Յունայթեդ»-ի հետ, սակայն Մայքլը ծնկի վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին[6][7]։ Առանց Դոուսոնի «Ֆորեստ»-ը պարտվեց ընդհանուր 5-4 հաշվով։

«Տոտենհեմ Հոտսպուր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հունվարի 31-ին Մայքլ Դոուսոնը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Տոտենհեմ Հոտսպուր»[8]։ Տրանսֆերն արժեցել է 8 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Դոուսոնը իր դեբյուտը նշել է 2005 թվականի ապրիլի 16-ին՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով[9]։

Լոնդոնյան թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2006 թվականի նոյեմբերի 5-ին՝ «Չելսի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Տոտենհեմ»-ի հաղթանակով[10]։ Դոուսոնը թիմի առաջին անգամ եղել է թիմի ավագի թևկապով Անգլիայի գավաթի 2006-07 մրցաշրջանի 1/4 եզրափակչի շրջանակներում կայացած «Չելսի»-ի դեմ խաղում[11]։ Ամբողջ այդ մրցաշրջանի ընթացքում անգլիացի ֆուտբոլիստն մասնակցել է 59 հանդիպման։

2007 թվականի մայիսի 11-ին նա երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2012 թվականը[12]։

2007-08 մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Անորտոսիս»-ի դեմ խաղում[13]։ Այդ խաղում անգլիական թիմը 6-1 հաշվով։ 2007 թվականի նոյեմբերին նա գոլի հեղինակ է դարձել «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում և փրկեց իր թիմին պարտությունից։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով[14]։ 2008 թվականին նա «Տոտենհեմ»-ի հետ դարձել է Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության հաղթող[15]։

2008 թվականի հոկտեմբերին երբ «Տոտենհեմ»-ը խաղում էր «Սթոք Սիթի»-ի հետ Վեդրան Չորլուկա 77-րդ րոպեին վնասվածք է ստանում։ Նրան փոխարինել է Մայքլ Դոուսոնը[16]։ 2009 թվականին «Տոտենհեմ»-ը նորից հայտնվում է Լիգայի գավաթի եզրափակչում և հանդիպում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ ավելացրած ժամանակում գրանցվել է 4-1 հաշիվ՝ ի օգուտ «Յունայթեդ»-ի[17]։ 2009 թվականի ապրիլին «Նյուքասլ Յունայթեդ»-ի դեմ խաղում Դոուսոնը վնասվածք է ստանում ևբաց թողնում մրցաշրջանի մնացած հատվածը[18]։

2010 թվականի հունվարի 27-ին Մայքլը լոնդոնյան ակումբի հետ կնքել է նոր 5-ամյա պայմանագիր[19]։ Մրցաշրջանի ընթացքում իր հիանալի խաղի շնորհիվ Դոուսոնը դարձել է «Տոտենհեմ»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ[20]։ Այդ մրցաշրջանում նրա դեմ խաղացած Կառլոս Տևեսը նրա մասին ասել է, որ Դոուսոնը լավագույն անգլիացի պաշտպանն է ում դեմ ինքը խաղացել է[21]։

2012-13 մրցաշրջանի սկզբում Մայքլը կարող էր պայմանագիր կնքել «Տոտենհեմ»-ի մրցակիս «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի հետ, որը ֆուտբոլիստի համար առաջարկում էր 7․5 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Սակայն տեղափոխությունը տեղի չի ունեցել Դոուսոնի անձնական խնդիրների պատճառով[22]։ Այս մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է 2013 թվականի հունվարի 1-ին՝ «Ռեդինգ ՖԱ»-ի դեմ խաղում[23]։

2014 թվականի օգոստոսի 26-ին 3․5 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց Մայքլ Դոուսոնը տեղափոխվել է «Հալլ Սիթի»[24]։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Նոր թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է օգոստոսի 31-ին՝ «Աստոն Վիլա»-ի դեմ խաղում։ 2014-15 մրցաշրջանի ընթացքում նա հաստատվել է թիմի հիմնական կազմում և 17 անգամ հանդես է եկել թիմի ավագի թևկապով։

