Մալիի ազգային թանգարան
Մալիի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Մալի[1] |
Տեղագրություն | Բամակո |
Վայր | Բամակո[1] |
Հիմնադրվել է | 1953[1] |
Տնօրեն | Samuel Sidibé?[2][3] և Kléna Sanogo?[4] |
Կայք | musee-national-mali.org(ֆր.) |
Մալիի ազգային թանգարան (ֆր.՝ Musée national du Mali), հնագիտական և մարդաբանական թանգարան, գտնվում է Մալիի մայրաքաղաք Բամակոյում։ Թանգարանում իրականացվում են մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, որոնք ներկայացնում են Մալիի պատմությունը, ցուցանմուշների թվում են երաժշտական գործիքներ, հագուստ, Մալիի էթնիկական տարբեր խմբերի կենցաղի հետ ասոցացվող օբյեկտներ։ Մալիի ազգային թանգարանում ցուցադրվում են նաև մշակութային մի շարք կարևոր հուշարձանների մակետներ, ինչպիսիք են Ջեննեյան և Տիմբուկտույի մզկիթները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային թանգարանը հիմնադրվել է ֆրանսիական գաղութատիրական շրջանում որպես Սուդանյան թանգարան՝ Արևմտյան Աֆրիկայի ֆրանսիական ինստիտուտի մասնաճյուղ։ Այն բացվում է 1953 թվականի փետրվարի 14-ին ուկրաինացի հնագետ Շումովսկու գլխավորությամբ։ Աշխատելով թանգարանում 9 տարի՝ Շումովսկին հավաքում է այժմյան ֆոնդի զգալի մասը (մոտ 3000 ցուցանմուշ)։ 1960 թվականին Մալիի անկախացումից հետո Սուդանյան թանգարանը վերափոխվեց Մալիի ազգային թանգարանի։ Ազգային թանգարանի առաքելությունը դարձավ խթանել ազգային միասնության գաղափարների և մալիական ավանդական մշակույթի տարածումը։ Այնուամենայնիվ, ֆինանսական միջոցների սղությունը և կադրերի պակասը թանգարանին կանգնեցրին բազմաթիվ խնդիրների առաջ։
Նոր տեղանք և ֆինանսավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականի մարտի 30-ին Ազգային թանգարանը տեղափոխվեց նոր կառուցված շենք։ Ճարտարապետ Ժան-Լուպ Պիվինը այն նախագծում է մալիական ավանդական ոճով։ 1992 թվականի ընտրություններից հետո, երբ Մալիի նախագահ ընտրվեց հնագետ Ալֆա Օումար Կոնարեն, թանգարանի ֆինանսավորման ծավալը զգալիորեն մեծացավ, ինչի շնորհիվ այն դարձավ Արևմտյան Աֆրիկայի լավագույն թանգարաններից մեկը[5]։ Թանգարանում հաճախ է անցկացվում African Photography Encounters ցուցադրությունը, որն իրականացնում են տարին 2 անգամ։
Համագործակցություն Աղա Խանի ֆոնդի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հունիսին Մալիի ազգային թանգարանի տնօրեն Սեմյուել Սիդիբեն համագործակցության հուշագիր է ստորագրում Aga Khan Trust for Culture (AKTC) ֆոնդի հետ։ Ֆոնդի հետ աշխատանքի արդյունքում թանգարանն ապահովվում է նոր ինֆորմացիոն տեխնոլոգիական համակարգով, ընդլայնվում է հավաքածուն։ Համագործակցության հիմքում դրվեց Մալիի մշակույթի նախարարության և ֆոնդի համատեղ գործունեությունը, որը ուղղված էր երկրագնդի ճարտարապետական հուշարձանների պահպանությանը[5]։ Հետագա պլանների մեջ են մտնում թանգարանի հավաքածուի թվայնացումը, կտավների և աուդիո նյութերի թվային արխիվների ստեղծումը։ Թանգարանի պահեստում կտեղադրվեն հատուկ կոնտեյներներ՝ հնագիտական նմուշների դասակարգման և պահպանման համար, իսկ տեքստիլ արտադրական նմուշների պահեստներում ևս կտեղադրվեն միջազգային ստանդարտներին համապատասխան նոր սարքավորումներ[6]։ Այս ամենը ևս նախագծվում է իրականացնել թանգարանի և վերոհիշյալ ֆոնդի համագործակցության շրջանակներում[5]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալիի ազգային թանգարանն ունի լայն հավաքածու, որը ներառում է 10,000 օբյեկտներ՝ հիմնականում էթնոգրաֆիկ, հնագիտական և արևմտաաֆրիկյան ցուցանմուշներ։ Հավաքածուն ներառում է մոտ 40,000 սև ու սպիտակ ֆոտոնկարներ, 500 աուդիո և 300 վիդեո ձայնագրություններ[7]։ Մալիի ազգային թանգարանի անձնակազմը նպատակադրված է խթանել թանգարանի թվային հավաքածուի ստեղծմանը և նվազեցնել ռիսկերը՝ կապված COVID-19 համավարակի հետ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://fuga.gouv.ml/infrastructure/le-musee-national-du-mali/
- ↑ https://link.springer.com/referenceworkentry/10.1007/978-1-4419-0465-2_2355
- ↑ https://www.lemonde.fr/afrique/article/2017/12/31/l-indispensable-directeur-du-musee-national-du-mali-prend-sa-retraite_5236343_3212.html
- ↑ https://link.springer.com/referenceworkentry/10.1007/978-1-4419-0465-2_2356
- ↑ 5,0 5,1 5,2 «AKTC and the National Museum of Mali sign a Collaboration Agreement». web.archive.org. 2007 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Collectif Pour le Musée National du Mali». Musée National du Mali (ֆրանսերեն). 2021 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2023-05-08-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Enquête sur les pratiques documentaires dans les musées de l'Afrique sub-saharienne: rapport final». unesdoc.unesco.org. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Can the blockchain help secure museum collections?». UNCOPIED, a blog for uncopiers (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալիի ազգային թանգարան» հոդվածին։ |
|