Ջոն Դեյվիդ Վաշինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Դեյվիդ Վաշինգտոն
John David Washington
John David Washington.png
Ջոն Դեյվիդը 2018 թվականին
Ծնվել էհուլիսի 28, 1984 (35 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
ԿրթությունՄորհաուս քոլեջ
ՄասնագիտությունԴերասան, ֆուտբոլիստ
Գործունեություն1992-ներկա
ԾնողներԴենզել Վաշինգտոն,
Փոլետա Վաշինգտոն
John David Washington Վիքիպահեստում

Ջոն Դեյվիդ Վաշինգտոն (անգլ.՝ John David Washington, հուլիսի 28, 1984, Լոս Անջելես, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասան և նախկին ամերիկյան ֆուտբոլիստ։

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Դեյվիդ ծնվել է 1984 թվականի հուլիսի 28-ին Լոս Անջելեսում` դերասան Դենզել Վաշինգտոնի և դերասանուհի Փոլետա Վաշինգտոնի ընտանիքում: Ունի երկու քույր և մեկ եղբայր[1]: Ջոն Դեյվիդն իր դերասանական առաջին քայլերը արել է 1992 թվականին՝ նկարահանվելով հոր մասնակցությամբ «Malcolm X» ֆիմում[2]:

Դպրոցական տարիներին ամերիկյան ոճի ֆուտբոլով զբաղվելուց հետո, 2006 թվականին նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան[1]: Մի քանի ակումբում խաղալուց հետո, 2012 թվականին նա ավարտեց ֆուտբոլային կարիերան և սկսեց զբաղվել դերասանությամբ[1]: Ջոն Դեյվիդը իր առաջին մեծ դերը ստացավ 2013 թվականին «Ballers» սերիալում[2], որի պրեմիերան կայացավ 2015 թվականին HBO հեռուստաալիքով: Նա այդ սերիալում մարմնավորում է ֆուտբոլիստ Ռիկի Ջերեթի կերպարը[2]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
1992 «Malcolm X» աշակերտ Հարլեմի դպրոցում
2017 «Love Beats Rhymes» Մալիկ
2018 «Monsters and Men» Դենիս Վիլյամս
«Monster» Ռիչարդ Էվանս
«BlackkKlansman» Ռոն Ստալվորթ
«The Old Man and the Gun» Քելի

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2015–2018 «Ballers» Ռիկի Ջերեթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «John David Washington: 5 Things To Know About Denzel’s Hunky Son»։ Hollywood Life։ Սեպտեմբերի 5, 2015։ Վերցված է Ապրիլի 17, 2018 
  2. 2,0 2,1 2,2 «John David Washington To Co-Star In HBO’s ‘Ballers’, Robert Hoffman In E!’s ‘Songbyrd’»։ Deadline Hollywood։ Հոկտեմբերի 21, 2013։ Վերցված է Ապրիլի 17, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]