2016 թվականի հոկտեմբերի 2-ին Դոուսոնը եղել է թիմի ավագը և գոլի հեղինակ է դարձել «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի դեմ տնային խաղում[25]։ 2015-16 մրցաշրջանի աղյուսակում «Հալլ Սիթի»-ին զբաղեցրել է 4-րդ տեղը[26] և հնարավորություն է ստացել վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Նրանք անցումային խաղերում մրցել են «Շեֆիլդ Ուեդնեսդեյ»-ի դեմ, և հաղթել 1-0 հաշվով[27]։

2016-17 մրցաշրջանի սկզբում Դոուսոնը «Մանսֆիլդ Թաուն»-ի ընկերական խաղում վնասվածք է ստացել, և ստիպված է եղել բաց թողնել 3 ամիս[28]։

Վերադարձ «Նոթինգհեմ Ֆորեստ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 30-ին Մայքլը տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Նոթինգհեմ Ֆորեստ»։ Նա թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր[29]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մ21 հավաքականի կազմում նա իր դեբյուտը նշել է 2003 թվականի փետրվարի 11-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ խաղում[30]։ Երիտասարդական հավաքականի կազմում նա իր խաղն անցկացրել է 2005 թվականի նոյեմբերի 15-ին՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ ֆրանսիացիների հաղթանակով[31]։

Անգլիայի ազգային հավաքականի կազմում իր ոչ պաշտոնական դեբյուտը Դոուսոնը նշել է «Պլանտիում Ստարս ՖԱ»-ի դեմ կայացած խաղում։ Իսկ իր միջազգային դեբյուտն անգլիացի ֆուտբոլիստը նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Հունգարիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում։

2010 թվականի սեպտեմբերի 3-ին նա իր առաջին հանդիպումն է անցկացրել է Եվրո 2012-ի որակավորման փուլում՝ մասնակցելով Բուլղարիայի հավաքականի դեմ խաղին։ Խաղի 56-րդ րոպեին նա վնասվածք է ստացել և հեռացել խաղադաշտից[32]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Նոթինգհեմ Ֆորեստ 2001-02 Առաջին լիգա 1 0 0 0 0 0 1 0
2002-03 Առաջին լիգա 38 5 1 0 2 0 1 0 42 5
2003-04 Առաջին լիգա 30 1 0 0 1 0 31 1
2004-05 Չեմպիոնշիպ 14 1 1 0 2 0 17 1
Արդյունք 83 7 2 0 5 0 1 0 91 7
Տոտենհեմ Հոտսպուր 2004-05 Պրեմիեր Լիգա 5 0 5 0
2005-06 Պրեմիեր Լիգա 32 0 1 0 0 0 33 0
2006-07 Պրեմիեր Լիգա 37 1 6 0 5 0 10 0 58 1
2007-08 Պրեմիեր Լիգա 27 1 3 0 4 0 6 1 40 2
2008-09 Պրեմիեր Լիգա 16 1 2 0 5 1 5 0 28 2
2009-10 Պրեմիեր Լիգա 29 2 8 0 3 0 40 2
2010-11 Պրեմիեր Լիգա 24 1 2 0 0 0 6 0 32 1
2011-12 Պրեմիեր Լիգա 7 0 4 0 0 0 2 0 13 0
2012-13 Պրեմիեր Լիգա 27 1 1 0 2 0 4 1 34 2
2013-14 Պրեմիեր Լիգա 32 0 1 0 1 0 7 0 41 0
2014-15 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0
Արդյունք 236 7 28 0 20 1 40 2 324 10
Հալլ Սիթի 2014-15 Պրեմիեր Լիգա 28 1 0 0 0 0 28 1
2015-16 Չեմպիոնշիպ 32 1 1 0 1 0 3 0 36 1
2016-17 Պրեմիեր Լիգա 22 3 1 0 3 1 26 4
2017-18 Չեմպիոնշիպ 40 3 1 0 0 0 41 3
Արդյունք 122 8 3 0 4 1 3 0 132 9
Նոթինգհեմ Ֆորեստ 2018-19 Չեմպիոնշիպ 1 0 0 0 1 0 2 0
Կարիերայի արդյունք 442 22 33 0 30 2 44 2 549 26
Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Անգլիա 2010 2 0
2011 2 0
Արդյունք 4 0

