Jump to content

Մակու շահրեստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակու շահրեստան
պարս.՝ شهرستان ماکو
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակշահրեստան (գավառ)
Մտնում էԱրևմտյան Ադրբեջան օսթան
ՎարչկենտրոնՄակու
Բնակչություն94 751 մարդ (2016)[1]

Մակու շահրեստան (պարս.՝ شهرستان ماکو), շահրեստան (գավառ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևելյան մասում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 94 751 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Մակու քաղաքն է։ Նախկինում եղել է ավելի խոշոր վարչական միավոր, սակայն 2007 թվականին շահրեստանի տարածքից առանձնացվել են հարավային շրջանները, որտեղ ձևավորվել են Փոլդաշտ և Շոթ շահրեստանները[2]։

Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիս-արևելքից` Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, որից բաժանված է Արաքս գետով։ Հարավ-արևելքից սահմանակից է Արևմտյան Ադրբեջան օսթանի Փոլդաշտ և Շոթ, հարավից-արևմուտքից` Չալդորան շահրեստաններին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին, երբ շահրեստանը դեռ ընդգրկում էր ներկայիս Փոլդաշտ և Շոթ շահրեստանների տարածքը, բնակչությունը կազմում էր 174 578 մարդ՝ 39 765 տնային տնտեսություններում[3]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում էր ընդամենը 88 863 մարդ` 22 874 տնտեսություններում[4]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր 94 751 մարդ՝ 27 009 տնտեսություններում[5]։

Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ և քրդեր են։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական տեսանկյունից շահրեստանը բաժանված է 2 բախշերի (շրջանների), որոնք իրենց հերթին ընդգրկում են 5 գյուղական շրջաններ և 2 քաղաքներ։ Շահրեստանի բաժանումը վարչական միավորների ըստ վերջին մարդահամարների բնակչության տվյալների հետ մեկտեղ բերված են աղյուսակում ստորև.

Մակու շահրեստանի բնակչությունը
Վարչական միավոր 2006[3] 2011[4] 2016[5]
Կենտրոնական շրջան (բախշ) 84 516 70 133 75 075
Չայբասար Ջոնուբի գյուղական շրջան 10 148 8 684 8 520
Չայբասար Շոմալի գյուղական շրջան 11 295
Ղալե Դարեսի գյուղական շրջան 12 161 11 743 13 962
Ղարասու գյուղական շրջան 6 955 6 012
Բազարգան (քաղաք) 9 047
Մակու (քաղաք) 41 865 42 751 46 581
Բազարգան շրջան (բախշ) 18 730 19 676
Չայբասար Շոմալի գյուղական շրջան 4 908 4 961
Սարիսու գյուղական շրջան 4 271 4 736
Բազարգան (քաղաք) 9 551 9 979
Փոլդաշտ շրջան (բախշ)1 38 586
Չայբասար Շարքի գյուղական շրջան 6 132
Գեջլարաթ Ղարբի գյուղական շրջան 6 138
Գեջլարաթ Շարքի գյուղական շրջան 6 578
Զանգեբար գյուղական շրջան 11 154
Փոլդաշտ (քաղաք) 8 584
Շոթ շրջան (բախշ)2 51 476
Ղարաղույուն Ջոնուբի գյուղական շրջան 13,931
Ղարաղույուն Շոմալի գյուղական շրջան 6,170
Յոլա Գալդի գյուղական շրջան 11,616
Շոթ (քաղաք) 19 759
Ընդհանուր 174 578 88 863 94 751
1Առանձնացվել է որպես Փոլդաշտ շահրեստան 2007 թ.
2Առանձնացվել է որպես Շոթ շահրեստան 2007 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. Davodi, Parviz (1386 թ․ սեպտեմբերի 18). «Approval letter regarding reforms of country divisions in West Azerbaijan province». Islamic Parliament Research Center (պարսկերեն). Ministry of Interior, Political-Defense Commmission. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.