Մալքոլմ և Մարի
Մալքոլմ և Մարի անգլ.՝ Malcolm & Marie | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | Դրամա |
Թվական | 2020 |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Սեմ Լևինսոն |
Պրոդյուսեր |
|
Սցենարի հեղինակ | Սեմ Լևինսոն |
Դերակատարներ | |
Օպերատոր | Մարսել Ռև |
Երաժշտություն | Թիմոթի Մակքենզի |
Մոնտաժ | Ջուլիո Ս․ Պերես IV |
Նկարահանման վայր | Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Little Lamb |
Տևողություն | 106 րոպե |
Տեղայնացնող | Նեթֆլիքս |
IMDb | ID 12676326 |
Պաշտոնական կայքէջ |
Մալքոլմ և Մարի (անգլ.՝ Malcolm & Marie), սպասվելիք ամերիկյան դրամա ֆիլմ, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը Սեմ Լևինսոնն է։ Գլխավոր դերերում հանդես են եկել Զենդեյան և Ջոն Դեյվիդ Վաշինգտոնը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոռեժիսորը (Վաշինգտոն) ֆիլմի տոնական պրեմիերայից հետո վերադառնում է իր ընկերուհու (Զենդայա) հետ տուն՝ ակնկալելով, որ այն անպայման անխուսափելի քննադատական և ֆինանսական հաջողության կարժանանա։ Երեկոն հանկարծ նոր շրջադարձ է ընդունում, երբ հայտնություններն իրենց հարաբերություններում սկսում են դուրս գալ մակերես, փորձելով իրենց սիրո ուժը։ - Դեդլայն Հոլիվուդ[1]
|
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջոն Դեյվիդ Վաշինգտոն՝ Մալքոլմ
- Զենդեյա՝ Մարի
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Զենդեյան և Ջոն Դեյվիդ Վաշինգտոնը միացել են ֆիլմի դերասանական կազմին, իսկ Սեմ Լևինսոնը նկարահանելու է ֆիլմն իր սցենարի հիման վրա, որը նա գրել և ավարտել է վեց օրում։ Ֆիլմը նկարահանվել է COVID-19 համավարակի ընթացքում։ Նկարահանումները սկսել են հունիսի 17-ին և ավարտվել՝ հուլիսի 2-ին։ Այդ ժամանակ ինչպես Զենդեյան, այդպես էլ Լևինսոնը, ընդգրկված են եղել HBO-ի «Էյֆորիա» հեռուստաշոուում, որի արտադրությունը դադարեցվել էր համավարակի պատճառով։ Նկարահանումները տեղի են ունեցել Կալիֆոռնիա նահանգի Մոնտերե շրջանում։ Ֆիլմը հետևել է COVID-19-ի կանխարգելմանն ուղղված տեղի արձանագրություններին, ինչի հետևանքով ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմը մեկուսացված են եղել նկարահանումների ժամանակ, ինչպես նաև դրանցից երկու շաբաթ առաջ և հետո[2][3]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի սեպտեմբերին Նեթֆլիքսը 30 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել ֆիլմի տեղայնացման իրավունքները, թեև մրցակցության մեջ են եղել նաև HBO, A24 և Searchlight Pictures կինոընկերությունները[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Fleming Jr, Mike (2020 թ․ սեպտեմբերի 13). «Netflix Closes $30 Million Deal For 'Malcolm & Marie' Off Promo; Sam Levinson Lockdown-Shot Drama Stars Zendaya & John David Washington: Toronto». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2020 թ․ հուլիսի 8). «How Zendaya, John David Washington & 'Euphoria' Creator Sam Levinson Started & Finished A Secret Movie During The Pandemic». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Crichton, Maddie (2020 թ․ հուլիսի 9). «Zendaya, John David Washington, and "Euphoria" Creator Film Secret Movie During Coronavirus Pandemic». Rogue Rocket. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մալքոլմ և Մարի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|