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆուտբոլային լիգայի գավաթակիր - 2007-08
  • Ֆուտբոլային լիգայի գավաթի փոխչեմպիոն - 2008-09
  • «Տոտենհեմ Հոտսպուր»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2009-10
  • «Հալլ Սիթի»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2014-15

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Nottm Forest 2–3 Walsall». BBC Sport. 2002 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. «Dawson commits to Forest». BBC Sport. 2003 թ․ փետրվարի 13. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «Hull City grapevine: Michael Dawson set for emotional Nottingham Forest homecoming». Hull Daily Mail. 2015 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  5. «Nottingham Forest 2002–2003: Table: Final table». Statto Organisation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  6. «Blades hold Forest». BBC Sport. 2003 թ․ մայիսի 10. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. «Blades overcome brave Forest». BBC Sport. 2003 թ․ մայիսի 15. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. «Reid and Dawson move to Tottenham». BBC Sport. 2005 թ․ փետրվարի 1. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  9. «Liverpool 2–2 Tottenham». BBC Sport. 2005 թ․ ապրիլի 16. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. Chowdhury, Saj (2006 թ․ նոյեմբերի 5). «Tottenham 2–1 Chelsea». BBC Sport. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. Sinnott, John (2007 թ․ մարտի 19). «Tottenham 1–2 Chelsea». BBC Sport. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. «Tottenham defender Dawson signs new contract». ontheminute.com. 2007 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  13. Sinnott, John (2007 թ․ սեպտեմբերի 20). «Tottenham 6–1 A Famagusta». BBC Sport. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  14. Sanghera, Mandeep (2007 թ․ նոյեմբերի 25). «West Ham 1–1 Tottenham». BBC Sport. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  15. Stevenson, Jonathan (2008 թ․ փետրվարի 24). «Tottenham 2–1 Chelsea». BBC Sport. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  16. Hughes, Ian (2008 թ․ հոկտեմբերի 19). «Stoke 2–1 Tottenham». BBC Sport. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  17. McNulty, Phil (2009 թ․ մարտի 1). «Man Utd 0–0 Tottenham (aet)». BBC Sport. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  18. Ashenden, Mark (2009 թ․ ապրիլի 19). «Tottenham 1–0 Newcastle». BBC Sport. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. «Defender Michael Dawson signs new Tottenham contract». BBC Sport. 2010 թ․ հունվարի 27.
  20. «Michael Dawson: 'I knew Harry believed in me, even when I was out of the side' – Profiles, People». The Independent. London. 2010 թ․ մայիսի 5. Վերցված է 2010 թ․ հունիսի 26-ին.
  21. «Tevez: Spurs star is the best Englishman I have faced». Sport.co.uk. 2010 թ․ ապրիլի 13. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  22. «Michael Dawson's QPR move in danger of collapse – Mark Hughes». BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  23. Emons, Michael (2013 թ․ հունվարի 1). «Tottenham 3–1 Reading». BBC Sport. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  24. «Michael Dawson: Hull sign Tottenham defender». BBC Sport. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  25. «Hull City 1–1 Queens Park Rangers». BBC Sport. 2015 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  26. «Hull City 2015–2016: Table: Final table». Statto Organisation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  27. Williams, Adam (2016 թ․ մայիսի 28). «Hull City 1–0 Sheffield Wednesday». BBC Sport. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  28. «Michael Dawson: Hull captain ruled out for three months». BBC Sport. 2016 թ․ հուլիսի 20. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  29. «Michael Dawson: Nottingham Forest re-sign Hull City centre-back». BBC Sport. 2018 թ․ մայիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  30. «Italy 1–0 England». Sky Sports. 2003 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  31. «France U21 2–1 England U21». BBC Sport. 2005 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  32. «Tottenham's Michael Dawson waits on knee injury scan». BBC Sport. 2010 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Դոուսոն» հոդվածին։