Մահվան ստվերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահվան ստվերը
տեսակգեղանկար
նկարիչՈւիլյամ Հոլման Հանտ[1]
տարի1973
բարձրություն214,2 սանտիմետր
լայնություն168,2 սանտիմետր
ստեղծման վայրԵրուսաղեմ
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ[1]
գտնվում էՄանչեստրի պատկերասրահ[1]
հավաքածուՄանչեստրի պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 The Shadow of Death by William Holman Hunt Վիքիպահեստում

«Մահվան ստվերը» (անգլ.՝ The Shadow of Death), Ուիլյամ Հոլման Հանտի կրոնական թեմայով նկարը։ Նկարի վրա Ուիլյամ Հոլման Հանտն աշխատել է 1870-1873 թվականներին՝ Պաղեստինում իր երկրորդ ճանապարհորդությունից հետո[2]։ Կտավում պատկերված է Հիսուսը՝ իր տերերի մոտ վեր ձգված դիրքով, երբ աշխատում էր որպես հյուսն։ Գտնվում է Մանչեստրի պատկերասրահի հավաքածուում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1850 թվականին մեկ այլ բրիտանացի նկարիչ՝ Ջոն Էվերեթ Միլլեն, արդեն պատկերել էր երիտասարդ Հիսուսին որպես ենթավարպետ («Քրիստոսը հայրական տանը»)՝ իր հորն օգնելիս։ Միլլեի նկարն արթնացրել է քննադատների զայրույթը այպես կոչված աշխատանքի բարոյական աղքատության առկայության պատճառով։ Հանտը կրկնել է Միլլեի նկարի բազմաթիվ գծեր, ինչպես նաև հատուկ ուշադրություն հատկացրել Հիսուսի մկանունքին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Էվերեթ Միլլե. «Քրիստոսը հայրական տանը»

Հիսուս Քրիստոսի պատկերումը որպես աշխատասեր հասուն արհեստավոր գալիս է Թոմաս Քարլայլի ստեղծագործության ակունքներից, որը ևս իր ուշադրությունը սևեռել էր արդար աշխատանքի հոգևոր գնահատականի վրա[3]։ Այն նաև համապատասխանում է մկանեղ քրիստոնեության ի հայտ գալուն՝ հեղինակներ Չառլզ Քինգսլիի, Թոմաս Հյուսի և այլոց պատկերացումը, որոնք առաջ էին տանում ֆիզիկական ուժը և առողջությունը, անձնական և քաղաքական կյանքում քրիստոնեական իդեալներին հետևելը։ Քարլայլը քննադատել է ավելի վաղ «Աշխարհի լույսը» աշխատանքը և անվանել այն «պապական» ստեղծագործություն այն բանի պատճառով, որ այդ նկարում Հիսուսը պատկերված էր արքայական հանդերձանքով։

Նկարը պարունակում է հստակ տարբերակելի սիմվոլիզմ, որտեղ շեշտված է Հիսուսի դերը և նրա իսկությունը որպես Փրկիչ։ Այդ առանձնահատկությունների առումով այն հստակ կրում է Միլլեի ազդեցությունը, մասնավորապես նրա Victory O Lord! նկարի[4]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Ֆրենսիս Կիլվերտը այսպես է նկարագրել իր տպավորությունները նկարից, երբ այն առաջին անգամ տեսել է 1874 թվականին.

Ես ցավում եմ, որ գնացի տեսնելու Հանտի «Մահվան ստվերը» նկարը։ Դա փողերի անիմաստ վատնում էր։ Ես մտածում եմ, որ այդ նկարը ցուցադրական և գարշելի է, և հույս ունեմ այլևս երբեք չտեսնել այն։

Սակայն նկարը մեծ հաջողություն է ունեցել և բազմիցս կրկնօրինակվել է։ 1873 թվականին կտավը նվիրել են Մանչեստրի գեղարվեստի պատկերասրահին, որտեղ էլ մինչ օրս պահվում է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://artuk.org/discover/artworks/the-shadow-of-death-205248
  2. Stott, John (2006). The Cross of Christ. Downers Grove: InterVarsity Press. էջ 23. ISBN 083083320X. «He spent 1870-1873 in the Holy Land, and painted The Shadow of Death in Jerusalem, as he sat on the roof of his house.»
  3. Bronkhurt, J., William Holman Hunt: A Catalogue Raisonné, 2006, p.226
  4. typological symbolism in The Shadow of Death
  5. Bronkhurst, J. pp. 225-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]